ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

ԱՊԱՀԱՐԶԱ՞Ն

ԱՊԱՀԱՐԶԱ՞Ն
28.10.2011 | 00:00

ԲՀԿ-ն, հատկապես նրա «սատելիտները», մտածում են, թե իրենք ժամանակ են շահում, սակայն ամեն անցնող օրվա մեջ նուրբ աշխարհում տեղի է ունենում էներգաթափում, և ԲՀԿ-ն հանճարեղորեն կորցնում է իր առանցքը: Որովհետև երբեք չի լինում` ձևով իշխանական, բովանդակությամբ` ընդդիմադիր, փակ սենյակներում` «նախագահներ ջան», բաց սենյակներում` բա չեք ասի` «մեր գործն ու խոսքը», տնտեսությունում` բա մեր բիզնեսը, իսկ բյուջեում` էն խեղճուկրակ միջինն ու մանրը…
«ԿՐԱԿՈՑԸ» ՍՏՈՒԳՈՂԱԿԱ՞Ն ԷՐ, ԹԵ՞ ՎԵՐՋԻՆԸ
Հասկանալի է` Սերժ Սարգսյանի մոսկովյան այցից հետո պետք է որոշակի շարժեր տեղի ունենային:
Չորեքշաբթի չարչարանաց. այդ օրն առաջին «շարժվող-ուխտավորները» Գալուստ Գրիգորիչն ու Հովհաննես Ա-ն էին եղել, որ ցուպերը ձեռները, բարեխոսական թևերը «շլվար-կաստումներին» կպցրած` մեկնել էին «մույս» մայթ` խնդրելու, որ Սերժ Սարգսյանը «չհանի» ԲՀԿ-ին կոալիցիայից (իբր իրենք են ամենասրտացավը ողջ կոալիցիայում, բայց հատկապես` ՀՀԿ-ում):
Հասկանալի է նաև, որ մեր հարցմանն ի պատասխան` ի՞նչ պատասխանեցին մայթապահպան ձեր առաքելությանը «մույս» մայթից, այլևս անցուպ Գալուստ Գրիգորիչը պատասխանեց, որ ողջ օրը «տե՜ղ» չի գնացել, իր սենյակում է եղել, ահա հիմա «տեղ» է գնում, ու մտավ դռներից մեկի հետևը:
Ապա «легкой джазовой походкой» խորհրդարանում հայտնվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, որի ջազը ծանրացնում էր կողքից ծա՜նր քայլող ոչ անհայտ ԲՀԿ-ական, կոտայքիստ (որի որդին նույն մարզում է քաղաքապետ, իսկ վերահսկիչն էլ թարսի պես էդ կողմերում է), համաժամանակորեն խնամի Մուրադ Գուլոյանը` Տիգրան Սարգսյանին ուշացնելով, որպեսզի վերջինս լրագրողներին հերթական անգամ ասի բաներ, որից էլ հասկանալի դառնա, որ բանը բանից անցել է, և ՀՀԿ-ին, կարծես, մնում են տեխնիկական մանրամասները` «կոտրված տաշտակը» դեն դնելու, «անհրաժեշտներին» հեռացնելու, «նոր ֆորմատով և լայն համագործակցությամբ» առաջ գնալու համար:
Վարչապետն ասաց ամեն ինչ առավել քան պարզ և հստակ:
Տրտում, տերյանական թախծով Գալուստ Գրիգորիչն էնքա՜ն տխուր, էնքա՜ն մտամոլոր էր ճանապարհում իր սենյակում «զմիմյանս» մի-մի թաս կոնյակ (մի անկեղծ բան էլ. էս Գրիգորիչի կոնյակները հե՛չ լավը չեն) ըմպած վարչապետին, որ նորից հարցրինք. հը՞, Գրիգորիչ, ի՞նչ ես կարծում, վարչապետի ասածները վերջի՞ն կրակոցն էին, թե՞ ստուգողական էին: Գրիգորիչը լուռ, աչքերի խորքում` հույս, նայեց ու լռեց. պարզ է, ուզում էր` վերջինը և ոչ ստուգողականը լիներ:
