ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Շառլ Դը Գոլի ֆրանսիական բանակի սպան. Արտ Դեմիրճյան

Շառլ Դը Գոլի ֆրանսիական բանակի սպան. Արտ Դեմիրճյան
11.02.2023 | 10:33

Սա լեգենդար Շառլ Դը Գոլի ֆրանսիական բանակի համազգեստն է` երկրորդ աշխարհամարտի ժամանակ ...
Այս Մարդը ֆրանսիական բանակի սպա է, ռադիստ հետախույզ, խոսում է յոթ լեզվով ...
Այս մարդը Հայ է, Պողոս Հակոբի Դեմիրճյան` պապս ...


Մուսալեռի հերոսամարտից հետո, Եգիպտական անապատներում տեղահանվածների վրանային ճամբարներով, գաղթի ճանապարհներով դեգերելուց հետո, ընտանիքից ողջ են մնում մայրն ու ինքը` վերջապես հաստատվելով Լիբանանյան Անջարում, որտեղ էլ ամուսնանում է 1945-ին` Էլմաստ Սերոբի Փափազյանի հետ (տատիկս)
Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո, ֆրանսիական կառավարության անունից հրավեր առաջարկ է ստանում` ընտանիքով տեղափոխվել Ֆրանսիա ... Ճիշտ նույն թվականին Խորհրդային Հայաստանն է սկսում հայրեդարձություն կազմակերպել (ԽՍՀՄ կազմում Հանրապետության կարգավիճակը պահպանելու համար բնակչության թվաքանակի խնդիր էր դրված) ...
Պողոսն` առանց երկմտելու, ընտրում է ետպատերազմյան քայքայված Սովետական Հայաստանը ... Հայրենադարձության ալիքը շահագրգռելու համար հայկական Սփյուռքում պրոպագանդվում էր, որ Սովետում ձուն պատերի տակից են հավաքում, կռանթն էլ բացում ես` կաթ ա գալիս, հորդորում են ոչինչ չվերցնել հետները, չըփ չըփլախ նստել նավերը ու պընգալեն դեպի սովետական դրախտ ... բայց պապս` լինելով փորձառու զինվորական ու բանիմաց մարդ, չի հավատում միֆերին` ասելով բացառված է նման պատերազմից նոր հազիվ շունչ քաշող երկրում բարեկեցիկ վիճակ լինի, ու հետները մի քանի արժեքավոր բան կարողանում են վերցնել, ինչով էլ հետո ծանր օրերը կարողանում են հաղթահարել ...


Հայրենիք գալով, մոր և հղի կնոջ հետ հաստատվում են Լենինականում, որտեղ էլ ծնվում է հորաքույրս` Մարիամը, հետո հայրս` Մանուկը ու հորեղբայրներս` Հակոբն ու Սերոբը ...
Հայտնի ու անհայտ պատճառներով Սովետի ККБ -ն եկած օրվանից սկսում է իր սև գործը, պապուս անընդհատ տանել բերելով, կանչելով հարցաքննությունների` հոգեբանական և այլ ճնշումներով պինդ զինվորականի հոգեկանը վերջապես խաթարելով ... Երեխաները մնում են կնոջ ու մոր` Մարթայի խնամքին ...


Մահանում է երկրաշարժին նախորդող 1987-ին` հոգեբուժարանում ... Մեկ տարի անց երկրաշարժից զոհվում են տատիկս ու հորաքույրս ... Հորեղբայրներս 90-ականների "մութ ու ցուրտի" անողոք անորոշությունից տեղափոխվում են Ռուսաստան ...
Ու հողագնդի վրա Պողոս Դեմիրճյանի ձեռքերով սարքած արդեն որերորդ տունը մորից մնաց լքված ու դատարկ ...
Անցան տարիներ, մենք մեծացանք ... որոշեցինք "գտնել" ու բացահայտել մեր պապուն` Մուսալեռցի հային, ֆրանսիական բանակի ռադիստ սպային, Լիբանանի ու Սիրիայի համար մարտնչած զինվորին, Սովետական Հայաստանը իր հանգրվան ընտրած մարդուն ... Բայց փաստաթղթերի մի մասի վրա կակեբեական փոշին էր ծածկել ու այրելով ոչնչացրել, մնացածն էլ երկրաշարժի փլատակների փոշու տակ էր անհետացել ... Հորեղբորս մոտ պահպանվել էր միայն ամուսնության վկայականի լիբանանյան բնօրինակը (արաբերենով), կից հայերեն թարգմանությամբ սովետականը ...


