ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Էժանագին ու բացահայտ պատվեր

Էժանագին ու բացահայտ պատվեր
06.02.2023 | 09:01

Հայաստանում գործող ամերիկյան «Ազատություն» ռադիոկայանը հրապարակել է մի տեսանյութ, որը բացահայտ պատվեր է, ուղղակի դժվար է հասկանալ՝ պատվերը իջեցվել է Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ ԱՄՆ-ի կողմից։


Սովորական հայ քաղաքացին երբ նայում է տեսանյութը, բնականաբար չի խորանա մանրամասների մեջ, բայց երբ մասնագետի աչքով ես նայում, պարզ երևում է ինչպես լրագրողական էթիկայի ցածր որակը, այնպես էլ անորակ, «տապոռ» քարոզչությունը։
Սովորաբար լրագրողական համայնքին չեմ անդրադառնում, բայց «Ազատության» այդ տեսանյութն այնքան անորակ ձևով էր սարքած, որ պիտի մի քանի դիտարկում անեմ։


1․ ԱՄՆ Պետդեպի իբրև թե գաղտնազերծված փաստաթղթերից երևում է, որ 1997-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ը, ՌԴ-ն ու Ֆրանսիան միասին իրականում ուզում էին լուծել Արցախյան հակամարտությունը, դրան կողմ էր նաև ՀՀ այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց ղարաբաղցիները չթողեցին, դեմ հանդես եկան։
Ըստ տեսանյութի՝ հիմնական պայքարը գնացել է Լևոն Տեր-Պետրոսյանի և Ղարաբաղից Երևան եկած Ռոբերտ Քոչարյանի միջև, ու դրա համար ԼՏՊ-ն 1998-ին հրաժարական տվեց։ Ոչ մի խոսք չկա Վազգեն Սարգսյանի մասին։ Չէ՞ որ այդ տարիներին հենց Վազգենն էր Հայաստանի քաղաքականության հիմնական դերակատարը։ Բա ի՞նչ եղավ հանկարծ Սպարապետի դիրքորոշումը, կորա՞վ, թե՞ հանձնարարություն է եկել ամեն ինչ բարդել ղարաբաղցիների վրա, որպեսզի առաջ տարվի «ամեն ինչի մեղավորը ղարաբաղցիներն են» զզվելի ու անբարո թեզը։


2․ Լավ, ասենք թե Լևոն Տեր-Պետրոսյանին հենց արցախցիները խանգարեցին հանձնել հայկական հողերն ու լավ ապրել, բա ի՞նչ եղավ Ադրբեջանի դիրքորոշումը։ Տեսանյութից սովորական հայ մարդը տպավորություն է ստանում, որ առաջարկված հրաշք տարբերակին կողմ էր Ադրբեջանը, միայն մենք էինք դեմ։
Ինչո՞ւ «Ազատությունը» իրեն նեղություն չի տվել ԱՄՆ-ի Պետդեպի փաստաթղթերից «գաղտնազերծել» մի հատ էլ Ադրբեջանի դիրքորոշման մասին փաստաթուղթ։ Գուցե հենց Ադրբեջա՞նն էր հիմնական խանգարողը։
Իհարկե, Ադրբեջանն էր, և այդ մասին կան բազմաթիվ գրավոր ապացույցներ, բայց տվյալ պատվերի տրամաբանության մեջ դա չէր տեղավորվում։ Տվյալ տեսանյութում պետք էր Ադրբեջանից խաղաղասեր հարևան ցույց տալ, հետևաբար Ադրբեջանի ագրեսիան ու քայքայիչ գործողությունները բանակցության ժամանակ չպետք է ցույց տրվեր։
Եվ իհարկե, այս էժանագին ու բացահայտ երևացող պատվերով տեսանյութի վերջում գնում է անթաքույց գովք այն մասին, թե ինչքան լավ կապրեինք բոլորս, եթե 1997-ին տայինք Արցախի 6 կամ 7 շրջանները՝ այնտեղ ապրող մեր ավելի քան 150,000 հայրենակիցների անորոշ ապագայով։ Հետն էլ շեշտադրումներ են անում, թե գազատարերն ու նավթատարերը կանցնեին մեր երկրով, բոլորս կապրեինք գոհ ու երջանիկ։


Սովորական հայ մարդու մոտ տպավորություն է ստեղծվում, որ կարող էինք խուսափել 2020-ի պատերազմից ու շուրջ 5000 զոհից, եթե 1997-ի այդ առաջարկն ընդունեինք։
Հասկանում ենք, որ խորքում քարոզչություն կա, որ սպասվող պատերազմներից էլ կարող ենք խուսափել, եթե հիմա թշնամուն հանձնենք մեր հայրենիքն ու ապրենք անհայրենիք տականքների օրակարգով։
Իրականում, սիրելի հայրենակիցներ, «Ազատության» տեսանյութի հետևում երևում են Նիկոլի երկար ականջները՝ արդարացնելու իր դավաճանությունը, իսկ դա արվում է հենց «Ազատության» միջոցով, քանի որ այսօր ԱՄՆ-ը խնդիր ունի մեր երկրից հանել ռուսական զորքերը։ Կրկին գնում է աշխարհաքաղաքական առևտուր, որտեղ փորձ է արվում որպես մանրադրամ օգտագործել հայկական հանրությանը։
Զզվելի է, անբարո է, հակալրագրողական է։ Առաջին հերթին ամոթ տեսանյութի հայ հեղինակներին։


Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 12875

Մեկնաբանություններ