Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

4-0` ՀՕԳՈՒՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ

4-0` ՀՕԳՈՒՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ
11.10.2011 | 00:00

Մի օրվա չորս «գոլը» շատ է, բայց, դե էդպես ստացվեց: Համ էլ պարզվեց` ֆուտբոլի «խերն» ավելի շատ է, քան շախմատինը: Որ ֆուտբոլն էլ «անցնենք», պիտի ազգովին խնդրենք Սերժ Սարգսյանին` բասկետբոլի ու թեթև աթլետիկայի մասին մտածի:
Գոլ առաջին։ Սարկոզին եկավ-գնաց։ Մենք չէ, այլք ասացին` աննախադեպ այց էր` բոլոր առումներով` հայտարարությունների, գեոքաղաքական-գեոտնտեսական, ապագայի, նվերների, ինչպես նաև մարդկային առումներով: Այցի ամեն մի դրվագը կարող էր մի առանձին այցի «նյութ» լինել. թե՛ Եղեռնի հուշահամալիրում արած հայտարարությունը, թե՛ նույնքան առինքնող սարկոզիական ելույթը Ֆրանսիայի հրապարակում. ինչ նո՜ւրբ ու ի՜նչ խորքով էր այն կառուցված, ոնց որ գեղարվեստական ստեղծագործություն լիներ: Մեր մեջ ասած` ահագին էլ հայերեն էր: Իսկ ընդհանրապես, դյուրազգաց Նիկոլան մի քիչ էլ որ մնար Հայաստանում, ոչ միայն «կեցցե» ու «ցեղասպանություն» բառերը հայերեն կասեր, այլև լրիվ կհայանար:
ՈՒ թե լրիվ անկեղծ, ապա նման այց անկախ Հայաստանի քսան տարիների ընթացքում չէր եղել, այն էլ աշխարհի գլխավոր խաղացող` արևմտյան երկրի կողմից:
Ճիշտ է, Քլինթոնն էլ Հայաստանում քնեց, կներեք` գիշերեց (մի հարցնող լինի` էս Նիկոլան, Հիլըրին տուն-տեղ չունե՞ն, որ գալիս Հայաստանում գիշերում են, մանավանդ որ, իրենց Վրաստանը` հրեն, բայց ոնց տեսնում եք` չէ՜):
Էն էինք ուզում ասել, որ կարգ ու կանոնի, ընդունել-ճամփելու մասով էլ հեշտ չէր նման «ռանգի» ու բավականին ներկայացուցչական պատվիրակություն ընդունելը` առանց դույզն-ինչ էքսցեսի, էն էլ երբ ահագին մարդաշատ միտինգ է ընթանում երկրի հենց սրտում, մի միլիմետր այն կողմ` հիմնական միջոցառումների հրապարակից:
Պատվով ընդունեցինք-ճամփեցինք: Ի տես մեր հարևանների, ի տես մեր և Սերժի «լավը» չուզողների: Վայելե՛ք:
Գոլ երկրորդ: Էստեղ արդեն պիտի պաուզան ձգել. ասելով` այո՜, նկատի ունենալով Սերժ Սարգսյանին հանձնված Պատվո լեգեոնի շքանշանը, ինչն անչափ շատ բան է ասում, եթե ոչ` ամեն ինչ։ ՈՒ թե դրան էլ գումարում ենք ամերիկյան բարձրաձայնումը` Սերժը իր «սրտի, մտքի, հոգու խորքում» առաջադիմական է, ահագին հետաքրքիր պատկեր ենք ունենում, չմոռանալով, որ նույն օրը պետք է զանգել և շնորհավորել պարոն Պուտինին` ծննդյան օրվա առիթով:
Հա, ի դեպ, նույնիսկ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաները մեր հոգեհան հարցին` հը՞, կլինի՞ Պատվո լեգեոն Սարկոզիի այցին, որոշակի պատասխան չէին տալիս (թող գա-գնա, կտեսնենք): «Տեսնել» էր պետք Նալբանդյանի հայացքը, երբ Սարկոզին պարգևը տալիս էր Սերժին. ակնհայտ էր` Նալբանդյանը հասել էր իր մուրազին… դուք էլ հասնեք ձեր մուրազին. չէ, թող Մեհրիբանը հասնի իր մուրազին, նա էլ Նալբանդյանի պես պարգևատրվեց «սպայի» կոչմամբ. ինչ կարող ես անել` Մեհրիբան խանումն էլ իրենց երկրի «միակ տղամարդն» ու սպան է. Ալիև-պուճուրը, ախր, անվերջ զբաղված է «պուճուրանալով»:
Գոլ երրորդ։ Ամենաուղղակի իմաստով։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլային հաղթանակը, որը բարձրացրեց հայոց վաղուց չբերկրած ոգին: Իսկ մանկականորեն ուրախ թռչկոտող, ինքն իր միջից այդ մի օրը դուրս եկած, բոլորի, մանավանդ իրեն չսիրողների համար անչափ հասկանալի դարձած Սերժն այդ օրը իր «թռիչքով» փոխեց «մի ուրիշ ձև» իր մասին ընկալումը:
Գոլ չորրորդ։ Ընդդիմությունն ասաց` «բավ սիրեցի, մնաք բարյավ» ու գնաց տուն: Ասել է` մարդավարի միտինգ արեց, մարդավարի դիմացավ, նույնքան մարդավարի էլ գնաց տուն:
Մնում է հինգերորդ գոլը` նույնքան մարդավարի սկսել ընդդիմության հետ ընդհատված երկխոսությունը:
Այ, «սենց» գոլեր:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