Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Գանձաքարի դպրոցի աշակերտները 3 տարի դասերն անցկացնում են մշակույթի տանը և փոստի շենքում

Գանձաքարի դպրոցի աշակերտները 3 տարի դասերն անցկացնում են մշակույթի տանը և փոստի շենքում
24.09.2024 | 10:25

2021թվականի սեպտեմբերից, արդեն 3 տարի, Իջևան համայնքի Գանձաքար գյուղի միջնակարգ դպրոցի 465 աշակերտները դասեր են անում գյուղի մշակույթի տանը և փոստային բաժանմունքի շենքի 2-րդ հարկում՝ մասնավոր անձին պատկանող տարածքում, հարմարեցված դասասենյակներում։ Դպրոցի նախկին շենքը 4-րդ կարգի վթարային էր։ Փոստային բաժանմունքի շենքի 2-րդ հարկի տարածքի համար Գանձաքարի դպրոցը մասնավոր անձին ամեն ամիս վճարում է 150 հազար դրամ։ Գանձաքարի դպրոցի շենքի շինարարության համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Ասիական բանկը հատկացրել են ընդհանուր առմամբ 1 միլիարդ 882 միլիոն դրամ, շինարարությունն իրականացնում է «Բիդեք» ընկերությունը։ Գանձաքարի դպրոցի տնօրեն Անուշ Մեհրաբյանից տեղեկացա, որ դպրոցի շենքը պետք է շահագործման հանձնվեր դեռ 2023 թվականի ամռանը, սակայն շինարարության ավարտի ժամկետը հետաձգվել է մինչև 2024 թվականի հունիս։ 2024-2025 ուսումնական տարին մեկնարկել է, սակայն դպրոցի նոր շենքը պատրաստ չէ։

Տավուշի մարզում դպրոցաշինության ծրագիրը ձախողվել է։ Սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի շենքի շինարարությունն իրականացնող «Կանժիլստրոյ» ընկերությունը ձախողել է դպրոցի շենքի կառուցման գործը, դպրոցի նոր շենքը պետք է շահագործման հանձնվեր 2024-ի հունիսին, կառավարությունը ստիպված խզել է այդ ընկերության հետ պայմանագիրը, Կիրանցի դպրոցի նոր շենքը հայտնվել է նոր ձևավորված սահմանից մոտ 40 մետր հեռավորությամբ, իսկ Գանձաքարի դպրոցի շինարարության ժամկետը երկու անգամ խախտվել է։ Տավուշի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը մարզպետարանում պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում՝ քննարկելով մարզում իրականացվող պետական ծրագրերի ընթացքը։ Մարզպետն ինչպե՞ս է քննարկում, վերահսկում այդ ծրագրերի ընթացքը, եթե Տավուշում դպրոցաշինության ծրագիրը ձախողվել է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 837

Մեկնաբանություններ