Էն էինք ասում, որ ամեն բան էսքանով չորեքշաբթի (Փրկչի չարչարանքի օրն է) չավարտվեց: Ավելի ուշ` ութի կողմերը, կոալիցիան ընդլայնված կազմով հավաքվել էր նախագահականում… մի ընկեք, համբերեք, ընդամենը հարկային փաթեթը, այն է` 2012-ի բյուջեն քննարկելու: Էդ ընթացքում շունչները պահած ԲՀԿ նախարարները երկնքին ու Աստծուն էին նայում` «խեր-շառ-Աստված» ու սպասում` ուզելով, շատ ուզելով, որ ամեն ինչ բարեհաջող վերջանա:
Ահա թե ինչ պատմեցին նրանք մեզ` «после». նախագահականում տեղի ունեցած քննարկմանը Կոլյայիչը նույնքան երկինք նայող է եղել ու ցանկացել, որ ամեն ինչ լավ ավարտվի, այնքան, որ վերջերս կառավարության նախաձեռնությունը «ախմախություն» որակած Վարդան Բոստանջյանին ասել է` ձենդ կկտրես էնտեղ, ձեն չհանես, ձենդ չլսեմ:
Մի խոսքով, խիստ բարիդրացիական քննարկում է ընթացել, մասնակցել են ֆինանսական բլոկի բոլոր նախարարները, Արգամիչ Հովհաննեսն էլ, Գալուստին չեն տարել (թողել են Տերյան կարդա, թախծի): Ծառուկյանին հարցրել են քննարկման ժամանակ. առաջարկներ, դեմ, ի՞նչ ունեք փաթեթի «նկատմամբ», հիմա ասեք, որ հետո խնդիրներ չառաջանան:
Բնական է, Կոլյայիչը մի քիչ միջին և մանր ձեռնարկատերերի մասին է խոսել, հետո էլ ասել է` «նախագահ ջան, նախագահ»: Ամեն ինչ նորմալ է ընթացել` ըստ ԲՀԿ-իստների, բարեկամական, հաշտ մթնոլորտում:
Հետո, ասում են, միայնակ բանակցել են Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը: Բավականին երկար: ՈՒ մի էդքան` ո՛չ քնել, ո՛չ կերել են խեղճ ԲՀԿ-իստները այդ ողջ ընթացքում: Առավոտն էլ հետը: Ոչ ոք չգիտեր` ինչ են խոսել, ինչ է որոշվել: Եվ, ինչպես ընդունված է նման դեպքերում ասել, մեռած էին, թաղած չէին, Աստվածունչ էին հեգում, շնչակտուր սպասում էին` ով է «ասելու», ինչ է «ասելու» և, իհարկե` ումով:
Ի դեպ, բանն այն է, որ անցնող երկուշաբթի Կոլյայիչը պետք է գնար յուր ցեմենտի գործարան, պարգևատրումներ տար յուր բանվորագյուղացիական «մանր» դասակարգին:
Եվ ուրեմն` ուշադիր. նա ցեմենտի գործարանում պետք է ասեր այն, ինչն ասել էր հայտնի ֆիլմի հերոսն իր մանկության ընկերուհի Ինգա Զայոնցին, ինչի պատճառով էլ ամեն ինչ այդ ֆիլմում եղել էր օքե՛յ` սիրո «գետնին» վրա:
ԲՀԿ-իստներն ասում էին. Վոժդը` Սերժ Սարգսյանին նկատի ունենալով («ներող», պարոն Քոչարյան, որ այսօր կրկին Ռուսաստաններում եք հայտնվել. «к тому»` ձեր ականջը խուլ), և ուրեմն` Վոժդը էստեղ չէ, ի՞նչ հայտարարություն անենք:
