Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ԽԵ՜ԼՔ Է ՊԵՏՔ, ԽԵ՛ԼՔ

ԽԵ՜ԼՔ Է ՊԵՏՔ, ԽԵ՛ԼՔ
16.03.2012 | 00:00

«Եվ մի կին ատամնատեխնիկ» սկզբունքով ՀՀԿ-ն մեծամասնական ցուցակում ընդգրկել է միայն մեկ կին թեկնածուի՝ Կարինե Պողոսյանին: Այն էլ՝ 017 ընտրատարածքում: Սա հանրությանը ոչ անհայտ Հովիկ Աբրահամյանի ընտրատարածքն է: Փաստորեն, ասես քիչ է, որ կուսակցությունում «նեղում-ճնշում-սաստում», հաճախ էլ «սխալ են հանում» Արգամիչին, հիմա էլ ընտրատարածքը տալիս են ոչ թե հարազատ եղբորը (հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, թե հնարավոր է այս ընտրատարածքից պատգամավոր դառնա Ջոնիկ Աբրահամյանը), այլ ֆիզիկոս, դպրոցի տնօրեն Կարինե Պողոսյանին: Այ, էստեղ են ասել, քաղաքական գործիչ լինելու համար շատ չէ, բայց գոնե մի քիչ «խելք է պետք»: Այս քայլով ՀՀԿ-ն փորձեց նաև այս մարզում առկա կուսակցության տարբեր «թևերը»` Հովիկ Աբրահամյանի, Ալիկ Սարգսյանի, Էդիկ Բաղդասարյանի, կոտրել` առաջադրելով չեզոք թեկնածուի: Ի դեպ, այս ընտրատարածքում «էկզոտիկ» պայքար է սպասվում. այստեղ մտադիր է նաև առաջադրվել ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը: Համա՜ թե պայքար է լինելու:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 890

Մեկնաբանություններ