ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Ալիևն իր հանրության մեջ վախ է սերմանում քարոզչական տարբեր հնարքներով

Ալիևն իր հանրության մեջ վախ է սերմանում քարոզչական տարբեր հնարքներով
26.09.2024 | 09:41

Ֆուտբոլի դատարկ դարպասին գոլ խփող Ալիևի համար ներքին խնդիրները գնալով ավելի իրական վտանգ են ներկայացնում իշխանական աթոռին։

Եթե նախկինում Բաքվի բռնապետն իր հանրությանը կերակրում էր Արցախի հարցի թեզով, ապա հիմա դռնեդուռ ընկած փորձում է նոր ալիբիներ ստեղծել։ Հիմա էլ, ոչ ավել-ոչ պակաս, նորընտիր խորհրդարանի ամբիոնից հայտարարում է, որ պետք է պատրաստ լինել ռազմական գործողությունների, որ չպետք է հավատալ հայերին, ուստի պետք է զինվել և միայն զինվել։ Բռնապետն իր հանրության մեջ վախ է սերմանում, քարոզչական տարբեր հնարքներով հետևյալ միտքն է առաջ բերում ․ «Եթե ես չլինեմ իշխանության, ապա հայերը նորից կգրավեն…»: Այս մեթոդը հոգեբանական պատերազմ է սեփական հասարակության նկատմամբ, մարդիկ այդ կերպ վախենում են , որ իսկապես, Ալիևի չլինելու դեպքում, հայտնի չէ, թե ինչ տեղի կունենա։ Սա միակ միջոցն է Բաքվի բռնապետի համար, որպեսզի պահի ու պահպանի սեփական դիկտատոր ռեժիմը, իսկ երբ նեղն ընկնի, չի բացառվում նաև՝ սահմանին սադրանքի գնա: Այսօրվա Ադրբեջանում հասունանում է սոցիալական մեծ խնդիր, մարդկանց համար անվտանգային խնդիրը մղվել է տասներորդական տեղ, առաջին տեղում է սոցիալական խնդիրը, ինչպես նաև սոցիալական արդարությունը, որը գնալով ավելի մեծ անջրպետ է առաջացնում իշխող վարչախմբի և հասարակության միջև:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1908

Մեկնաբանություններ