Բայց խնդիրը միայն այդ չէր: Բանն այն է, որ արվելիք հայտարարությունը պետք է այնքան հրապարակային լիներ, այնքան վստահություն ներշնչող, այնքան «գործով» ամրագրված և խոսքերից զուրկ (զի շատ խոսքերի մեջ շատ ունայնություն կա, ասում է Աստվածաշունչը), որ անվստահությունը (Գրիգորիչին այն «մայթում» ասել էին` «մենք այլևս նման գործընկերոջը չենք վստահում, նա այստեղ մի բան է խոսում, մեկ այլ տեղ…»։ Մեր Գրիգորիչն էլ այս մասին տեղեկացրել էր ԲՀԿ «անվստահելիներին») ամեն րոպե չվերածվի կոալիցիոն կոլապսի:
Իսկ էդպիսի վստահելի խոսք նրանք անկարող էին ասել, մանավանդ որ ԲՀԿ ծագող աստղ Վահե Էյֆիաջյանը` յու ԲՀԿ-ական այլևայլ սատելիտիկներով հայտարարություններ արեց հակառակ ուղղությամբ:
ՈՒ հիմա, երբ գրում ենք նյութը, դեռ անհայտ է` գրիգորիչա-լուսավորչա-շեքսպիրյան հարցադրումը` «все же», «կրակոցը» ստուգողակա՞ն էր, թե՞ վերջինը, դեռ անհայտ է: ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈ՞ՒՄ ԵՆ
Չարչարանաց հինգշաբթի: Իրավիճակը փոխվում էր շատ արագ` մե՛րթ այս, մե՛րթ այն ուղղությամբ: Օրվա երկրորդ կեսին տարածվեց «молва»-ն` երկու ժամից իսկապես կսկսվի հաջորդ դասը, «ֆարտուկներդ հագեք, վիզկապներդ կապեք», շարվեք դասասենյակում:
ՈՒ մինչ դասամիջոց է, դիտարկենք հնարավոր զարգացումները:
Այսպիսով, եթե մինչև նյութը լույս տեսնելը խաղը հստակված չլինի, ապա`
ա) ԲՀԿ-ն մնում է կոալիցիայում («мало вероятно»): Երեկ ռեսպոնդենտները հատկապես ԲՀԿ-ից դա էին ասում, քաղաքական որոշ վերլուծաբաններ նույնպես: Ի դեպ, ՀՀԿ-ում բացառապես խոսում էին ապահարզանի մասին:
Կոալիցիայում մնալը, քաղաքական լեզվով ասած, գին ունի, և այդ գինը պետք է Ծառուկյանը վճարի: Չնայած բոլորս շատ լավ ենք հասկանում, որ որոշումն առանձնապես Ծառուկյանը չի կայացնելու: Բիզնեսը պահելու գերխնդիրը լուծելու համար նրան բացառապես ձեռք կտա տարբերակը, որ Ռուսաստանն ասի Քոչարյանին` «вообще» հետ քաշվիր Ծառուկյանից ու կուսակցությունից, ԲՀԿ-ն թող մնա կոալիցիայում, Ծառուկյանը կուզի, որ ինքը «մաքուրով» խաղա Սերժի հետ:
Ի դեպ, փորձագետների մեծ մասը չի էլ բացառում, որ Քոչարյանը հենց դրա համար էլ Մոսկվայում է այսօր, և նրան կասեն` «զադնի տուր»: Բա հո Սերժը ԵվրԱզԷՍ-ի դեռ չկայացած, և նույնիսկ ռուս փորձագետների (ինչպիսին Իվաշովն է) գնահատմամբ կայանալու ոչ մի շանս չունեցող կառույցի մեջ զոռով չի՞ խցկելու Հայաստանը, երբ նույն Պուտինի օրոք հնարավոր չեղավ անգամ կյանքի կոչել Ռուսաստան-Բելառուս միությունը: Իսկ այսօրվա Պուտինը նախկին Պուտինը չէ, և ոչ ոք չի կարող ասել, թե ընտրությունների շեմին ինչպիսի աշխարհ և ինչպիսի Ռուսաստան կունենանք, ինչքան կխանգարեն facebook-ային նորօրյա հեղափոխությունները Պուտինին` իր իդեա-ֆիքս ԵվրԱզԷՍ-ի գաղափարը կյանքի կոչելու գործում:
