07.10.2013|
16:24
Hayland.am-ն ամենամեծ հայկական սոցիալական ցանցն է։ Այն արդեն գործում է 5 տարի, և այսօր ներկայանում է թարմացված տարբերակով։ «Եթե համացանցում չես զբաղվում թարմացումներում, շատ արագ այն հնանում է։ Եվ մենք որոշեցինք՝ ամբողջովին նորացնել կայքը։ Ստեղծել ենք մի միջավայր, որտեղ ամբողջությամբ մարդկանց տրվել է հնարավորություն՝ իրենց նախընտրած թեմաներն ընթերցել, և հակառակը՝ այն, ինչ չի հետաքրքրի, զերծ մնալ։ Հաշվի առնելով, որ hayland-ը հայկական միջավայր է, շատ հարմար է համայնքների կյանքի, սփյուռքի հետ կապեր ստեղծել»,- ասում է Hayland.am-ը ներկայացնող Սամվել Մարտիրոսյանը։