Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ՆՈՒՇԻԿՅԱՆԸ ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԻ ՀԵՏ «ՎԱ՜Տ ՉԻ ԵՂԵԼ»

ՆՈՒՇԻԿՅԱՆԸ ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԻ ՀԵՏ «ՎԱ՜Տ ՉԻ ԵՂԵԼ»
23.03.2012 | 00:00

Չնայած մինչ Խաչիկ Սուքիասյանի թիվ 10 ընտրատարածքում առաջադրվելը լուրջ աղբյուրների կողմից «սլիվներ» կային, որ իշխանությունները ցանկանում են «դաբրո» տալ նրան` այդ ընտրատարածքում անցնելու համար, այնուհանդերձ, ինչպես շատ, այս հարցում ևս, «իրավիճակ» փոխվեց (ասում են` Սուքիասյանի անցնելու դեպքում ՀԱԿ-ը կարող էր և «չանցնել» պառլամենտ. իշխանությունները Սուքիասյանի «դեմքով» կարող էին ցույց տալ, որ ՀԱԿ-ից պառլամենտում մարդ կա, ուրեմն` ընտրությունները «վատ չեն անցել»):
Իշխանությունները, մասնավորապես ՀՀԿ-ն, որոշեցին այս ընտրատարածքում սատարել ոչ անհայտ Գ. Նուշիկյանին: Պարզվում է, սակայն, որ Նուշիկյանը նույնպես զերծ չի եղել ընդդիմության հետ խաղալու «մանկական հիվանդությունից»: Նա, Սուքիասյանը ևս, այն եզակի գործարարներից է եղել, որը 2008-ի սեպտեմբերի 21-ին ներկա է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի` «Արմենիա-Մարիոթում» տեղի ունեցած «վերադարձին», նախագահական-նախընտրական ելույթի պրեզենտացիային, ողջունել այն:
Ի դեպ, Նուշիկյանը մտերիմ է եղել ոչ միայն Աղվան Գառնիկիչի, այլև Խաչատուր Սուքիասյանի հետ. թե ինչ է անցել վերջին շրջանում նրանց «արանքով», «չեն ասում»: Ընդ որում, Նուշիկյանը լավ հարաբերություններ ունի նաև ոչ անհայտ Ռուբեն Հայրապետյանի հետ, որը, հիշենք, «գնեց» Սուքիասյանների «Բջնին»:
Այնպես որ, թիվ 10 ընտրատարածքում բավականին հետաքրքիր «պարտիա» է խաղարկվելու` յուրայինների ու «անյուրների» միջև:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 860

Մեկնաբանություններ