ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մեր փրկության միակ բանաձևը Ազգային գաղափարախոսությունն է

Մեր փրկության միակ բանաձևը Ազգային գաղափարախոսությունն է
07.05.2023 | 10:31

Ի՛նչ ունենք ասօր և ի՛նչ կարող ենք ունենալ վաղը: «Դեմոկրատիա» կոչվածը արժեք չէ, ինչը հասկանալու համար պետք է մակարդակ ունենալ կամ ազնիվ լինե: Դեմոկրատիան լուրջ «գաղափարական» զենք է, ընդ որում, դրա լրջությունը պայմանավորված է մարդկանց տգիտությամբ ու ծախվածությամբ։

Այդ զենքը համատարած տգիտության պատճառով հաջողությամբ կիրառվել է բազմաթիվ ազգային պետություններ կազմաքանդելու համար՝ Արևմուտքի անվտանգությունն ապահովելու կամ նրա տնտեսական շահերի նպատակով։

Դրա համար էլ «դեմոկրատիան» այդքան թանկ է արևմտյան էլիտայի համար։

Սակայն սկզբնական շրջանում «դեմոկրատիայի» նպատակը հեղափոխությունների և ամեն տեսակ ընդվզումների կանխարգելումն էր։

Միայն այդ խնդիրը հաջողությամբ լուծելուց հետո պարզվեց, որ «դեմոկրատիան» բավական լուրջ վնասներ է հասցրել հենց իրենց՝ արևմտյան ժողովուրդների բարոյական նկարագրին՝ իր հետ առաջ բերելով լրջագույն խնդիրներ, որոնք առնչվում են եվրոպական պետությունների անվտանգությանը:

Լուծումը մեկն էր․«դեմոկրատիան» հնարավոր բոլոր միջոցներով արտահանել և ներդնել ամբողջ աշխարհում, որպեսզի այլևս ոչ մի երկիր վտանգավոր չլինի Արևմոտքի համար:

«Դեմոկրատիայի» գլխավոր հատկանիշներն են՝ ավանդական ընտանիքի դեմ պայքարը, ավանդական առաքելություններից «ազատագրված» կինը և կնոջ անամոթությունից շփոթված ու մոլորված տղամարդը, եկեղեցու դեմ պայքարը, մշակույթի դեմ պայքարը, ազգային արժեքների դեմ պայքարը, բանակի դեմ պայքարը և՞…

Եվ այս բոլոր հատկանիշներն առկա են Հայաստանում, ուրեմն տեսանելի է, թե պատմության անիվը դեպի ուր է տանում մեր երկիրը:

Մեր փրկության միակ բանաձևը Ազգային գաղափարախոսությունն է:

Հայաստանը կփրկվի միայնև միայն Ազգային-պահպանողական իշխանության պարագայում, ուրիշ ելք չկա, հարգելի ժողովուրդ:

Ազգային ոգով դաստիարակված սերունդն է մեր հույսն ու ապագան...

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 5847

Մեկնաբանություններ