ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մեթոդաբանություն-1. «նեխած ծովատառեխ». Արմեն Հակոբյան

Մեթոդաբանություն-1. «նեխած ծովատառեխ». Արմեն Հակոբյան
09.09.2022 | 07:24

Քարոզչությունը, նույն ինքը՝ պրոպագանդան (լատիներեն՝ տարածել, տարածման ենթակա) եղել է քաղաքակրթական բոլոր ժամանակներում: Հասկանալի է՝ տարբեր փաթեթավորմամբ և սուսներով:


Արդեն գրեթե 20-25 տարի է, ինչ Հայաստանի բնակչության դեմ ամենաինտենսիվ դրսևորումներով կիրառվում են «տեղեկատվական պատերազմի» ամենակեղտոտ հնարքները, կիրառվել ու կիրառվում են ինչպես թշնամական արտաքին ուժերի (թուրքիա, ադրբեջան), այնպես էլ՝ օտարերկրյա «ալիքների», իսկ որ առավել ահավոր է՝ տեղական կամ անմիջականորեն Հայաստանում գործող, հայկական համարվող շրջանակների կողմից: Վերջինների շարքում, նույնիսկ առանց հատուկ ուսումնասիրության, կարելի է առանձնացնել օրինակ, տխրահռչակ «Հայկական ժամանակ»-ը, «Ազատություն» ռադիոկայանը, սորոսական (թուրքական) սնուցմամբ բազմաթիվ «ալիքներ» ու կայքեր, նիկոլական ու այլ սնուցմամբ տարբեր «յութուբյան» ալիքներ, որոնք աչքի են ընկնում ամենատխմար ու «կացնային» վերնագրերով: Հավելենք նաև զանազան նորահայտ կոյուղաբերան «խոսիչների»...
Որոշ ուսյալ հայրենակիցներ, որպես կանոն՝ զայրանալով «ճղճղան» վերնագրերով «նյութերից», կամ զազարախոսիչներից, հաճախ չեն էլ կասկածում, որ դրանք քննարկելով, այդ թեմաները բերելով իրենց սոցցանցային «պատեր», գործնականում ներգրավվում են այդ տեղեկատվական աղբի, «սև քարոզչության» կամ հակաքարոզչական այս կամ այն դրսևորման տարածման ու արմատավորման շղթայում:


Հարկավ, հետաքրքրվողները կարող են և ինքնուրույն գտնել շատ ավելի լավ համակարգված, շատ ավելի գիտականորեն շարադրված հրապարակումներ այս թեմայով, ինչն, իհարկե, միայն ուրախալի կլինի:
Բայց ասացի շա՜տ փոքր ներդրում ունենամ՝ հպանցիկ անդրադառնալով քարոզչական (հակաքարոզչական) մի քանի հնարքի կամ մեթոդի:
--


Առաջիններից մեկը, թերևս արժե առանձնացնել «նեխած ծովատառեխի (սելյոդկայի)» մեթոդը:
Դրա հիմնական հատկանիշն այն է, որ հակաքարոզչության թիրախի (անհատ կամ հասարակական խումբ, առանձին շերտ, կազմակերպություն) մասին հորինվում է ի սկզբանե կեղծ մեղադրանք: Ըստ որում, ամենից կարևորն այն է, որ հորինված մեղադրանքը լինի առավելագույնս կեղտոտ, աղմկահարույց, հակաքարոզչության թիրախին հնարավորինս վարկաբեկող: Մասնավորապես, հորինված (կեղծ, մերկապարանոց, շինծու) մեղադրանքը կարող է լինել այն մասին, թե հակաքարոզչության թիրախը գող է, թալանչի, անգամ՝ մարդակեր, պեդոֆիլ կամ նիկրոֆիլ (նայած, թե հորինողների հիվանդ երևակայությունն ինչ ցածրունքների կհասնի):


Գլխավորը. «նեխած ծովատառեխի» հնարքի կիրառման նպատակն ամենևին էլ տարածած, հիշեցնեմ, ի սկզբանե կեղծ կամ մտացածին «մեղադրանքը» ապացուցելը չէ: Իրական կամ բուն նպատակը ՀԱՆՐԱՅԻՆ ՄԵԾ ԱՐՁԱԳԱՆՔ հարուցելն է: Նպատակը այդ կեղծ մեղադրանքի շուրջ քննարկում ծավալելն է:
Բանն այն է, որ հենց այդ շինծու մեղադրանքը դառնում է հանրային քննարկման առարկա, անմիջապես ու անխուսափելիորեն հայտնվում են
դրա կողմնակիցներ ու հակառակորդներ, «փորձագետներ» ու «գիտակներ», թունդ մեղադրողներ ու թունդ պաշտպաններ:
Ի դեպ, շատերդ, առանց որևէ ճիգի, կմտաբերեք նման վարքի բազում նմուշեր, այդ թվում՝ ձեր կողմից դրսևորված, քանի որ դա տեղի է ունենում գրեթե անդադար, օրը մի քանի անգամ, հենց ձեր տեսադաշտում գտնվող ֆեյսբուքյան տիրույթում:


Բայց: Հիմնականն այն է, որ այդ բուռն քննարկումների բոլոր մասնակիցները հակաքարոզչության թիրախի անունը գործածում են կեղծ, շինծու մեղադրանքի հետ զուգորդված: Ըստ էության, շրջանառության մեջ դրված վարկաբեկիչ, կեղծ ու հորինված մեղադրանքը «կպնում» է հակաքարոզչության թիրախի անվանն ու, նեխած ծովատառեխի հոտը սկսում է նրան ուղեկցել ամենուր:
Այսպես կոչված մեղադրանքի «բովանդակությունը» արդեն ոչ մեկին չի հետաքրքրում, առավել ևս, որ զանգվածների, մանավանդ՝ որոշակի ուղեղեալվացման ենթարկված (էն «ազատություն-մազատությունը» դե կան ու կան) զանգվածի ռադիոկառավարվող «գիտակցության» մեջ հակաքարոզչության թիրախի կերպարն արմատավորվում է «նեխած ծավատառեխի» մեթոդով ներարկված խարանով:


Միջին վիճակագրական նիկոլական ցանկացած «զոմբի» ասվածի ամենից վառ, կենդանի վկայությունն է՝ լցոնված «նախկինները... 30 տարի կերան... թալանեցին..., Ղարաբաղը (կամ Մեղրին) նախկիններն են տվել...» և շատերիդ հայտնի իդիոտիկ ու ինֆուզորիկ նմանօրինակ բառակաղապարներով:

Դիտվել է՝ 7710

Մեկնաբանություններ