«Ասինք` հիշինք». այս ԵվրԱզԷՍ-ն իդեա-ֆիքս էր նաև Քոչարյանի համար (մինչև հիմա ամոթով եմ հիշում, երբ ինքն ու Ստեփան Դեմիրճյանը 2003-ին իբր նախընտրական հեռուստադեբատի էին, «ինքը» «խոշոր» գիտելիքներ ունեցող «ժրեցի» նման Դեմիրճյանին հարցրեց. կարա՞ս ասես... չէ, կուլտուրական ձևակերպենք` իսկ դուք գիտե՞ք ի՜նչ է ԵվրԱզԷՍ-ը. այս առնչությամբ Ֆրոյդ պապին մի ուրիշ անգամ կանդրադառնանք, էսօր ավելի կարևոր գործեր ունենք), և ուրեմն ասենք, որ ԽՍՀՄ-ի, ինչպես նաև ԵվրԱզԷՍ-ի մասին հայրենասեր Պուտինի բարձրաձայնումները վերջին պատվանդան են, որպեսզի նա դեպ իրեն կլանի կոմունիստների, ԽՍՀՄ նոստալգիայով տառապողների ձայները, որոնք հեչ քիչ չեն Ռուսաստանում: Իսկ սա իր հերթին նշանակում է, թե ինչքան թույլ է Պուտինն այսօր, որի օգտին «քվեարկելու է նաև մեր գժանոցը» (հայտնի կլիպը նկատի ունենք):
Եվ ուրեմն` փորձագետները կարծում են, որ, ըստ ամենայնի, ձեռքի շատ նուրբ շարժումով Ռուսաստանը հետ կքաշի Քոչարյանին, կասի` դու «вообще մի խառնվիր»` ո՛չ «տակից», ո՛չ «վրայից». ԲՀԿ-ն մնում է կոալիցիայում, մենք խաղում ենք նրանով:
Հա, ի դեպ, Քոչարյանի վերադարձը երբեք ու երբեք, ամենավատ երազում իսկ չի թողնի Արևմուտքը:
Սա որպես առաջին վարկած:
բ) Ռուսաստանը փորձում է յուր ԲՀԿ-ի նկատմամբ կիրառել հաջորդ մոդուլյացիան. ՀՀԿ-ն «բայ» է ասում ԲՀԿ-ին, որպեսզի լիբերալ դաշտը ԲՀԿ-ով զբաղեցվի: Հասկանալի է, պահպանողական դաշտը մեկընդմիշտ զբաղված է ՀՀԿ-ով: Սրանում է հենց ՀՀԿ-ի ուժը` թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի «դեպքում»:
Իսկ Լևոնը վստահելի չէ ոչ մեկի համար, չնայած չի բացառվում, որ Հայաստանից մեկնած տիկին Մարին, որի զահլեն մեկընդմիշտ գնացել է Լևոնից, պարոն Հովարդի միջոցով կրկին «մոդուլացնի» ՀԱԿ-ը` ընտրությունների տակ: Այդ ժամանակ պրոռուսական համարվող «մեկ մարդու, ասելիք չունեցող» ԲՀԿ-ն լիբերալ, բողոքական զանգվածը կարող է և վերցնել:
Եթե Սերժը թույլ տա:
գ) Իսկապես մի ուրիշ ձև ՀՀԿ-ում ջղայնացել են ԲՀԿ-ի վրա և հանում են նրան կոալիցիայից` նույնքան մի ուրիշ ձև օգնում, որպեսզի վերջինս Ժյուլ Վեռնը մի կողմ դնի ու սկսի կարդալ Պուշկին: Իհարկե` «Ոսկե ձկնիկը»: Մանավանդ պառավի մասը (էն Վիկտոր Դալլաքյա՞նն ինչի էր էնքան անհանգստացած. եսի՞մ):
Չէ, ձեր հերթին մի ասեք, թե վերջին դասի համար ամենահարմարը «Ձկնիկ լող տուր, լող արա»-ն կարդալն է:
Հարցեր կան, չէ՞:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1190

Մեկնաբանություններ