Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ԲԱ ՅԱՆՈՒԿՈՎԻՉԸ ՉԻ՞ ՀԱՐՑՆԻ` ՕՍԿԱՆՅԱ՞ՆՆ ՈՒՐ Ա

ԲԱ ՅԱՆՈՒԿՈՎԻՉԸ ՉԻ՞ ՀԱՐՑՆԻ` ՕՍԿԱՆՅԱ՞ՆՆ ՈՒՐ Ա
04.10.2011 | 00:00

ԲՀԿ-ում, ըստ մեր աղբյուրների, խառն են մի «ուրիշ ձև». վերջինիս տեղական և նախարարական «ֆիլիալները» երեկ դարձել էին խրճիթ-ընթերցարաններ, ուր ուշի ուշով ընթերցվում էր Ծառուկյանի` «այս մասին` վերջին դասին» հանգերով հարցազրույցը, որպեսզի հասկանան, թե ինչ մտքեր են գրել ռեֆերենտները հարցազրույցում, որն էլ, ըստ որոշ գնահատումների, ջրում էր հա՛մ առաջին, հա՛մ երկրորդ, հա՛մ էլ երրորդ նախագահների «ծառ ու բոստանները» և, ըստ էության, «գին բարձրացնելու» համար էր: Էս մեծ առևտրում: Երբ շատ դեպքերում ֆալստարտը դառնում է ուղիղ ճանապարհ` զրկելով ստարտավորին միանգամից ամեն ինչից:
Պնդում կա, որ Ծառուկյանը, բոլոր դեպքերում, Լևոնի նետած խայծը բռնել ու փորձել էր «կոշտացնել» իր դիրքորոշումը, մի պահ մոռանալով, որ ժամանակին Լևոնն այդպես վարվեց նաև ՕԵԿ-ի հետ. գովեց Արթուրին, քաշեց դեպ իրեն նրա էլեկտորատը և ասաց` «բա՜յ»:
Ինչևէ. հարգարժան ԲՀԿ-ի ընդհանրական մարմինը նյութաընթերցումից հետո հանգիստ ու բարձրաձայն հոգոց է հանել, ասելով` ընդհանուր առմամբ բան չկար, լավ պրծանք: Այնտեղ ահավոր տագնապում են, որ հանկարծ Ծառուկյանը որոշում չկայացնի ու տեղի տա Քոչարյանին, որը վերջին մեկ շաբաթում ուղղակի հանգիստ չի տալիս Գագոյին ու ԲՀԿ-ին` ապագա խորհրդարանական ընտրություններում միայնակ գնալու, համամասնական ցուցակում ինքն` առաջինը, Գագոն` երկրորդ համարը լինելու մասով: ԲՀԿ-ն` իր նախարարական, չինովնիկական և մնացած «կորպուսներով» շունչը պահած սպասում է Գ. Ծառուկյանի որոշմանը, որը, ըստ նույն լավատեղյակների, մասամբ հայտնի կդառնա հոկտեմբերի 12-ին: ՈՒ թե այնպես ստացվի, որ Գագոն գնա խարակիրիի (երկու դեպքն էլ ԲՀԿ-ում իրենց համար խարակիրի են համարում, թե Քոչարյանին «կպնելու մոմենտը», որովհետև ԲՀԿ-ն կդադարի ԲՀԿ լինելուց, թե պայթելու հեռանկարի, թե ժողովրդական համակրանքի մասով. և ապա` Գագոն ասել է` ես մեծ հաճույքով կթողնեմ-կգնամ. բայց թողնող չկա՜), նախարարները, ԲՀԿ ողջ չինովնիկական կաստան, տեղական ինքնակառավարման մարմիններում ընդգրկվածները «բիրիքով» դուրս են գալու: Էլ չենք ասում երեկ խորհրդարանում թևածող «ընդհանուր ոգին», որը ֆիքսում էր` Ծառուկյանը ոչ մի խոսք կոալիցիոն հուշագրի մասին չի ասել, իսկ այդ դեպքում և նաև Քոչարյանի բարոյական իրավունքներից խոսելուց առաջ, ճիշտը կոալիցիայից դուրս գալն ու նոր խոսելն էր:
Ինչևէ. ԲՀԿ-ից մեզ տեղեկացնում են, որ այս մի քանի օրը ԲՀԿ առաջնորդը, էլի մի քանի ԲՀԿ-իստներ` գործարարների «տեսքով», մեկնելու են ՈՒկրաինա: Այնտեղ է լինելու նաև Ռոբերտ Քոչարյանը. նա է պահանջել չեզոք գոտում հանդիպել (դե, հայտնի Անդրանիկ Մանուկյանին էլ պետք չէ մոռանալ, հիշենք` նա ներկա էր երբեմնի «Արարատ-Հայաթ» մոսկովյան հանդիպմանը):
«Ազատ առևտրի» գոտում «նապարնիկները» կխոսեն իրենց ապագա քայլերի մասին, Քոչարյանը կներկայացնի այն բոլոր «պրելեստները», որ կարող են լինել իր վերադարձի դեպքում, կփորձի համոզել Գագոյին` հետ չկանգնել այդ «պրելեստներից»:
Ինչպես նկատում եք. իշխանական ճամբարը դեռ զբաղված է… Լևոնի հետ չերկխոսելով: Իսկ ԲՀԿ-ի շուրջը դեռ լռություն է: Մեծ փոթորկից առաջ: Այնտեղ չեն սիրում արագ գործել. սպասում են` բոլորը բացեն իրենց խաղաքարտերը, դրսևորվեն և վերջին պահին` թըրը՞խկ, ինչ-որ մեկը մնում է փոթորկի տակ։
Փոթորիկ է, ինչ կարող ես անել. մարդ չի, որ բացատրես` հասկանա:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 916

Մեկնաբանություններ