ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

ՀԱԿ-Ն ԻՆՉՈ՞Ւ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԴԵՄ ԹԵԿՆԱԾՈՒ ՉԻ ԴՐԵԼ, ՀԸ՞...

ՀԱԿ-Ն ԻՆՉՈ՞Ւ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԴԵՄ ԹԵԿՆԱԾՈՒ ՉԻ ԴՐԵԼ, ՀԸ՞...
27.03.2012 | 00:00

2012-ը, պարոնայք, նուրբ գործ է: Վիբրացիոն տեսանկյունից: Նախընտրական պայքարում համամասնական ցուցակներն արդեն իսկ պտույտի մեջ են դրել նմանը նմանին «գտանելու» ոսկե վիբրացիան:
Ոնց երևում է` հաջորդական վիբրացիան էլ բացապարզելու է «մույս» ոսկի կանոնը` «չկա բան, որ հայտնի չդառնա»:
Բայց մինչ այդ, հիշենք աշխարհի «ամենաոսկի» անեկդոտը:


ՊՐԵԱՄԲՈՒԼԱ
Հիշենք` անեկդոտում պատմվում է, թե ինչ է լինում, երբ ամուսինը մեկ ժամ շուտ է տուն գալիս:
Ամերիկյան «մոմենտով». Ջոնը մտնում է տուն, տեսնում Լիզին անկողնու մեջ այլ տղամարդու հետ։ Լիզն ասում է` Ջոն, մի՞թե չես տեսնում, ես բիզնեսով եմ զբաղված, դուրս արի և մի խանգարիր մեզ:
Գերմանացի Հանսին այլ տղամարդու հետ անկողնում եղող Մարգրետն ասում է` Հանս, դու պունկտուալ չես ամենևին, տուն ես եկել մեկ ժամ շուտ, խնդրում եմ` դուրս գնա ու արի մեկ ժամ հետո:
Ֆրանսիացի Ժակի տուն մտնելուն պես սիրելի Անետն անկողնու մեջ եղող տղամարդուն ասում է. զիջիր տեղդ ամուսնուս, նա եկավ:
Տուն մտած մեր շատ ռազմավարական ռուս գործընկեր Իվանին «ըշտը Լյուբան» ասում է` Իվա՜ն, խփի՛ր, խփի՛ր, միայն թե` ոչ գլխիս:
Հրեա Աբրահամը հանդիպում է անկողնում սառած Սառայի ջհուդա-մասոնական մանիպուլյացիոն հայացքին` Աբրահա՞մ, եթե իմ կողքին պառկած տղամարդը դու չես, ապա ո՞վ է նա:

ՄԵԶ ՀԵՏ ՊԱՏԱՀՈՒՄ Է ԱՅՆ, ԻՆՉ ՄԵՐ ՆԵՐՍՈՒՄ Է
Այս բոլոր տարբերակներից որը ո՞ր կուսակցության բնույթին է վերաբերում կամ համամասնական ցուցակի հետ վիբրացվում, չենք կարող ասել, համ էլ` մեր գործը չէ (համ էլ` թող որոշի ընթերցողը):
Այնուհանդերձ, պրոֆեսոր Օսիպովի ֆրազոլոգիան` «С нами происходит то, что у нас внутри», ասում է շատ, եթե ոչ` ամեն բան:
Իշխանությունների «այդ ամենը» պարզ է` «ավազակապետություն են», «մոնղոլ-թաթարներ», «քանդել են երկիրը», սնել օլիգարխիային, պահել-պահպանել նրան:
Իսկ ահա ընդդիմադիր ՀԱԿ-ի հաշվով կարծես «ամեն բան» պարզ չէ, ու լիքը հարցեր են առաջանում, որոնց պատասխանները ոչ բոլորն ունեն:
Այսպիսով.
ա) ինչպե՞ս եղավ, որ ՀԱԿ-ը, որը 38 ընտրատարածքներում թեկնածուներ է առաջադրել, հատկապես թիվ 28-ում` Գագիկ Ծառուկյանի ընտրատարածքում, թեկնածու չունի: Պատահականությո՞ւն է, բիզնես-պրոյե՞կտ, «պունկտուալությո՞ւն», ներդաշնակությո՞ւն, «ծեծվելու վա՞խ», թե՞ մանևրի մանիպուլյացիոն հնարավորություն:
Թե՞ բոլորը միասին:
բ) Ինչպե՞ս եղավ, որ թեկնածու չառաջադրվեց նաև ԲՀԿ-ի «մույս»` Սամվել Բալասանյանի` թիվ 35 ընտրատարածքում:
Ի դեպ, թիվ 40-ում ևս ՀԱԿ-ը թեկնածու չի առաջադրել, այնտեղ ԲՀԿ-ական չկա, hամ էլ բոլորն անկուսակցականներ են. դներ` որ ի՞նչ:
գ) 38 ընտրատարածքներում մեծամասնականով առաջադրելու համար ՀԱԿ-ը պետք է մուծեր 38 միլիոն դրամ:
Երկու միլիոն էլ «ջեբի ծախս» դներ իր մեծամասնական թեկնածուների «ջեբը» (ՀՀ ընտրական օրենսգրքի 122 հոդվածի երկրորդ կետն է ասում)` թեկնածուի հիմնադրամում քարոզչական, նախընտրական ծախսերի համար:
Արե՜ց (գրավի հետ միասին) մո՜տ հարյուր տասը միլիոն: Տասը հանենք, որովհետև պարտադիր չէ, որ այդքան փող հիմ-նադրամներում լինի, արե՜ց հարյուր միլիոն:
Սրան էլ եթե գումարենք ՀԱԿ-ի համամասնական գրավը և հիմնադրամային ծախսերը, ապա «գնա, գալիս եմ», չէ՞:
Շատ լուրջ թիվ է, չէ՞, ստացվում: ՀԱԿ-ի համար` այո (մանավանդ որ ՀԱԿ-ին չօգնելու խոստում է տվել Խաչիկ Սուքիասյանը):
ԲՀԿ-ի ու Քոչարյանի համար` «միզեր»:
Ի դեպ, եթե ուշի ուշով հետևենք ՀԱԿ-ի մեծամասնականով առաջադրված թեկնածուների բիզնես-շառավղին, ապա կնկատենք, որ առաջադրվել է հիմնականում ՀԱԿ-ի սոցիալապես անապահով «խավը»:
Հիմա ի՞նչ, հավատա՞նք այն փորձագետներին, ինչպես նաև ՀԱԿ-ի մեր լավ բարեկամներին, ովքեր պնդում են, որ ՀԱԿ-ը հենց այնպես չէր թաթախվի այս խաղի մեջ, եթե չլիներ «դրսից» օգնություն («դուրս» ասելով էլ առաջին հերթին նկատի ունեն հանգամանքը, որ ՀԱԿ-ը մի՛շտ էլ խաղացել է Ծառուկյան Գագոյի, հետևաբար` Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչպես 2008-ի նախագահական ընտրություններին, մարտի 1-ին, այնպես էլ հիմա. ևս մեկ անգամ հիշեցնենք, որ սա մենք չենք ասում, սա հատկապես պնդում են ՀԱԿ-ի անդամները` մեզ հետ կոնֆիդենցիալ զրույցներում):
Նույն փորձագետները, ինչպես և ՀԱԿ-ի կոնֆիդենցիալ անդամները, շարունակությամբ տալիս են հաջորդ հարցը.
