Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ԻՆՉ ՆՊԱՏԱԿ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Armenia.az-Ը

ԻՆՉ ՆՊԱՏԱԿ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Armenia.az-Ը
29.11.2011 | 00:00

Օրերս համացանցում հայտնաբերեցի հայալեզու ադրբեջանական մի կայք՝ http://armenia.az։ Թեև այն մոտ 1,5 տարվա պատմություն ունի, բայց աչքովս առաջին անգամ էր ընկնում ու մեծ զարմանք պատճառեց։ Փորձեցի ուսումնասիրել կայքն ու համացանցում տեղեկություններ հավաքել Armenia.az-ի մասին։ Google փնտրման համակարգում նշված է, որ հայալեզու այս կայքը ստեղծվել է Ադրբեջանի կառավարության պատվերով։
Armenia.az-ի գլխավոր խմբագիր Էլնուր Բաիմովն ընթերցողին հասցեագրված ուղերձում մասնավորապես նշում է, որ կայքի ստեղծման նպատակը 1988-ից հետո երկու պետությունների միջև առաջացած տեղեկատվական վակուումը լցնելն է։ «Այս տարիների ընթացքում աճել է ադրբեջանցիների ու հայերի ողջ մի սերունդ, որը ինչպես հարկն է չի ճանաչում իրար: Նրանք ապրում են ռազմական ճարտասանության ու քարոզչության աշխարհում, որը իրականության վատ փոխարինող է հանդիսանում: Մեր նախագծի նպատակներից մեկն էլ հենց ճշմարտության մասսայականացումն է: Մենք գիտակցաբար որպես այս նախագծի համար շփման լեզու ընտրել ենք հայոց լեզուն: Քանզի նման ձևով մենք ոչ միայն խոսքով, այլև գործով ենք ցուցադրում մեր տոլերանտությունը, երկխոսությանը պատրաստ լինելը, լսելու ու լսվելու ձգտումն ու ցանկությունը»,- ասված է Armenia.az-ի գլխավոր խմբագրի ուղերձում:
Դժվար է ասել, թե կայքը փոխանցում է ճշմարտությունը և նպաստում է երկու ժողովուրդների երկխոսության ձևավորմանը։ Համենայն դեպս, նյութերի վերնագրերն անգամ կարդալով՝ այդ տպավորությունը չես ստանում։ «Հետաքննություն է անցկացվում օկուպացված տարածքներ ճանապարհորդություն կազմակերպելու առաջարկության կապակցությամբ» (խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է), «Հայ-թուրքական սահմանները չեն բացվի», «ԱՄՆ-ի համար նախընտրելի են հարաբերությունները Ադրբեջանի, քան թե Հայաստանի հետ», «Կգա օրը, և Հայաստանն անպայման պատասխան կտա». նման վերտառությամբ հոդվածները երկխոսությանը նպաստել, իհարկե, չեն կարող։ Ավելին, դրանք շատ հեռու են օբյեկտիվ լինելուց։
Armenia.az-ը ներկայացված է նաև ֆեյսբուքում և ավելի քան 200 օգտատերերի փոխանցում է իր լուրերը։
Բնականաբար, այս կայքն իրականում քարոզչական նպատակներ է հետապնդում։ Չենք կարծում, թե Հայաստանում Ադրբեջանին վերաբերող ինֆորմացիա ստանալու խնդիր կա։ Ադրբեջանական մամուլը մեծ պրոբլեմներ ունի հենց Ադրբեջանում։ Ազատ մամուլ կոչվածն այստեղ ուղղակի գոյություն չունի, քանի որ ցանկացած օբյեկտիվ խոսք կամ ոչ իշխանահաճո լրատվություն ճնշվում է իշխանությունների կողմից։ Այլ հարց է, որ այս կայքը կարողանար մեզ փոխանցել Ադրբեջանի ներքին կյանքի վերաբերյալ իրական տեղեկություններ, ինչի մասին իրենք էլ չեն կարող գրել։
Անկեղծ ասած, այս կայքի գոյությունն ավելի շատ զարմացրեց, քան մտահոգեց։ Ըստ էության, սա ձախողված նախագիծ կարելի է համարել, քանի որ դժվար թե Armenia.az-ը կարողանա որևէ ազդեցություն ունենալ հայկական լսարանի վրա։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1116

Մեկնաբանություններ