Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

«ՋԱՆՆԵՐԴ ՅՈՒՂԵՔ»

«ՋԱՆՆԵՐԴ ՅՈՒՂԵՔ»
03.04.2012 | 00:00

Թեև կուսակցությունների համամասնական ցուցակները հրապարակված են ու անգամ ԿԸՀ-ում գրանցված, սակայն սա չի նշանակում, որ դրանցում ընդգրկվածների զբաղեցրած հորիզոնականները պետք է «հալած յուղի» տեղ ընդունել: Առավել ևս` որոշ կուսակցությունների պարագայում:
Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ի ղեկավարն իր «ցուցակագրվածներին» մեկ առ մեկ հրահանգել է, թե ով կարողացավ ամենաշատ ձայներն ապահովել կուսակցության համար, նա էլ կանցնի խորհրդարան, անկախ այն հանգամանքից, թե որ հորիզոնականն է զբաղեցնում: Համարյա թե` «ով այնպիսի սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է... մանդատ կստանա»:
Այս առումով կուսակիցներն իրենց ղեկավարի խոսքին չհավատալու պատճառ չունեն, քանի որ նախորդ ընտրությունների ժամանակ այդպիսի պատմությունների արդեն ականատես են եղել, երբ անցունակ հորիզոնական զբաղեցրած անձը «դուրս թռավ», իսկ նրանից հետո «շարվածներն» անցան: Այս անգամ էլ որոշ «բարգավաճականներ», սրտներում կասկած, մտքներում վախ, գնում են ընտրությունների:
Այնպես որ, ԲՀԿ-ի մանդատները «ճտերի» պես «աշնանն են հաշվում»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 857

Մեկնաբանություններ