Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ՆՐԱՆՑ ԲՈՒՄ ԷՐ ՊԵՏՔ. ՆՐԱՆՔ ՉՍՏԱՑԱՆ ԱՅԴ ԲՈՒՄԸ

ՆՐԱՆՑ ԲՈՒՄ ԷՐ ՊԵՏՔ. ՆՐԱՆՔ ՉՍՏԱՑԱՆ ԱՅԴ ԲՈՒՄԸ
14.02.2012 | 00:00

Հրազդանի ընտրությունները դարձա՞ն պոկում երկու կողմերից գոնե մեկի համար: Մանավանդ որ բարբառվում էր, թե դառնալու են խորհրդարանականի մինի մակետը:
Արդյոք նշանակե՞ց, որ դրանով խորհրդարանական ընտրություններում, մեր մեջ ասած, իշխանությունը «կրեց»: Նախնականով:

ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԷՆ Ո՜ՆՑ ԷՐ ԾՂՐՏՈՒՄ
Իսկ երբ նա հայտնվում է այդ վիճակում, նշանակում է` ինչ-որ բան էն չէ: Օրվա երկրորդ կեսին, երբ զանգում էիր ՀԱԿ-ից ինչ-որ մեկին կամ Սասունի շտաբում աշխատող լրագրողներին, հեռախոսի միջից Ջհանգիր-յանի ծղրտոցից ականջդ այրվում էր:
Չէ՛, հո չե՞նք ասում` նա հրահանգում էր եղբորը, թե շուտ, ո՞ւր ես նստել, գնա լույսն անջատիր տեղամասերում: Քավ լիցի: Մեծ կոմբինատորը, որի ձեռքերով անցան 96-ի հայտնի ընտրությունները, 27-ի գործը, նման պրիմիտիվ տեխնոլոգիաների չի դիմում, որովհետև բոլորիս նման արդեն ոչ թե 20-րդ, այլ 21-րդ` նանո-տեխնոլոգիաների դարի մարդ է:
Ասում են` Ջհանգիրյանին նույնիսկ «նանոն» պետք չէ. նա նայում է ընտրողի դեմքին ու «սաղ» հասկանում. ում է սա ընտրում, ինչքան է վերցրել, ինչ է մտածում իր ու իշխանությունների մասին:
Ինչևէ, օրվա երկրորդ կեսից Սասունի ճամբարում արդեն իսկ զգում էին, որ ամենևին էլ Սասունը միանձնյա ֆավորիտ չէ: ՈՒ մի տեսակ խուճապի մեջ էին:
Իրենց` Սասունի «սարատնիկների» գնահատումներով` ընտրություններն անցել են հիմնականում նորմալ, առանց էական միջադեպերի: Ձայների հաշվարկն էլ, բացի «մարած լույսից» (ինչում կողմերը փոխադարձաբար մեղադրում էին միմյանց. իշխանություններն էլ իրենց հերթին պնդում էին, որ դիմել են ոստիկանություն` «հետաքննություն» անցկացնելու, հանգամանքները պարզելու համար), այլ մեծ «գործ» չկար, որ Ջհանգիրյանն «ընթացք» տար:
ՀԱԿ-ում արձանագրում էին` «ինչ արվել` տեղամասից դուրս է արվել»: Փող բաժանելու մասին է խոսքը:
Ընդ որում ու կրկին, երկու կողմերն էլ այս հարցում «փոխադարձաբար» էին «հանդես» գալիս. ՀԱԿ-ը հայտնի տեսագրություններն էր դեմ տվել, այնուհանդերձ, ոչ մի կերպ չբողոքարկելով ընտրությունների արդյունքները, իսկ իշխանական «ճամբարից» հնչում են գործարարներ Մանվելի (Մըռազ), Միշայի, Գարիկի անունները, որոնք հատուկ եկել են մոսկվաներից, լենինգրադներից (երեկ գիշեր էլ թռան-գնացին), ինչպես նաև Խաչիկ Սուքիասյանի անունը, որպես «բաժանարար-փողային» գծեր ապահովողների` ՀԱԿ-ի համար:
Հաղթեց հաղթողը։
Դառնանք քաղաքական ծիրին:

ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ՄԻՆՈՒՍ ՄԵ՞Կ
Հաստատ` այո: Մեկ վերապահմամբ: ՕԵԿ-ն անմռունչ, ավելին, քան ՀՀԿ-ն (ՀՀԿ-ի որոշ բեկորների մասին` ներքևում) պայքարեց իր կողակցի` ՀՀԿ-ի համար:
ԲՀԿ՞-ն: Ինչպես մի՛շտ: Հանձնաժողովների տեղերը, այո, տվեց գործող քաղաքապետին, սակայն տակից, ողջ օրը, ինչպես տեղեկացրին նույն ՀԱԿ-ից, ԲՀԿ-ն տքնաջան կանգնած է եղել իրենց կողքին, ինչպես 2008-ի նախագահական ընտրությունների օրերին: Նույն ՀԱԿ-ից տեղեկացնում էին նաև, որ ՀՀԿ-ի հայտնի, անջատողական թևը` յուր առաջնորդով հանդերձ, նույնպես աներևույթ օժանդակել է Սասունին:
Սասունի` բանտից ազատման առաջին իսկ օրից այդ թևի հետ կային համաձայնություններ, պայմանավորվածություններ, խոստումներ, և այդ կոնֆիգուրացիայով Սասունը «без пяти минут», Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաև ԲՀԿ տեղական կառույցների «գործուն» աջակցությամբ (խնամքով մի կողմ դնելով Կոճեի պատմությունը), դառնալու էր անմրցակից ֆավորիտ:
Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունը համը հանեց: Չնայած Սասունը, իրավամբ, հույսը չկորցրեց, տեղեկացնում են ՀԱԿ-ի միջակայքից:
Իշխանությունը մնացել էր իր «զտար-յուն» հույսին: ՈՒ ինչպես 2008-ին, պայքարում էր հավաքական ուժի դեմ (այն ժամանակ էլ Քոչարյանն էր, ողջ ռուսոֆիլիան, ՀԱԿ-ը):
ՈՒ ոնց երևաց, ոչ հեշտորեն, մի կերպ դիմագրավելով այս փորձությանն էլ (իշխանությունն էլ լի՜քը մտածելու, սովորելու դասեր ունի այս ընտրություններից):
Փորձագետների մի մասը հեշտ հաղթանակ էր կանխատեսում իշխանությունների համար, որովհետև ՀԱԿ-ն առանձնապես ակտիվ չէր, իսկ Տեր-Պետրոսյանն էլ երբեք զահլա չի արել, բացի իրենից, ուրիշ մեկի մասին մտածելու, հոգ տանելու:
Ընդ որում, ՀԱԿ-ի համար, բացի տեխնոլոգիական, ռեսուրսային անբավարարությունից, Երևանի քաղաքապետի (ընդ որում, այս դեպքում ևս կար ԲՀԿ-ի հանգամանքը. ԲՀԿ-ն այդ ժամանակ չօգնեց ՀԱԿ-ին, որովհետև հազիվ իր գլխի ճարն էր տեսնում), ինչպես նաև Կենտրոն համայնքում Արարատ Զուրաբյանի, հետո էլ Նիկոլի ընտրություններում Տեր-Պետրոսյանը ոչ մի անձնական ջանք ու եռանդ չներդրեց հաղթանակի գործում, որովհետև նրա միակ կենտրոնացումը իր և նախագահական ընտրությունների վրա է եղել մշտապես: Իսկ մնացածներն սպասարկուներ են, որոնց նա երես տալ չի սիրում: Մանավանդ որ այն օրերին չուներ էլ որոշում, թե պետք է Արարատ Զուրաբյանը կամ Նիկոլն ընտրվեն, և կամ` իր թիմը գնա քաղաքապետարանում աշխատելու:
Առաջ ընկնելով իրադարձություններից էլ, համոզված ասենք` 2012-ի խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ին սպասում է նույն ճակատագիրը. Լևոնը թույլ չի տալու ՀԱԿ-ականները մտնեն պառլամենտ, փորձելու է ՀԱԿ-ի բոյկոտով «շիկացած» պահել «атмосфера»-ն, որպեսզի 13-ի նախագահական ընտրություններում բոնուս ունենա կիրառելու և այդպես մասնակցի ընտրություններին:
Ընդամենը:
Ինչ վերաբերում էր Հրազդանին, ապա այս անգամ, ի տարբերություն վերը նշվածների, ուղղակի ՀԱԿ-ը դեսանտ էր իջել: Եվ այն էլ` ո՜ւմ ղեկավարությամբ: Ջհանգիրյանի, որի կենդանի ու շենշող ներկայությամբ խամրում էին ՀԱԿ-ի մնացած բոլոր դեմքերը, որոնք նույնպես ողջ օրն աշխատում էին, որպեսզի Սասունը քաղաքապետ «դառնա»: Հասկանալի է` Լևոնի գիտությամբ: Հասկանալի է` Զուրաբյան Լևոնին նկատի չունենք: Հասկանալի է` առայժմ նկատի չունենք:
Հասկանալի է նաև, որ Սասունի նկատմամբ ունեցած հայրական-մայրական-աղջկական հոգատարությունից չէր, որ նրանք բոլորը հայտնվել էին Հրազդանի ասֆալտին:
Նրանց և առաջին հերթին Լևոն Զուրաբյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին բում էր պետք:
Եվ նրանք չստացան այդ բումը:
Ոչ մի ասպեկտում: Ո՛չ քաղաքական, ո՛չ սադրանքային (օպերատորը նկարում է` նկարում-նկարում «փողի որջը». ո՜չ մի կերպ մեծ կռիվ-ղալմաղալ-ծեծկռտոց չէ՜ր առաջանում)։ Դարձյալ «զրո» էֆեկտ:
Անձամբ ինքս հինգ րոպե ռեժիմով նույն ՀԱԿ-ից ստանում էի զանգեր` «գիտես` օմոն էկա՜վ, կրիմինալն եկա՜վ` էկա՜ն»: Հեռադիտակս դնում-նայում, հալ ու հարցմունք էի անում, ոչ մի «օմոն», ոչ մի կրիմինալ, միայն Ջհանգիրյան:
«Անամոթորեն, չե՜ն գալիս». նեղսրտում էի ես:
Եվ ընդհանրապես, էս էլ որերորդ ֆիասկոն է չոքում ՀԱԿ-ի դռանը: Գնացին մի ողջ շաբաթ նստեցին իրենց համար հատուկ բացված Ազատության հրապարակում, վրանային բողոքի, որ Սարկոզին գա, տեսնի` էս իշխանությունները էս ինչ հուժկու ընդդիմություն ունեն երկրի ներսում, ինչ ուժեղ տղերք են իրենց կողմից հանիրավի մոռացված, էս իրենց հին` ՀԱԿ-ի տղերքին էս Ռուսաստանն էս ինչ է արել, ա՜յ հարայ, բան չստացվեց: Ոչ ոք, էլ ո՜ւր մնաց Սարկոզին, նրանց չնկատեց:
Հիմա էլ` սա:
Իսկ մարշալ-պլանով` Հրազդանը պետք է ապահովեր հարավային ֆրոնտը` խորհրդարանական ընտրություններում: Զորաշարժը, պերմանենտ միտինգը պետք է սկսվեր Հրազդանից, և հայկական գարունը` արաբական «ուկլոնով» գնա՜ր, միանա՜ր «հյուսիսային ուկլոնին»: Այս «ֆլանգն» էլ, գիտեք, Լևոն Զուրաբյանն էր ապահովելու` Կարախանյանի ու Կրեմլի հայտնի վարչության պետի ալավերդությամբ: Չստացվեց:
Չի ստացվում, էլի՜, հո զոռով չի՞, չի՛ ստացվում:
Բայց «զատո՞» հիմա Սասունը ողջ հասակով մեկ կարող է կանգնել Հրազդանում և Երևանում, ՀԱԿ-ից` Տեր-Պետրոսյանից պահանջելով` համամասնական ցուցակի «ամենագոլդ» տեղն իր համար:
Բա ո՞նց` «տասհազարանոց» տղա է, կարող է:
Կներեք` տասնմեկ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1061

Մեկնաբանություններ