դ) ընդառաջելո՞ւ է ՀԱԿ-ը Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկին` հավաքվել, քննարկել, գալ պայմանավորվածության, և մոտ երկու տասնյակ ընտրատարածքներում, ուր թեկնածուներ են դրել այլ ընդդիմադիրներ ևս (ՀՅԴ, «Ազատ դեմոկրատներ», «Ժառանգություն»), պաշտպանել մեկ թեկնածուի:
Թե՞ ՀԱԿ-ն այս անգամ էլ Րաֆֆիին է «սխալ» ընդդիմադիր հանելու, որովհետև, հասկանում եք, ինքը «ճիշտ» ընդդիմադիր է, պարզապես էդ մի (երկո՛ւ) ԲՀԿ-ական ընտրատարածքներում մոռացել է թեկնածու առաջադրել:
Թույլ տանք մեզ կանխատեսել: Ո՛չ, չի կայանալու կոնսենսուս ընդդիմադիր դաշտում` միակ-միասնական թեկնածուի հաշվով:
Հազար ու մի պատճառով:
Չէ՛, չենք ասում, որ չի բացառվում, որ ամերիկյան դեսպանատնով Սերժը (շախմատիստ «տղա» է ու լավ է հաշվում) կարողացել է «կոնտր» քայլի գնալ` «մույս» ընդդիմադիրներով, որպեսզի մինչ Նիկոլն ու Րաֆֆին բանավիճեն` ո՞վ է առավել ընդդիմադիր, ով` հոգեպես առավել ազնիվ, ո՞վ պետք է հանի իր թեկնածությունը, ով արտասանի` «Հալե՜պը», յուր կնոջ` Շողիկի (իրականում` Շողերինայի) փողերն անխնա (Սամվել Լիմինդրի, որ իմանա՛ս` ոնց եմ փոշմանել, որ գրազ չեկա քեզ հետ, երբ ՀՀԿ համագումարի ժամանակ ասիր` արի գրազ գանք, որ ոչ մեկն էլ իմ դեմ չի դնելու. էն ո՜նց եմ փոշմանել, էն ո՜նց, որ գրելս չի գալիս` նույնիսկ Հովիկ Աբրահամյանի դեմ. տեղեկացնեմ բոլորին, որ այդ «անխելքը» ես եմ եղել, որի հետ ցանկացել է գրազ գալ Լիմինդրի Սամվելը. «ոչի՜նչ» չեմ կարող անել. ու սա ոնց որ վերը պատմած անեկդոտի հայկական տարբերակը լինի) ծախսող Սամվել Ալեքսանյանը` մեկ-երկու, մեկ-երկու վերցնի համ իր, համ Կորյունի ընտրատարածքները ոչ միայն իր, այլև, առաջին հերթին, «Հանրապետականի» համար, որովհետև ՀԱԿ-ի մեծամասնականները, ըստ փորձագետների, առաջին հերթին դրվել են «Հանրապետականի» համամասնական ձայները ջարդելու, ԲՀԿ-ի համար ջերմոցային պայմաններ ապահովելու համար (մինչ գրում էինք նյութը` Րաֆֆի Հովհաննիսյանը հանեց իր թեկնածությունը` նոր փաստի առաջ կանգնեցնելով ՀԱԿ-ին):
Իսկ Գագիկ Ծառուկյանի դեմ չեն դրել, որովհետև այնտեղ` Կոտայքում, «ջարդելու» կարիք չկա, Գագոն «ջարդած ունի» Կոտայքը։ Չնայած փորձագետներն այս դեպքում ևս միակարծիք չեն: Իր փեսայի` Աբովյանի քաղաքապետի թույլ տված որոշակի «ղալաթների», Արթուր Հարությունյանի (Պալաչի) և նաև ՕԵԿ-ից` Կոտայքի «զոնը» նայող նշանակված Արմեն Երիցյանի (սույն բարձրաստիճան ոստիկանը, երբ Գագիկ Ծառուկյանը ոստիկանության «օպեր» է եղել` բոլոր «հետևանքներով» հանդերձ, նրա «շտաբս-կապիտանն» է եղել, այնպես որ, Երիցյանը խիստ լավատեղյակ է թե՛ Կոտայքի մարզի, թե՛ Ծառուկյանի անցած ուղու մասին) գոյությունն այնտեղ Կոլյայիչ Գագոյին այնքան էլ մեծ «ջարդումների» հնարավորություն չի տալու` «Հանրապետականի» մասով։
Չմոռանանք նաև անմոռանալին: Վլադիմիր Գասպարյանին: Եվ հիշենք նրա` Արարատի մարզից հետո Կոտայքի մարզը Հայաստանին միացնելու խոստումը:
Այնպե՜ս որ…
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 886

Մեկնաբանություններ