Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԳԱԼՈՒ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵ՞ՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԳԱԼՈՒ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵ՞ՐԸ
27.03.2012 | 00:00

Աղանդների գործունեությունը հիմնված է դրամաշնորհների վրա, որոնք տրամադրում են քաղաքական նպատակներ հետապնդող արևմտյան հիմնադրամները:
Մայիսյան խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցապետերն զբաղված են «ներքին բարեփոխումներով», այսինքն` նորացվում ու թարմացվում են քաղաքական թիմերը, որոնց պատկերը կամբողջանա համամասնական ցուցակներում: Փաստորեն, 2012-ի ընտրությունների յուրահատկություններից մեկն էլ կլինի այն, որ, ի վերջո, կմոդեռնացվեն քաղաքական կուսակցությունները, ինչը ողջունելի քայլ է. որքա՞ն կարելի էր տարիներ շարունակ նույն դեմքերով ներկայանալ ժողովրդին: Թերևս սա է, որ թույլ է տալիս քաղաքագետներին կանխատեսումներ անել, թե կազմավորվելիք խորհրդարանը նախորդից ավելի լավն է լինելու:
Սակայն այս դրական միտումին զուգընթաց կան նաև մտահոգիչ երևույթներ, որոնք նախընտրական այս թոհուբոհում զարմանալիորեն աննկատ են մնացել: Բանն այն է, որ որսալով քաղաքական սերնդափոխության հարմար պահը, օտար քաղաքական շահերի սպասարկու որոշակի կառույցների ղեկավարներ նպատակ ունեն ամեն կերպ սողոսկելու երկրի օրենսդիր մարմին, իսկ դրան հասնելու ուղիղ ճանապարհը նախ կուսակցությունների համամասնական ցուցակներում անցողիկ տեղեր գրավելն է: Այս առումով նոր խորհրդարանում ծանրակշիռ ներկայացվածություն ունենալու ակտիվ քայլեր են անում, մասնավորապես, աղանդավորական կառույցների ղեկավարները:

ԱՂԱՆԴՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐՏԱՃԱԾ ԵՆ
Կհարցնեք` չէ՞ որ աղանդավորներն իրենք են հայտարարում, թե քաղաքականությամբ չեն զբաղվում, որ «պոլիտիկան» իրենց խելքի բանը չէ: Բայց այդպե՞ս է, արդյոք: Իրական քայլերը հակառակն են հուշում:
Թող տարօրինակ չթվա, բայց Արևմուտքն այսօր իր քաղաքական հենարանը տվյալ երկրում համարում է «կրոնական» կառույցները: Այլևս քողազերծված է այն փաստը, որ բոլոր գունավոր հեղափոխությունների իրականացման ակտիվ մասնակիցներն աղանդավորական կառույցներն են, և հատկապես, խարիզմատիկ եկեղեցիները:
2000 թվականից սկսած աշխարհում ծավալվող գունավոր հեղափոխությունների վերլուծությունները ցույց են տալիս, որ ցանկացած հեղափոխության մեջ ընդդիմությունը մեծ տեղ է տվել հենց աղանդավորական կառույցներին: ՈՒկրաինայի գունավոր հեղափոխության ակտիվ մասնակիցն էր «Աստծո դեսպանատուն» աղանդը, որի ղեկավարներից մեկը հեղափոխությունից հետո դարձավ քաղաքապետ, մյուսը` խորհրդական: Վրաստանում «վարդերի հեղափոխությանը» մասնակցեց «Հավատքի խոսքը», որից հետո այս աղանդի հետևորդ 5 անդամ դարձավ նախարար: Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը հիշեցնում է, որ Հայաստանում ևս այդ մեխանիզմը կիրառվել է 2003-ի, 2008-ի նախագահական ընտրություններում: Մասնավորապես, 2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ «Կյանքի խոսք» կոչվող աղանդավորական կազմակերպությունը, իր ղեկավար Արթուր Սիմոնյանի հրահանգով, ակտիվորեն աշխատում էր Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին: Այդ նույն «Կյանքի խոսքի» ղեկավարն իրեն իրավունք է վերապահում ՀՀ անունից հանդես գալու տարբեր հայտարարություններով, նաև` արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերում: Դրսում ներկայանալով որպես Հայաստանի հոգևոր ներկայացուցիչ` հանդիպումներ է կազմակերպում Վատիկանի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների հետ, նախաձեռնում կասկածելի այցելություններ Ստամբուլ, հանդիպում Թուրքիայի ղեկավարության հետ, Միացյալ Նահանգներում անցկացնում տարաբնույթ հավաքներ, դասախոսություններ, իսկ երկրի ներսում հանդես գալիս որպես իշխանությունների քաղաքական հակառակորդ: Դատեք ինքներդ, հիմա այս մարդուն «հոգևոր հովի՞վ» կոչենք, թե՞ քաղաքական առաջնորդ:
Երկրի ներքին ու արտաքին քաղաքական խնդիրներում ոչ պակաս ակտիվ են նաև Եհովայի վկաները: «Ես,- ասում է Ալեքսանդր Ամարյանը,- 2007 թվականին, իմ կառույցի հետ դիտորդական առաքելություն էինք կատարում, ունեինք Եհովայի վկաների ցուցակները, մեզ հետաքրքրում էր` արդյոք նրանք քվեարկո՞ւմ են, թե՞ ոչ: Չէ՞ որ հայտարարում են, թե իրենց սկզբունքն է չքվեարկելը: Բայց այդ ցուցակներում եհովականների անձնագրային տվյալներն էին ու իրենց ստորագրությունները: Պարզ է, որ նրանց հրահանգվել էր մասնակցել ու քվեարկել»: Կամ` ի՞նչ անուն տալ մորմոնների «կրոնական» քարոզչությանը, երբ հավատացյալ բազմությանը կոչ է արվում չհնազանդվել երկրի օրենքներին, մերժել դրանք` «պետությունը ձեզ ոչինչ չի կարող տալ» մեկնաբանությամբ: Մորմոնների հավաքներից մեկի ժամանակ Արևմուտքից ժամանած մի երեց դահլիճին հրահանգում էր. «Ձեր կառավարությունը ձեզ չի օգնում, դուք անպաշտպան եք: Դրա համար մտեք ձեր տները, փակեք դռները, դուրս մի եկեք, և Սմիթը ձեզ ցույց կտա փրկության ճամփան»: Սա ի՞նչ է, եթե ոչ քաղաքական քարոզ, ընդ որում` երկրի դեմ ատելություն, անհանդուրժողականություն սերմանող հստակ շեշտադրումներով:

