ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԲԱՐԵԿԱՄՆ Է» ԱՐՄԵՆ Զ. ՍԱՐԳՍՅԱՆ

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԲԱՐԵԿԱՄՆ Է»  ԱՐՄԵՆ Զ. ՍԱՐԳՍՅԱՆ
24.02.2012 | 00:00

-Բարև, Արմեն, ես Տիգրանի մայրն եմ. նա ծառայում էր Վազգենի անվան զորամասում, շուտ-շուտ այցելում Գրետա մայրիկին ու ձեզ. յոթ-ութ տարի առաջ… Եկել եք համագումա՞ր:
-Տիգրանի՞ն, հիշեցի: Հա, եկել եմ համագումար։ Ինձ համար «Երկրապահի» համագումարը տոն է ամեն անգամ:
-Ինչո՞ւ, Վազգենի հո՞տն ես առնում:
-Հա, ինչպես իմ Վազգեն եղբորս ծննդյան օրերին, այնպես էլ էս համագումարներին, գալիս եմ հպարտությամբ, սպասումով:
-Փոխկանչի օրեր են` Վազգենի հետ:
-Համագումարներով չէ. ես ամեն օր եմ Վազգենի հետ, տարիներով չէ` օրերով, ժամերով, վայրկյաններով է:
-Արմեն, քաղաքականության մե՞ջ ես:
-Ո՛չ: Քաղաքականությամբ չեմ զբաղվել, երբեք քաղաքականության հետ գործ չեմ ունեցել. ո՛չ Վազգենի «Հանրապետականում», ո՛չ Արամի «Հանրապետությունում»:
-Ո՛չ մի կուսակցության հետ` ո՛՛չ մի կապ:
-Չէ, հանրապետության բոլոր երևացող, աչքի ընկնող կուսակցությունների մեջ ունեմ լավագույն ընկերներ` ամեն տեղ: Եվ նրանք լավագույն մարդիկ են, էս երկրի մասին մտածող, իրենց կյանքը էս երկրին կապած մարդիկ:
-Բա ինչո՞ւ Արամը չի գալիս. 27-ին դու ես ԱԺ գալիս, հիմա` դու ես եկել: Տանը ֆունկցիաների բաժանո՞ւմ կա:
-Ո՛չ: Մեր տանը յուրաքանչյուրն իր կարծիքն ունի, իր ժամանակի տնօրենն է: Ով որտեղ հարմար է գտնում, այնտեղ է գնում: Եվ ես չեմ կարծում, որ Արամը նեղացած է «Երկրապահից»: Երբե՛ք։
-Վարչապետն էր վերջերս ձեզ հյուր. նկարն էնքա՜ն բան էր ասում, որ մի երկու ժամ նայում էի. իրո՞ք այդքան մոտ եք միմյանց:
-Ի՞նչ վերջերս, վարչապետի հետ մտերմությունը եղել է մինչև վարչապետ լինելը, մինչև Կենտրոնական բանկի նախագահ լինելը: Նա եղել է մեր ընտանիքի բարեկամը, եղել է մեր Վազգենի էն օրերի և՛ կուսակցական, և՛ ճանապարհի ընկերը: Տիգրան Սարգսյանի, իր ընտանիքի, իր երեխաների հետ դեռ շատ վաղուց, սրանից քսան տարի առաջ ենք սկսել շփվել. ինչի՞ մասին է խոսքը: Ինչո՞ւ եք կարծում, որ որպես վարչապետ էր եկել, ինչո՞ւ չեք մտածում, որ որպես բարեկամ էր եկել. իրավունք չունի՞ մեկ-մեկ գալու, իր երեխաների, ընտանիքի հետ` մեզ հետ լինելու:
-Սերժ Սարգսյա՞նն էլ է գալիս:
-Եթե ժամանակ է ունենում, գալիս է, նաև թանգարան է այցելում, այցելում է մեզ, այցելում է նաև ինձ: Սերժ Սարգսյանն էլ մեր ընտանիքի բարեկամն է, կոնկրետ ինձ համար` նա լավ բարեկամ է:
-Չգիտեմ` հարցնեմ, թե չէ. Սեյրան Օհանյանի այցելության և «արձագանքների» մասին:
-ՈՒրեմն` Սեյրան Օհանյանն իմ մարտական ընկերն է: Սեյրան Օհանյանը Վազգենի մարտական ընկերն է: Սեյրան Օհանյանը մեր ընտանիքի լավագույն բարեկամն է: Բանակի 20-ամյակի հետ կապված` նա իրավունք չունի՞ այցելելու Վազգենի մորը, իր մարտական ընկերոջը… Ցավալի է, իհարկե, որ նման տհաճ արձագանքներ էլ եղան: Յուրաքանչյուրը թող մտածի ու խոսի իր խղճի մտոք. համենայն դեպս, էդ հարցի մեջ ես անմեղ եմ: Էսքա՛ն բան:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1403

Մեկնաբանություններ