Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ՈՂՋԱԳՈՒՐՎԵԼ ՈՒ ԳՐԿՈՒՄ ԽԵՂԴԵԼ… ԲՈԼՈՐԻ՞Ն

ՈՂՋԱԳՈՒՐՎԵԼ ՈՒ ԳՐԿՈՒՄ ԽԵՂԴԵԼ… ԲՈԼՈՐԻ՞Ն
05.04.2011 | 00:00

Նրբացվող ու նանոտեխնոլոգացվող աշխարհում առավել շատ այս սկզբունքն է կիրառվում: Քաղաքականապես ավելի գրագետ ու էֆեկտիվ է: Հայաստանը ևս բացառություն չէ:
«ՌՈՒԼԵՏԿԱ»
Երկու գործոն Հայաստանում խաղը դարձնում է խիստ առաձգական՝ տեղ չթողնելով սխալի համար: Այդ արտաքուստ է թվում, թե շախմատ է խաղարկվում: Իրական խաղը «ռուլետկայի» տարրեր ունի. չնչին սխալը ճակատագրականի կվերածվի ոչ միայն իշխանությունների, այլև բոլորի, այդ թվում և՝ երկրի համար:
Առաջին հերթին նկատի ունենք արտաքին, անկախատեսելի խաղը։ Այնտեղ մակերեսը խիստ տարբեր է իրական շերտից: Մերձավորարևելյան տուրնեն անհայտ է՝ կունենա՞ «հափփի էնդ», թե՞ կխառնի ոչ միայն Արևելքի, այլև ողջ աշխարհի փորատակը: Չմոռանանք` հենց այնպես չեն երրորդ համաշխարհայինի մասին որոշ բարձրաձայնումները:
Բոլոր դեպքերում, ջինը շշից դուրս է եկել և անտեսանելի Ջոյի նման ամենուր է: Նաև` Հայաստանում:
Դիտարժան է նաև Ադրբեջանում «ֆռֆռացող Ջոն»՝ ընդդիմադիրների վերջին՝ «խորամանկ» բողոքի ակցիայի ու ձերբակալությունների ֆոնին, ինչը հավաստում է` որքան էլ Ալիևը փորձեց խեղդել իր ընդդիմադիրներին, նրան, Սուրիո Ասադի նման, իր բոյ-բուսաթով չհաջողվեց «գրկի մեջ» պահել ընդդիմադիրներին, հետևաբար՝ պապենական կալվածքներն ու սուլթանիադայի «մարիֆաթը»:
Կարծում ենք՝ առաջիկայում է՛լ ավելի հետաքրքիր զարգացումների ականատես կլինենք մեզ շրջապատող առանցքային այդ երկու երկրներում, ինչից էլ կախված կլինի իրավիճակը ողջ տարածաշրջանում:
Այդ առումով է՛լ ավելի է նրբանում խաղը Հայաստանում՝ բոլոր, այդ թվում` Ղարաբաղի ու ներքաղաքական «մոմենտներով»:
Այսօր կանգ առնենք «ներ»-ի վրա:
«ՑԱՎՍ ԿՀԱՍԿԱՆԱՍ` ԳՆԱ ԱՐՏԱՔՆՈՑ ՄԱՔՐՈՂ ՀՈՎԱԿԻՄԻՆ ԱՂՋԻԿԸ ՈՒԶԵ»
Հայաստանյան ներքաղաքական կյանքն այնպիսի տեմպերի մեջ է, որ, ստախանովյան այդ «շարժումը» դիտելիս, տպավորություն է ստեղծվում, թե մի երկու օրից մեզ մոտ ընտրություններ են:
Դա գրագետ մտածված ռեժիսուրա՞, թե՞ ինքնաբուխ «ակցիա» է: Կարծում ենք՝ երկուսը միասին: Երկուսն էլ՝ «չխանգարա»: Ֆալստարտի ու խաղաքարտերը նախօրոք բացահայտելու առումով «ռեժիսորը» հնարավորություն է ունենում խաղը պահելու իր ձեռքում:
Տարածաշրջանային որոշակի զարգացումների դեպքում էլ, եթե այնպես ստացվի (անկեղծ ասած՝ այս տարբերակը մենք շատ քիչ ենք հնարավոր համարում, եթե այն լիովին անհնար չանվանենք), որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն առաջանա, ապա մոբիլիզացված ներքաղաքական դաշտը կկարողանա հնարավորինս արագ վերադասավորվել ու ընտրությունների գնալ՝ շահեկան վիճակ ապահովելով «ռեժիսորի» համար:
Էստեղ պիտի պաուզան ձգենք: Բանն այն է, որ 2012-ի հայաստանյան ընտրություններն ախր շա՜տ կարևոր են: Եթե չի լինում ֆորս մաժոր: Եթե չի «լինում» երրորդ համաշխարհային (թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ):
Բանն այն է, որ չարաբաստիկ (այ մարդ, հիմա էլ ասում եք՝ էդ թվին «տեղի է ունենալու» աշխարհի վե՞րջը. դե լավ, է՛լի, լուրջ մարդիկ եք, լուրջ բաներից խոսեք. բարև, պարոն Օսկանյան, մի՛ հավատացեք էդ «տուֆտումներին», շարունակեք անխոնջ պայքարել մոնոպոլիաների, հողմաղացների, ներկա իշխանությունների, ինչպես նաև չճանաչված թռչող օբյեկտների դեմ) 12 թիվը Հայաստանի համար որոշելու է ոչ միայն 13-ի, այլև 18-ի «ճակատագիրը»:
ՈՒժերի դասավորությունը 12-ի ընտրություններին քարտեզագրելու է ապագա կոնֆիգուրացիան, «իրավահաջորդության» հաջորդ հնարավոր պատկերը (մտքում ունենք նորմը. երբեք մի ասա` երբեք), մանավանդ 18-ի համար (չար լեզուներն ասում են՝ Քոչարյանն ու Սերժը պայմանավորվածություն չունեն, Քոչարյանի՝ առաջիկայում և հետո վարչապետ «դառնալու» առնչությամբ սակայն ինչ-ինչ բաներ 18-ի հաշվով կա):
Ճակատամարտը թեժ է հենց այս պատճառով: Կատարենք այս պահի «գույքագրում»:
ՀՀԿ: Եթե մի պահ «տուն» գանք օպերաների մոտ տեղի ունեցող զավեշտներից (ասա՝ էն Քենեդո՞ւն ինչի սպանեցիք. մեղք չէի՞ն էս մեր մտավորականները, տարել, նստեցրել օպերայում, ասում են՝ «կեր ու սուս». էլ կենսական ռեսուրս չունի էս երկիրը, ամենքին մի քանի փոր ու շատ «բացաշկյարա» պիտի ցուցանքի դնեն. մինչև 18 թիվ հլը ինչքա՞ն կենսականություն անհրաժեշտ կլինի), մի խոսքով, որ նայում ես, թե ինչ է տեղի ունենում բուն ՀՀԿ-ում, ահագին հետաքրքիր պատկեր ես ստանում:
ՀՀԿ-ն կանգնեցրել են «ռեստավրացիայի»: ՈՒ մի ուրիշ, «նրբագեղ» ձևով:
Նախ՝ տեղական ինքնակառավարման մարմիններում: «Դիտենք» հենց միայն վերջին՝ Դարանակի ու Արմավիրի ընտրությունները: «Կրամերն ընդդեմ Կրամերի» ՀՀԿ-ական այդ կոնֆիգուրացումը, թերևս, ամենաանկեղծ խոսակցությունն է ՀՀԿ-ի հետ առ այն, որ իրենք այլևս և մեկընդմիշտ ծեր են և շատակեր, իսկ կենսական էներգիան նրանց շատ վաղուց ու հիմնավոր է լքել:
Չմոռանանք՝ Վազգեն Խաչիկյանը (ասինք-հիշեցինք. էդ թերթերը, որ գրում են՝ Սպարտակ Մելիքյանն էդքան կաշառք է բաժանել, էսքան կաշառք է բաժանել. Սպարտակի նրբագեղ, ազնիվ սիրտն ու միտքը չի՞ վիրավորվում, չի ՞ըմբոստանում, որ իր մասին «այդպիսի» բաներ են գրում. թե դեռ ԱԺ ամբիոնից ինքնախարազանման խարակիրիներով հանդես կգա՝ վասն յուր բաժանած կաշառքությունների) նույնպես ՀՀԿ անդամ է:
Հաջորդիվ՝ սպասվում է տիկին Հրանուշի պաշտոնանկությունը:
ՀՀ գործարարների մասով էլ լուրերը ամոքիչ չեն. խեղճ Խաչիկ Մանուկյանի նկատմամբ իսկական «լինչ» ու ինկվիզիցիա է ընթանում: Հարություն Փամբուկյանը դեգերում է: Դոկտոր Արզաքանցյանը «արդար դատավորի» առակի է վերածվել, իսկ «մույս գործարար» Լևոն Սարգսյանն արդեն որպես վկա անցնում է Թամամյանի գործով (կարո՞ղ է «Քեթրինի» Միհրանի պես անցնի-անցնի՝ ՀՀԿ-ական նախարար Գևորգ Դանիելյանը մի անգամ էլ «գործից» ազատվի, իսկ ինքը «Քեթրինի» նման հերթական անգամ «մարդասպանության» բնի վրայով թռիչք ունենա)…
Մի խոսքով, քաղաքագիտորեն ասած, ՀՀԿ-ն ինքնամաքրման անհրաժեշտության առաջ է «կագնեցըցված», նժդեհացումից մասամբ կոսմոպոլիտիզմի անցնելու հեռանկարով:
Ի՞նչ կմնա դրա արդյունքում ՀՀԿ-ից, մեզ չի վերաբերում: Նույնիսկ չի հետաքրքրում:
Բայց մեկ «նո», բոլոր դեպքերում կա. չլինի՞ պտղաջրի հետ «երեխան» էլ դուրս թափվի («Ափսոս էր երեխան», Վարդան Մինասիչ. ճի՞շտ է, որ Վանոն գալու է, կարգի բերի էս անկարգ Հայաստանը, հետո էլ ասում եք՝ մոնոպոլիա է, Սերժը չի գնում բարևի Րաֆֆիին, լավ չի՞ Վանոյին բարևի: Լավ է):
ԲՀԿ: ԲՀԿ-ն ադապտացվում է: Փորձում է ուշքի գալ իր հետ վերջերս տեղի ունեցածից հետո: Հուշագրի «մոմենտով»: Դեռ բան չի ստացվում: Եթե չասենք` հակառակը: Եթե նկատի ունենանք Սամսոն Խաչատրյանի «շուրջ» օրերս տեղի ունեցածը: Ինչը նշանակում է՝ ԲՀԿ-ն դեռ ռեալպոլիտիկի մասին ռեալ պատկերացումների չի հասել՝ հուշագրվելու պատճառով:
ՈՒ թե բանը հասնի նրան, որ կոալիցիան որոշի միասնաբար «հաղթել» 12-ին, ապա ԲՀԿ-ն «դվոյնոյ սալտո» կամ «տուլուպ» կատարելու վտանգի առաջ կկանգնի:
ՈՒ թե սրան էլ հավելենք, որ գործարարներին պատած ցավն իրենց էլ է պատելու, գումարենք՝ կոալիցիայի` ԲՀԿ-ի մաս ցուցակը կազմելու ու «դիտելու» (քանի՞ հոգի են այն կազմելու՝ Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյա՞նը, թե՞ էլի «ցուցակ նայողներ» են մասնակցելու) առանձնահատկությունները, ապա ԲՀԿ «մոզգովոյ ցենտրի» փորձագետներին մնում է երկու բան. ԲՀԿ-ն արագ հարմարեցնել խաղի նոր կանոններին, արագ ինտեգրվել «հարկավորներին» և այդ դաշտում իրենց համար հնարավոր մանևրների լայն սպեկտր ապահովել:
Եվ ուրիշ ոչինչ։
Զի որքան էլ իրենց համար անցանկալի` ԲՀԿ-ի միակ ճշգրիտ կեցվածքն անմնացորդ նվիրումն է հուշագրին` սեփական տարաձայնությունների (ներքին, արտաքին, այլային) չցուցանմամբ: Որովհետև յուրաքանչյուր նման «ցցվեցում» է՛լ ավելի է թուլացնում կուսակցությունը (ի վերջո, ԲՀԿ-ն ինքն «ընտրեց» հուշագրվելու տարբերակը):
ՀԱԿ: ՀԱԿ-ն այս փուլում ամենահարմար դիրքում գտնվող ուժն է: Սակայն դա խիստ իրադրային է: Եվ սա ՀԱԿ-ը շատ լավ է հասկանում: ՀԱԿ-ը լավ գիտի նաև, որ դրսի խաղացողները, որոնց համար իրենք այս պահին ընտիր ջոկեր են, նախընտրում են գործող իշխանությունը, և կոնկրետ խոստումներն ու պայմանավորվածությունները հենց իշխանություններին են բաժին հասնում: ՀԱԿ-ը շատ լավ գիտի, որ տարածաշրջանային ֆորս մաժորի դեպքում նույն այդ ուժերն իրենց նկատմամբ խարակիրի կանեն, ու դրանից խիստ զգուշանում է: Այդ իսկ պատճառով էլ ՀԱԿ-ը փորձում է առկա իրադրությունից պոկել մաքսիմումը: Եվ դա նրան հաջողվում է:
Ի դեպ, ՀԱԿ-ն այն եզակի քաղաքական ուժերից է, որ «գիտե» խաղը և տիրապետում է նրա նրբություններին: ՈՒ թե իշխանությունը ԲՀԿ-ի հետ «բոյ բեզ պրավիլ» է խաղում, Րաֆֆիի հետ՝ բեյսբոլ, ապա մասամբ և այո, ինչպես և 1998-ի փետրվարին, այնպես էլ հիմա՝ Սերժն ու Լևոնը շախմատ են խաղում (ասում են՝ էն օրերին Սերժը կրում էր):
Բայց ինչպես այն, այնպես էլ այս օրերին սա մի ուրի՜շ շախմատ է: Այսօր էլ կողմերը, առավել քան ահավոր, չեն վստահում միմյանց, և գիտեն՝ դույզն-ինչ ուժեղ լինելու դեպքում երկուսն էլ «անողոք» են լինելու միմյանց նկատմամբ, չեն զիջելու գերան՝ իշխանության հարցում:
«Անողոք» բառը, չնայած այս դեպքում առավել տեղին է կիրառել քոչարյանական թիմի նկատմամբ (պարոն Օսկանյան, հիմա ես չգիտեմ՝ ուր դնեմ Ձեր ճամպրուկները, կարո՞ղ է, Դուք էլ միանաք «Րաֆֆի ընդ սովյալներ» ֆիգուրանտներին):
Հասանք ամենաինքնատիպին: «Րաֆֆի & անհասկանալիներ»:
Ասել ենք. Սերժ Սարգսյանն իրեն դիմած բանագնացներին (ո՞վ տվեց տիկին Յովանովիչի կամ այլոց անունները) ասել է. հա, բա, ես ո՞նց կարամ Րաֆֆիի համար երաշխավորել, որ նա կլինի պառլամենտում, էն ա՝ Լևոնենք ինչքան մարդ են հավաքում (չի ասել` «ձեր միջոցով», քաղաքավարի է), Րաֆֆին ձեռը ձեռին չի խփում` կողքը մի հազար հոգի հավաքելու համար:
-Բա ո՞նց կըլի:
-Եսի՞մ ոնց կլնի. ասեք՝ գնա-մտնի Օպերա, նստոտի, գուցե մի քանի հոգու հավաքի, տեսնենք՝ ինչ է լինում, ումով է լինում, ինչպես է լինում:
ՈՒ հրեն՝ քիչ էր մնացել «մի բան անեին, մի բան լիներ». Ալիկ Արզումանյանն ասաց՝ հը՛ը:
Բայց դա չջարդեց քոչարյանական թևի ֆավորիտներին, որ էս ինչքան ժամանակ քնում-զարթնում են ու տեսնում՝ «երրորդ ուժը» կայացած:
Կկայանա՞:
Առաջ ընկնենք ու ասենք. «а что ж»:
Ականջդ մոտ բեր, բան պիտի հարցնեմ. բա էդ ժամանակ «Ժառանգությունն» «ո՞ւմն» է լինելու:
Միքս է լինելու: Համ էլ հիմա խիստ ընդունված է «չերեզ» Աշտարակ գնալ Մոսկվա, էնտեղից Փարիզ, ուզում ես մի հատ էլ մտիր Գերմանիա ու «դուզ»՝ տուն. դա կոչվում է «վերաբեռնում». հիմա ու շատ վաղուց էդպես «կողմնորոշվելը» մոդա է, և հենց դա էլ ընդունելի կլինի «Ժառանգության» դեպքում:
Այսպիսով, վեկտորի առումով վեկտորեցինք «Ժառանգությանը»:
Բա «ներքին-պապա՞ն» ով է լինելու: Ասինք՝ մի մասը քոչարյանական թիմից է (պարոն Օսկանյան, դեռ մեկ տարի առաջ էին ասում` Րաֆֆիից վերցնելու, Ձեզ են տալու «Ժառանգությունը». ի՜նչ նախանձ մարդ են, «մի հատ լյա ուզիք, չտվին»):
Գիտենք, որ «Ժառանգության» մյուս, ընդ որում, կարևոր-գաղափարական-շարժիչ (որ մեկին չեմ բարևում, որ «չմտանեմ» նրանց, բայց «էնքա՜ն տղաներ կան իմ ժողովրդի մեջ») մասը՝ Բաղրամյան փողոցի «կողմերից» է:
Է՞դ ոնց կլինի:
Ոնց կըլնի-ոնց կըլնի. ասինք, չէ՞, կողջագուրվեն ու գրկում… հասկացաք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1164

Մեկնաբանություններ

­րի­նում են մուրճն ու գան­ձա­նա­կը" />
Երբ դա­նա­կին ու դմա­կին փո­խա­րի­նում են մուրճն ու գան­ձա­նա­կը