Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

ՉԷ, ՀԱ՛

ՉԷ, ՀԱ՛
13.01.2012 | 00:00

Պարզվում է, իսկապես, չար-թունավոր լեզուներն էին տարածել, որ Սամվել Ալեքսանյանն Իրաք էր գնացել, որովհետև այնտեղ լիքը չպայթած ռումբեր կան, որ բերի` «վրան բանտիկ-մանտիկ դնի ու ծախի հայերի վրա». անցնող բոլոր օրերին նրա «ոչ գործարար» սուպերմարկետներում ոչ մի ռումբ, ոչ մի իրաքյան արտադրության «բրենդ» չկար. տորիչելյան դատարկություն էր, նույնիսկ «Լեբեդ» օղի (նույն չար լեզուներն ինչեր ասես չեն ասում այդ օղու և նրա երկարատև ազդեցության «էֆեկտների» մասին) չկար:
Կարծում ենք, որ նույնքան չար ու թունավոր են այն «լեզուները», որոնք տարածում են լուրը, թե իբր շրջանառության մեջ դնելով ԱՄՆ-ի կողմից իրեն վիզա չտալու «անտիամերիկանիզմի» լուրը, Սամվել Լիմինդրովիչը ցանկացել է իրեն քաղցրացնել Ռուսաստանի աչքում, որպեսզի վերջինս իրաքյան իր վոյաժի ժամանակ որոշակի բիզնես-քվոտաներ հատկացնի` նաև տանիք դառնալու մոմենտով:
Իրաքից Հայաստան, այնուհետև շատ արագ Դուբայ` Նոր տարի տոնելու մեկնած «տրանզիտ-պասաժիր», քաղաքական գործիչ, «Նիգ-Ապարան» միության նորագիր ղեկավար, ԱԺ պատգամավոր, հայտնի ոչ գործարար Սամվել Լիմինդրովիչին հասցրինք մինչ դուբայվելը օդում բռնել ու մի քանի հրատապ հարց ուղղել.
-Պարոն Ալեքսանյան, ինչո՞ւ էիք գնացել Իրաք:
-Գնացել էի մասնաճյուղ բացեի:
-Նիգ-Ապարանի՞, թե «սիթիների»:
-Հա, Նիգ-Ապարանի:
-Որոշ տեղեկություններով` Դուք այնտեղ պետք է «հանդիպեիք» ՑՌՈՒ-ի նախկին ղեկավար, այսօր ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետայի հետ, որովհետև նույն օրը, երբ Դուք մեկնել էիք Իրաք, նա նույնպես մեկնել էր այնտեղ:
-Ղեկավարների հետ չեմ հանդիպել, ու պետք էլ չէր, որ հանդիպեի: Հանդիպել եմ Քրդստանի Ազգային ժողովի նախագահի հետ:
-Վա՛ո՜ւ. Քրդստանի՜… կներեք, դա հումորի ժանրո՞ւմ եք ասում, թե՞ իրոք:
-Իրո՛ք:
-Պատմեք-պատմեք… Ե՞վ: Ինչո՞ւ էիք հանդիպում Քրդստանի ԱԺ նախագահի հետ:
-Իրենք ցանկացան, ես էլ համաձայնեցի:
-Պարոն Ալեքսանյա՞ն. էս ինչ գաղտնի, կոնսպիրատիվ, միջազգային գործունեություններ եք ծավալում… Նիգ-Ապարանի, Ապարանի շրջակայքում գտնվող քրդական գյուղերի և պարոն Օջալանի «խորապատկերին ներքո»: Ի՜նչ հետաքրքիր է:
-Հա՜-հա՜-հա՜… (ծիծաղում է). էսքանը հերիք է: Հերիք է:
-Կարո՞ղ է` ուզում եք Հյուսիսային Քրդստանն անջատել Իրաքից. բայց, պարոն Ալեքսանյան, էդ հո լրի՞վ ամերիկյան պրոյեկտ է…
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հ. Գ. -«Ամերիկյան» բառը լսելուց հետո արդեն շատ արագ, առանց ձեն-ձուն հանելու, ցտեսություն ասելու` հեռախոսի մեջ հալվեց, տարրալուծվեց, անհետացավ «նա», ինչպես կարողանում է անհետանալ խորհրդարանի միջանցքներում, երբ իրեն ոչ հաճո հարց ես ուղղում:
Բոլոր դեպքերում` միջազգային, դիվանագիտական, կոնսպիրատիվ ինչպիսի՜ պահվածք: Եվ խիզախում:

Դիտվել է՝ 1335

Մեկնաբանություններ