Հայաստանի Ազգային Արխիվում այս Մարդու անցյալի մասին պահպանված ինֆորմացիան երկու բառ էր միայն` հայրենադարձների ցուցակում ... Լիբանանն ասեց, պատերազմից հետո Ֆրանսիան ամբողջ զինվորական արխիվները նավերով տարել է, մեզնից յան տվեք ... Այ մեր դարավոր պուպուշ բարեկամ Ֆրանսիան, էստեղի դեսպանատնից ու հենց Ֆրանսիայի տարբեր կառուցներից, Anciens combattants (վետերանների միություն)ից նամակների սիրատոչոր պատասխաններով ու առերես ժպիտով տակտիչնի ցրեց.
Էրեխեք ջան, մենք հպարտ ենք ձեր պապիկով, նա շատ կարևոր մարդ է եղել Ֆրանսիայի համար, հազար փառք ու պատիվ Ֆրանսիայի համար մարտնչածներին, Ֆրանսիան երբեք չի մոռանում իր զինվորներին և շատ զգացված է նրանց ժառանգների հետ ծանոթանալու համար ... Ֆրանսիան բլա բլա բլա ... բայց մեր մոտ էլ չկա ... նյետու ... Լավ եղեք ու հպարտ ... մենք էլ ենք հպարտանում հավիտյանս հավիտենից ամեն ...
Էս ֆիկտիվ զռթուզիբիլի մեջ էնքան անլուրջ էին մոտեցել, որ չէին ալարել Ֆրանսիայից յեքա մի քանի էջանոց լեկցիա պատասխան նամակ էին գրել ու վերջում էլ նշել, որ անպայման առանց վարանելու մոտեցեք կամ զանգեք Թբիլիսիի ֆրանսիական դեսպանատուն, այնտեղ ձեզ գրկաբաց սպասում են ... Արա նստած մտածում ենք` Թիֆլիս տուտ պրիչյոմ, մենք ինչ կապ ունենք Սախաթվելոյի հետ ... Բայց դե 100 տարվա վոժդ են, լուրջ դեմքով բան են գրել, որ ասում են ուրեմնԸս մի բան գիտեն չէ՞ իյա ... Զանգեցինք` Ալո, գամառ ջոբա, չիտո գրիտո, չիտո մարգարիտո դա՞ ... Ընդեղից` մի պառուսկի նե պանիմած, մադամ միսյո դիպլոմած ...


Վոշփըմ վերջում ջոԳինք, որ էս փարիԶեցի լուրջ մարդիկ` Սևրի շորշոփի տակ մնացած չգիտեն, որ Հայաստանի կառավարությունը արդեն 100 տարուց ավել Թիֆլիսում չի, Երևան կնստի ...
Ու ըսենց սովետական Հայաստանը գցեց Լիբանանի ոտին, Լիբանանը պաս տվեց Սիրիային, Սիրիան մեժդունոգ բաց թողեց Ֆրանսիա, Ֆրանսիան էլ չերեզ սեբյա գոլ խփեց Ջորջիա, ջոգիք Ջորջ ...
Անցյալի փնտրտուքներում մեր հարցերն էդպես էլ անպատասխան մնացին, պապս` հանելուկ ... Ո՞վ էր այս Մարդը, յուրային օտարների մեջ և օտար` յուրայիններին ...
Ահա' ... սա էլ ձեզ հայրենազրկման դեմքը ...


Ես պապիկիս միակ ու վերջին անգամ տեսել ու հիշում եմ 80-ականների կեսին Սևանի հոգեբուժարանում, երբ որ արդեն մի երկու բան հասկացող երեխա էի, հայրս ինձ ու ախպորս տարավ մոտը ....

Դիտվել է՝ 18354

Մեկնաբանություններ