ԵՐԲ ԳՈՐԾԻ Է ԴՐՎՈՒՄ 5-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԸ
Այլևս գաղտնիք չէ, որ մեր երկրում ծավալվող քաղաքական ակտիվ գործընթացների տարբեր փուլերում (ընտրություններ, արտաքին, ներքին քաղաքական իրավիճակներ) «անակնկալ» ակտիվանում են աղանդավորական կառույցները: Հասկանալու համար, թե կոնկրետ ի՛նչ նպատակների է ծառայեցվում այդ ակտիվացումը, հարկ է պարզել, թե ովքեր են խթանում նրանց ակտիվացմանը: Դրա պատասխանն ամփոփված է հետևյալ փաստարկում. աղանդավորական կազմակերպությունների գործունեությունը հիմնված է դրամաշնորհների վրա, որոնք տրամադրում են քաղաքական նպատակներ հետապնդող արևմտյան հիմնադրամները: Ոչ ոք, ոչ մեկին «սիրուն աչքերի» համար չէ, որ ֆինանսավորում է, ուրեմն եզրակացությունը մեկն է` աղանդավորական կառույցները արևմտյան որոշակի ուժերի քաղաքական շահերի սպասարկուներն են ու նրանց ծրագրերի իրականացնողները: Եվ երբ պետք է ներազդել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վրա, անհրաժեշտ պահին դրսից գալիս է այդ հրահանգն ու ներսում գործի է դրվում 5-րդ շարասյունը` աղանդավորական ցանցն սկսում է ագրեսիվության աստիճանի ակտիվանալ: Օրինակ, եթե դուրսը կարիք ունի ներազդելու արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վրա, ակտիվացնում է «կրոնական» կառույցները, հետո հայտարարում, թե ՀՀ-ում վերջիններիս ճնշում են, ուրեմն պետք է պատժել այս երկրին, ասենք, զրկել նրան այս կամ այն արևմտյան ծրագրերին մասնակցությունից:
Աղանդավորների ագրեսիվ ակտիվացման մի փաստի ականատես դարձանք անցած տարի. Եհովայի վկան, որը հրաժարվում է հայոց բանակում ծառայելուց ու զենք կրելուց, համարելով այն «ագրեսիվություն», համարձակվեց մտնել եկեղեցի ու գիշատչի պես հայ հոգևորականին սպառնալ, թե կոկորդը կկրծի: Աղանդավորի այս բացահայտ ագրեսիվությունը վկայեց այն մասին, որ տեղի է ունեցել մարտավարության կտրուկ փոփոխություն: Նոր մարտավարության մասին է խոսում նաև վերջին շրջանում հայ հասարակության մեջ աղանդների լոբբինգով զբաղվող որոշ «իրավապաշտպանների» ու քաղաքական գործիչների, «մտավորականների» ցանցի ստեղծումը: Սրանք էլ նույն սկզբունքով, դրսից հրահանգն ստանալուն պես, աղանդավորից ոչ պակաս ագրեսիվությամբ, հանդես են գալիս աղանդապաշտպանության դիրքերից:
Այս զարգացումներն ամենևին էլ պատահականություն չէին, քանզի հող էր նախապատրաստվում աղանդավորական ավելի մեծ` քաղաքական արշավի համար, այն է` մասնակցելով 2012-ի խորհրդարանական ընտրություններին` օրենսդիրում ապահովել անհրաժեշտ ներկայացուցչություն: Հիշեցնենք, 2010 թ. հոկտեմբերի 9-ին «Կյանքի խոսք» աղանդի քարոզի ժամանակ «հովվապետ» Արթուր Սիմոնյանի բացահայտ արած հայտարարությունը. «Շուտով իշխանության են գալու հավատացյալները (իմա` աղանդավորները)»:

ՀՀ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ` ԱՂԱՆԴՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԿԵ՞Ր
Ի՞նչ շահագրգիռ գործոններ կան, որով աղանդավորական կառույցները նախընտրական փուլում քաղաքական ուժերի համար հանկարծ դառնում են այնքա՜ն շահավետ «գործընկերներ», որ սրանք ինքնամոռացորեն անտեսում են անգամ պետության ու ժողովրդի գերագույն շահը: Մի դեպքում դա ֆինանսական գործոնն է, մյուսում` տվյալ կուսակցության համար անհրաժեշտ քանակով ձայներ հավաքելը: Սա թերևս կուսակցապետերի համար ամենագայթակղիչն է նախընտրական փուլում: Աղանդավորական կառույցների ղեկավարներն իրենց ձեռքի տակ ունեն զոմբիացվածների կառավարելի զանգված: Աղանդի հետևորդը, որն իրականում կառույցի ղեկավարի ստրուկն է, անվերապահորեն կատարում է իր «հոգևոր» շեֆի ցանկացած հրահանգ, ու եթե քարոզին զուգընթաց մթագնած ուղեղներին պարտադրվում է` ձայնդ տուր այսինչին կամ այնինչին, դրա չկատարումն այսուհետ բացառված է: Ինչն էլ նախընտրական շրջանում աղանդավոր առաջնորդները խաղարկում են որպես լուրջ քաղաքական խաղաքարտ: Ահա թե ինչու էին տարիներ շարունակ աղանդավորական կառույցները զբաղված գլխաքանակ ավելացնելով, որ հարմար պահին հրապարակ իջնեն ու ի կատար ածեն օտարի երկար սպասված ծրագիրը` Հայաստանում իշխանության են գալու աղանդավորները:
«Եթե քաղաքական ուժերի գերնպատակը ձայներ հավաքելն է, ապա ցանկացած աղանդավորական կառույցի առաջնորդների նպատակը իշխանություն և անձեռմխելիություն ձեռք բերելն է, իսկ այս ամենը նա կունենա, երբ պատգամավոր դառնա», - Ալեքսանդր Ամարյանի փոխանցած տեղեկատվության համաձայն, արդեն իսկ որոշ քաղաքական ուժերի ու աղանդավորական կառույցների ղեկավարների միջև լուրջ բանակցություններ են ընթանում: «Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին գրեթե բոլոր կուսակցությունները պատրաստ են բանակցելու աղանդավորների հետ, միայն թե վերջիններս իրենց կուսակցության օգտին ձայներ հավաքեն: Այսօր աղանդավորները բանակցությունների մեջ են թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական հատվածի քաղաքական ուժերի հետ»: Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ` ոմանց միջև փոխհամաձայնությունն արդեն կայացված է, ու համամասնական ցուցակների վերջնական հրապարակումից հետո այդ խայտառակ պատկերը ի ցույց կդրվի արդեն որպես կայացած իրողություն:
«Դրանց ձայներն ընդունելով` քաղաքական ուժերը գիտակցո՞ւմ են, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Շատ դժվար է լինելու հետո այդ ձայներից ու էդ մարդկանցից ազատվելը, որովհետև նրանք գալիս են կոնկրետ գաղափարներ ու ծրագրեր թելադրելու նպատակով: Այսօր Արևմուտքի նպատակն է Հայաստանը կտրել Ռուսաստանից, բայց քանի դեռ ՀՀ օրենսդիրն այս հարցում ամուր է, հետևապես, Արևմուտքը նպատակ ունի օրենսդիրում ներդնելու իր «ՈչպվՑ ՉսՌ վՌ »-ները, ովքեր անհրաժեշտ պահին կօգտագործվեն: Իսկ «ՈչպվՑ ՉսՌ վՌ »-ից մինչև դավաճանություն մեկ քայլ է»,- քաղաքական ուժերին կրկին հիշեցնում ու զգուշացնում է Ալեքսանդր Ամարյանը:
Հայաստան ներթափանցած աղանդավորական կազմակերպությունները երկրի օրենքների թիվ մեկ անտեսողներն ու արհամարհողներն են, նրանց գաղափարախոսության առանցքում երկրի հասարակական, պետական ինստիտուտներին չենթարկվելու և Սահմանադրությունը մերժելու ծրագրված քարոզչության իրականացումն է: Եվ այսօր հայաստանյան քաղաքական որոշ ուժեր, կուսակցական ու անձնական նեղ շահերով կուրացած, սրանց երկրի օրենսդիր մարմնում տեղ տալու իրենց «դաբրո՞ն» են տալիս: Աստված ոչ արասցե, որ մեր զգոնությունը հանկարծ թուլանա. սայթաքումը երկրի համար ճակատագրական է լինելու:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1077

Մեկնաբանություններ