08.10.2013|
17:56
«Հասարակական պաշտպաններ» միության նախագահ Արամ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարել է, որ տրանսպորտի գնի բարձրացման խնդիր չկա, կա որակի բարձրացման հարց. «100 դրամի դիմաց կարելի է և հնարավոր է ստանալ որակյալ ծառայություն: Քաղաքապետարանը պետք է որակյալ ծառայություն մատուցելու մասին մտածի, ոչ թե գնի բարձրացման մասին խոսի: Ես ավելին ասեմ ` մեր հաշվարկները ցույց են տալիս, որ գազելների համար կարելի է վճարել 80-85 դրամ, իսկ ավտոբուսների դեպքում՝ մի քիչ ավելի»,-ընդգծել է բանախոսը` հավելելով, որ քաղաքապետարանն ուզում է ցույց տալ, որ միայն սակագնի բարձրացման դեպքում է հնարավոր քաղաքակիրթ երթևեկություն ապահովել: