Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ՉԿԱ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԼԻՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՄԲ

ՉԿԱ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԼԻՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ  ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՄԲ
27.01.2012 | 00:00

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը, նշանակալի եկամուտներ ունենալով նավթի ու գազի արտահանումից, ակտիվորեն մեծացնում է իր զինանոցը, ձեռք է բերում ավելի ու ավելի շատ ռազմական տեխնիկա, ձգտում է էապես բարձրացնել զինված ուժերի մակարդակը։ Այդ գործընթացներից ու ջանքերից շատ բաներ պատկանում են, ավելի շուտ, քարոզչության ոլորտին, բայց փաստն այն է, որ Հարավային Կովկասում տեղի է ունենում սպառազինությունների մրցավազք, ինչը չի կարող չխթանել լարվածության սրումը։ Համակարգային շատ գործոններ, այդ թվում` ուժի համաշխարհային կենտրոնների դիրքորոշումները, զսպիչ ազդեցություն են գործում Ադրբեջանի վարքագծի ու հավակնությունների վրա, բայց տարածաշրջանի անվտանգության համակարգը, որը հիմնված է ուժերի հավասարակշռության պահպանման վրա, գնալով փուլ է գալիս։ Պատերազմը Հարավային Կովկասում, այդ թվում` Ադրբեջանի նախաձեռնությամբ, կարող է սկսվել ամենևին էլ ոչ քաղաքական տրամաբանությանը համապատասխան և հակառակ ամեն կարգի համակարգային գործոնների։ Տարիներ շարունակ Հայաստանի քաղաքական վերլուծաբանները պնդում էին, թե նոր պատերազմն անհնար է, և դա ճիշտ կանխատեսում էր։ Ներկայումս ճիշտ են այն կանխատեսումները, թե պատերազմը, այդուամենայնիվ, կարող է իրողություն դառնալ ցանկացած պահի։ Կարևոր հարց է ծագում. ի՞նչ ձևով և ի՞նչ չափով դրան կմասնակցի Թուրքիան, և արդյո՞ք այդ պատերազմը կվերաճի տարածաշրջանային մեծ առճակատման` մեծաթիվ մասնակից պետություններով։
Ամենայն հավանականությամբ պատերազմը կսահմանափակվի Ադրբեջանի ու Հայաստանի բախմամբ` տարբեր պետությունների նյութական և ռազմական աջակցությամբ։ Եթե մի կողմ թողնենք «տարբեր պետություններ» արտահայտությունը, որը քարոզչական նշանակություն ունի և ներքաղաքական բանավեճի նպատակ է հետապնդում, կասկածից վեր է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմը կհանգեցնի Ադրբեջանի զինված ուժերի լիակատար ջախջախմանն ու աղետ կլինի ադրբեջանական պետության համար։ Բայց, ամեն դեպքում, Հայաստանին սպասելու է ուժերի աննախադեպ գերլարում, նյութական ու ռազմական ռեսուրսների հսկայական ծախս։ Հենց սա էլ գլխավոր մարտահրավերն է հայկական սփյուռքի համար, որն այս անգամ ավելի ակտիվորեն պետք է մասնակցի նոր պատերազմին, մասնակցի անմիջականորեն։ Սփյուռքի քաղաքական ու հասարակական կազմակերպությունները պետք է պատրաստ լինեն կամավորական շարժման ծավալմանը և նյութական զոհողությունների` հանուն հայրենիքի փրկության, հանուն հաղթանակի։ Արդյոք պատրա՞ստ են դրան սփյուռքի հասարակական կառույցները, որքա՞ն է ամբողջ սփյուռքը պատրաստ իրադարձությունների նման շրջադարձին, արդյո՞ք սփյուռքահայերը կնախընտրեն իրենց հայրենիքի կապիտուլյացիան, այն զիջումները, որոնք աղետաբեր կլինեն, կհանգեցնեն մադրիդյան սկզբունքներին հավանություն տալուն, թե՞ ընդունակ են աջակցելու հայրենիքին ծանր փորձության ժամին։ Եկել է ժամանակը, երբ հայրենասիրության մասին խոսակցություններն ու հասարակական տարբեր միջոցառումների մասնակցությունը չեն ընկալվում որպես իրական գործեր, հարկ է ակտիվորեն նախապատրաստվել հնարավոր պատերազմին։ Այս կապակցությամբ պետք է հասկանալ, որ մադրիդյան սկզբունքները կարգավորման միանգամայն անիրական սխեմա են և իմաստ ունեին այնքան ժամանակ, քանի դեռ տարածաշրջանում կարգավորման նմանակում էր տեղի ունենում։ Սա հիանալի էին հասկանում բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում միջնորդները։ Մադրիդյան սկզբունքները, իրականում, ազգային աղետ են մեզ համար, և Հայաստանի ցանկացած քաղաքական ղեկավարություն, որը կհամաձայնի այդ սկզբունքների իրականացմանը, կդառնա իր իսկ գերեզմանափորը։ ՈՒստի այդ սկզբունքների հետ կապված բոլոր հույսերը սին պատրանք են միայն։
ՈՒժի համաշխարհային կենտրոնների զարգացման անհամաչափությամբ են պայմանավորված աշխարհաքաղաքական ձևաչափի էական փոփոխությունները։ Ամբողջ աշխարհում ու տարածաշրջանում նպաստավոր պայմաններ են ստեղծվել Հայաստանի շահերի համար, այդ թվում նաև` ղարաբաղյան հարցում, բայց դա չի նշանակում, թե լուրջ արտաքին մարտահրավերներ չկան, ուստի պետք է նաև պատրաստ լինել աննպաստ զարգացումների։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերը, որոնք, անտարակույս, ընկալվում են որպես դրական նախաձեռնություն, առայժմ հանգեցրել են միայն լարվածության սրման։ Ընդ որում, այդ գործընթացը տեղի է ունենում ավելի շուտ ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների, այլ Արևմտյան ընկերակցության և Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների շրջանակներում։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում Թուրքիայի հիմնական խնդիրը «Հայկական հարցի» բացառումն է, որն արտաքին ուժերի կողմից օգտագործվում է նրա վրա ճնշում գործադրելու համար, ինչը տեղի էր ունենում Ղրիմի պատերազմից ի վեր։ Նա դեռևս չի ստացել այն հարցի պատասխանը, թե Հայաստանի հետ հարաբերությունների լրիվ կամ մասնակի կարգավորումից հետո ինչ փոփոխություններ կկրեն միջազգային հարաբերություններում իր ունեցած դիրքերը, ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ հարաբերությունները։
Սա է կարգավորման ոչ հրապարակային քաղաքականության հիմնապայմանը։ Սակայն այդ բարդ գործընթացների մակերես են մղվել միանգամայն մտացածին հանգամանքներ ու պայմաններ այն առնչությամբ, թե թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումը կախված է ղարաբաղյան խնդրի լուծումից։ Իրականում Թուրքիային երբեք լրջորեն չի մտահոգել ղարաբաղյան խնդիրը։ Անկարայում միշտ, որոշակի չափով, զգուշացել են ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց, ինչը կարող էր երկիրը ներքաշել տարածաշրջանի տարբեր պետությունների հետ առճակատման մեջ։ Փաստորեն, միայն 2008-ի աշնանը Թուրքիան զգաց, որ կարող է և շահագրգռված է միջամտելու ղարաբաղյան խնդրին, ընդ որում, դա տեղի ունեցավ Ռուսաստանի նախաձեռնությամբ, որն այդ պահին ձգտում էր Թուրքիայի հետ որոշակի դաշինքի մեջ մտնել, նպատակ ունենալով հակադրվել Սև ծովի շրջանում իր ռազմական և քաղաքական ներկայությունն ուժեղացնելու ԱՄՆ-ի մտադրություններին։ Հետագայում Ռուսաստանը հասկացավ, թե ինչ մեծ սխալ է թույլ տվել և, փաստորեն, սկսեց համերաշխ հանդես գալ ԱՄՆ-ի դիրքորոշման հետ այն առումով, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորման գործընթացները չպետք է խառնել իրար։ Բայց շատ արագ տարածաշրջանում ձևավորվեց նոր իրավիճակ` կապված սեփական արտաքին քաղաքական նպատակների ու ծրագրերի կառուցման գործում Թուրքիայի կողմից ղարաբաղյան խնդրի ակտիվ օգտագործման հետ։ Ներկայումս տարածաշրջանում ստեղծվել է մի նոր իրավիճակ, որը, այսպես թե այնպես, կհանգեցնի ուժերի նոր հավասարակշռության ձևավորման և հանգուցալուծման, բայց Հայաստանը, իր քաղաքական ու տնտեսական սահմանափակ հնարավորություններով, կարիք ունի արտաքին աջակցության, առաջին հերթին` սփյուռքի։
Հայկական սփյուռքը, անշուշտ, ընդհանուր առմամբ կատարել է իր պատմական առաջադրանքը և կարողացել է պաշտպանել Հայաստանի շահերը նախընթաց 20 տարիներին` չնայած այն զգալի ներքին հակասություններին, աննպաստ քաղաքական, տնտեսական, սոցիալական պայմաններին, որ տիրում են հայաբնակ որոշ երկրներում։ Սակայն սփյուռքահայ հասարակական ու քաղաքական կազմակերպությունները պատրաստ չէին նոր մարտահրավերներին և Հայաստանի փորձերին` մասնակցելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Չնայած սփյուռքի բավականին ակտիվ արձագանքին, պարզվեց, որ, ընդհանուր առմամբ այդ առաջատար կազմակերպությունները շփոթության մեջ են և չեն կարողանում ո՛չ համարժեք վերլուծություն առաջարկել, ո՛չ էլ հեռանկարը հասկանալ։ Այդ իրավիճակն ստեղծվել է հայկական սփյուռքի առաջատար և մի շարք այլ կազմակերպությունների ու խմբերի բազմամյա հարմարվողական քաղաքականության հետևանքով։ Հանդիպումներ եղան Հայաստանի քաղաքական ղեկավարության և սփյուռքի կազմակերպությունների միջև, ընդ որում, ոչ միայն սփյուռքում մեծ հեղինակություն վայելող ավանդական քաղաքական կազմակերպությունների, այլև մի շարք հարուստ ընտանիքների նախաձեռնությամբ ու անձնական շահագրգռվածությամբ ստեղծված նոր խմբերի։
Ավանդական կազմակերպությունների դիրքորոշումը, որը հանգել է ամեն գնով, ցանկացած պայմանով Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ համագործակցությանը` հանուն իշխանությանը մասկազմության, զգալիորեն խաթարել է նրանց հեղինակությունն ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։ Նոր կազմակերպություններն ու խմբավորումները գործիք են դարձել հայաբնակ երկրների կառավարությունների ձեռքին, դրանք, փաստորեն, զբաղեցրել են տնտեսապես նվազ կարող կազմակերպությունների գործունեության ասպարեզը։ Երկար ժամանակ թվում էր, թե Հայաստանի ու սփյուռքի քաղաքական ուժերի ցուցադրական միասնությունը դրական գործոն է և, անշուշտ, ճիշտ վարքագիծ։ Իրականում, վերջին 20 տարում Հայաստանն ու սփյուռքը չկարողացան ու երևի նպատակ էլ չունեին ստեղծելու ժամանակակից ցանցային կառուցվածք` ընդունակ միջազգային ասպարեզում իրականացնելու համարժեք, արդյունավետ գործունեություն։ Ցանցային կառուցվածքի արդյունավետ աշխատանքի պայմաններից մեկն անհրաժեշտ բազմազանությունն է, այս կամ այն կազմակերպության գործունեության ազատության, խուսավարման պայմանների ստեղծումը։ Միջազգային ընկերակցությունը հասկացել է, որ Հայաստանի ու սփյուռքի շահերը միշտ չէ, որ զուգադիպում են, իսկ երբեմն բացահայտ հակասության մեջ են։ Այս կապակցությամբ հարց է ծագում` սփյուռքի կազմակերպությունները պետք է ամեն ինչում հետևեն Հայաստանի իշխանությունների՞ն, թե՞ ապահովեն սփյուռքի իրական քաղաքական սուբյեկտ լինելը։ Ծայրահեղ դեպքում, հասկանալի է դարձել, որ 2009-ի իրադարձությունները, երբ հակասություններ ի հայտ եկան Հայաստանի քաղաքական ղեկավարության և սփյուռքի կազմակերպությունների միջև, դաս եղան բոլոր նրանց համար, ովքեր հույս ունեին, թե ընդունակ են ազդեցություն գործելու իշխանությունների վրա, երբ հարմարվողականությունը դարձել էր հիմնակազմ դիրքորոշում։
Ինչպես ցույց է տալիս հայկական սփյուռքի կազմակերպական կառույցների ձևավորման փորձը, պետությունների մեծ մասում հայկական կազմակերպությունների նկատմամբ վերաբերմունքը ծավալվում է եռափուլ։ Նախ առաջանում են կասկածներ ու զգուշավորություն, հետո` օրախնդիր քաղաքականությունից այդ կառույցները հեռու պահելու հակում, և վերջում` նրանց հետ համագործակցելու և այդ հայ համայնքների բնակության երկրների քաղաքականության մեջ ներքաշելու ձգտում։ Երկրների մեծ մասում հայկական կազմակերպությունները տարազգի գաղթօջախների շրջանում առավել արդյունավետ կառույցներն են։ Ինչպես քրիստոնեական, այնպես էլ իսլամական երկրներում իշխանությունները ձգտում են ներմիավորել հայկական կառույցները, ինչը խնդիրների ծագման հետ մեկտեղ, վերջիններիս լուրջ հնարավորություններ է ընձեռում։ Իհարկե, դա կապված է բնակության երկրների ու կառավարող վարչակազմերի հանդեպ հայ համայնքների բարեհաճության հետ, բայց մեծ նշանակություն ունի նաև հայկական կազմակերպությունների ցանցային գոյության և գործունեության հանգամանքը։ Սակայն, ցավոք, հայկական կառույցները մինչև հիմա չեն հասկացել իրենց գոյության ու գործունեության մի կարևոր պայման. սփյուռքյան կառույցները պետք է կատարեն այն գործառույթների մի մասը, որ կոչված է իրականացնելու հայոց պետությունը, ընդ որում` անկախ բուն Հայաստանի հավակնություններից ու քաղաքականությունից։
Սփյուռքի հայկական կառույցների գործունեությունը սկզբունքորեն հեշտանում է նրանով, որ դրանք կարիք չունեն մրցակցային կամ ընդհանուր պայքար մղելու, օրինակ, ադրբեջանական սփյուռքի համանման կառույցների դեմ։ Ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունների գործունեությունը որոշակիորեն սահմանափակված է, և այդ սահմանափակությունը գալիս է բուն ադրբեջանական ազգի ու Ադրբեջանի էությունից։ Շատ շուտով կըմբռնվի և կընդունվի, որ Ադրբեջանը և այդ ազգ կոչվածը ոչ մի օգտակար բան չեն կատարում աշխարհում, ոչ մի ավանդ չեն ներդնում համաշխարհային քաղաքականության մեջ։ Ադրբեջանցիներին, որքան էլ կրթված լինեն նրանք, փաստորեն, անհնար է հասկացնել, որ նրանք պատկանում են այս կամ այն քաղաքակրթությանը, ընդունակ են գոյակցելու այլ ազգերի հետ` ժամանակակից, ընդունված կանոններով։ Տարբեր երկրներում ապրող ադրբեջանական բնակչությունը դատապարտված է մեկ-երկու սերնդի ընթացքում ձուլվելու և մասնատվելու, կազմելով ինչ-որ լուսանցքային զանգված` զերծ ազգային կողմնորոշումից։ Անգամ վրացիներն ու չեչենները, որոնք թշնամության ծայրահեղ դրսևորումներ ունեն Ռուսաստանի նկատմամբ, այդ նույն երկրում ավելի ընդունելի են բնակության և գործակցության համար` լինի դա հասարակական, թե անհատական մակարդակով, քան ադրբեջանցիները։ Նույնիսկ Կենտրոնական Ասիայի ու Մերձավոր Արևելքի երկրներում, ինչպես նաև Թուրքիայում, այսինքն` թուրքախոս և մահմեդական պետություններում, ադրբեջանցիները խիստ անցանկալի անձինք են, և Ադրբեջանի խնդիրները միանգամայն խորթ են այդ պետություններին ու ժողովուրդներին։ Ինչ էլ անում են ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունները և որքան միջոցներ էլ ծախսում են քարոզչության վրա, միևնույն է, այդ գործունեությունը միանգամայն անիմաստ է և ապարդյուն։ Սփյուռքի կազմակերպությունների ֆինանսական ջանքերը սոսկ տեխնիկական եղանակներ են և ոչ երբեք առանցքային, եթե խոսքը քաղաքականության մասին է։
Սփյուռքում հայկական կառույցների գործունեությունը պետք է ուղղված լինի ադրբեջանական հանրապետության մեկուսացմանը, շրջափակմանը և աստիճանական տրոհմանը։ Դա ոչ այնքան բարդ և միանգամայն իրագործելի խնդիր է։ Սփյուռքի հայկական կառույցներն արդեն շատ բան են արել այդ առաջադրանքների կատարման ուղղությամբ, ընդ որում` այնպես, որ ամեն ինչ լինի ուժի համաշխարհային կենտրոնների շահերին համահունչ։ Այդ աշխատանքն աստիճանաբար ձեռք է բերում համակարգային բնույթ, բայց խնդիրն այն է, որ անհրաժեշտ է ձևավորել բազմամակարդակ և ավելի նպատակասլաց միջազգային ցանցային կառույց։ Պետք է միանգամայն հստակ հասկանալ, որ չկա աշխարհում մի պետություն, որ շահագրգռված լինի ադրբեջանական պետության պահպանմամբ ու գոյությամբ։ Ադրբեջանի փլուզումն ու տրոհումը կլուծեն մի շարք պետությունների բազմաթիվ խնդիրներ։ Բոլորը հասկանում են, որ այնպիսի հորջորջումներ, ինչպիսիք են ադրբեջանական պետությունը, Ադրբեջանի զինված ուժերը, տնտեսությունը, պատմությունը, մշակույթը, լեզուն, կեղծ ու շինծու բաներ են։ Այս ամենը փուլ կգա, երբ համապատասխան քայլեր արվեն։ Աշխարհի ոչ մի սփյուռք ի վիճակի չէ նման խնդիր լուծելու, ինչպես կարող են դա անել հայկական սփյուռքի կազմակերպությունները։ Սփյուռքում ձևավորվում են միանգամայն նոր հատկություններով օժտված և խնդիրները հասկացող խմբավորումներ, որոնք սերտորեն ներգրավված են առաջատար պետությունների պետական կառույցների ու քաղաքականության մեջ։ Ժամանակն է վերափոխելու հայկական կառույցներն ու իմաստավորելու նոր նպատակներն ու անելիքները։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1046

Մեկնաբանություններ