Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«ԱՄԵՆ ՀԱՋՈՐԴ ՕՐ ԵՐԱՆԻ ԵՆՔ ՏԱԼՈՒ ՆԱԽՈՐԴ ՕՐՎԱՆ»

«ԱՄԵՆ ՀԱՋՈՐԴ ՕՐ ԵՐԱՆԻ ԵՆՔ ՏԱԼՈՒ ՆԱԽՈՐԴ ՕՐՎԱՆ»
23.03.2012 | 00:00

«Այսօր մի դարդից անցնում ենք մյուսին, մի ողբերգությունից՝ հաջորդին. վերջինն էլ հրապարակված ցուցակներն են: Կա երկու կեղծիք։ Մեկն այն է, որ սրանք վատն են, կգան լավերը: Մյուսն էլ՝ այս համակարգն ԱՄՆ-ում լավ է գործում, իսկ մեզ մոտ` վատ: Իրականում այդ համակարգը ԱՄՆ-ում ու ամբողջ աշխարհով մեկ վաղուց է մեռել, այնինչ մեզանում փորձում են այն կառուցել: Կրկնակի անհեթեթ վիճակում ենք հայտնվում»,- երեկ «Իրատես de facto» ակումբում հայտարարեց քաղաքական գործիչ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ՝ հընթացս հավելելով, որ առաջիկայում մեր խնդիրն է լինելու հրաժարվել այդ համակարգից ու ազատվել այդ երկու կեղծիքներից էլ:
«Այս ընտրություններում շատ մեծ է լինելու նաև արտաքին աշխարհի դերը, Հայաստանի կուսակցական համակարգն այնքան կախյալ է, այնպիսի գործարքների մեջ են ստիպված մտել, որ, չունենալով հենարան ժողովրդի մեջ, դառնում են խաղալիք դրսի ուժերի ձեռքին: Փողի իրավունքը դրսից է գալիս՝ և՛ տպող սարքն է այնտեղ, և՛ այն վաստակելու իրավունքը: Վեճը հենց սա է՝ ով կստանա այդ իրավունքը»,- ընդգծեց բանախոսը՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը նախանշելով. «Մենք տեսել ենք ուրիշ կյանք ու մոռացել ենք: 88-ին ոչ մեկը հրապարակից տուն չէր գնում, որովհետև լրիվ այլ արժեքներ էին, խոսքը միայն Ղարաբաղի մասին չէ: Մենք ձեռք էինք բերել բացարձակ ներդաշնակությամբ աշխարհ: Հիմա դա կարող ենք վերականգնել շատ ավելի բարձր մակարդակով»:
Անդրադառնալով հրապարակված համամասնական ցուցակներին և այն դիտարկմանը, թե գուցե այս խորհրդարանին երանի կտանք, Մանուչարյանը հակադարձեց. «Ընթացքը լինելու է այսպես. ամեն հաջորդ օր երանի ենք տալու նախորդ օրվան, որովհետև երբ սխալ ճանապարհով ենք գնում, ոչնչացնում ենք երկիրն ու ինքներս մեզ: Այս համակարգը ձևավորել են այդ ցուցակների մարդիկ, նրանք են համակարգի պահապանը: Սակայն հիմնական պահապանը ժողովուրդն է, քանի որ համաձայն է այդ խաղին»: Այդուհանդերձ, ըստ ակումբի հյուրի, այսօրվա քաղաքական ուժերից հաղթանակ կարող է տոնել նա, ում ծրագրում կհնչի այն միտքը, թե «փողի մարդը» չի լինելու իր ցուցակում, հայ մարդն էլ չպիտի ապրի 1000-2000 դոլարի սահմաններում: «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամը կարծում է, որ այսօր չկա մի ուժ, որ ունենա 88-ի շարժման «մաքրությունը»: «Իսկական գործիչը միշտ պիտի լինի ժողովրդի հետ, անգամ եթե ժողովուրդը սխալ ճանապարհով է գնում: Պիտի փորձի ուղղել այն»: Ի դեպ, ըստ բանախոսի, Հայաստանը պիտի ընտրի քաղաքական մի նոր մոդել, որի նշույլները կան Իրանում:
«Ընտրություններից առաջ Աշոտ Մանուչարյանը որևէ կուսակցությունից համագործակցության առաջարկ ստացե՞լ է» հարցին հակիրճ պատասխանեց. «Բավականաչափ հստակ եմ ձևակերպում իմ մտքերը, մոտեցումները, որպեսզի որևէ կուսակցությունից առաջարկ չստանամ»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 936

Մեկնաբանություններ