ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հրաժեշտ Վանին. Գուրգեն Մահարի (1903-1969), գրող

Հրաժեշտ Վանին. Գուրգեն Մահարի (1903-1969), գրող
23.11.2022 | 08:27

...Ձգվում է լայն ճանապարհը, լայն ճանապարհի վրայով շարժվում է մարդկային մի անծայրածիր կարավան: Դեպի Կովկաս: Տատս բռնեց իմ ձեռքից և ասաց.-Պըն չկա: Իմ Գուրիսին տանեմ, աշխարհ տիսնա:
Ձիու վրա մորեղբայրս կապել էր ուտելիք և մի սև յափնջի, տատս վերցրել էր մի ջրի փարչ, մայրս Սուրենին և Խորենին, իսկ ես իմ դասագիրքը՝ «Մեղրագետը», ապա հորս ատրճանակը, որի համար ճարել էի մի փամփուշտ:


Տատս կանչեց.-Անուշ, վերի օդի տուռ փակի՞ր… Մորեղբայրս՝ -Ի՞նչ դուռ փակել, ի´նչ պըն, խո՞ւր ի կերթանք… Տատս ուշադրություն չդարձրեց. –Փըկի, պըլնիս խան…
Մայրս իջավ սանդուղքներից և սենյակի բանալին հանձնեց տատիս: …Մեր հանդիսավոր թափորը շարժվեց: -Գուրիսին տանեմ աշխարհ տիսնա,-անհոգ կրկնեց տատս:


Փողոցի ծայրից ես մի անգամ էլ ետ նայեցի: Հեռվից երևում էր մայրիկենց տան տափակ կտուրը, ապա կտուրից-կտուր դրված փայտե սանդուղքի երկու աստիճանները:
Տատս սկսեց երգել, իսկ Այգեստանը ողողվեց շառաչուն վերջալույսով:


(«Պատանեկություն», Հայպետհրատ, Եր., 1954)
Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 12043

Մեկնաբանություններ