Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՉԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՉԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ
28.02.2012 | 00:00

Շաբաթ օրը ՀԱԿ-ի իսթեբլիշմենթը կրկին հավաքվել է, որպեսզի վերջնականապես որոշի` համամասնական ցուցակն ինչպիսին է լինելու:
Հավաքին հրովարտակվել է հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումը. ամեն տասնյակում չորս ներկայացուցիչ ինքն է առաջարկում, մնացած վեցը` կուսակցությունները:
ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը կտրականապես դեմ է արտահայտվել այդ մոտեցմանը և առաջարկել է սեփական տարբերակը. այն է` Տեր-Պետրոսյանն ամեն տասնյակում ոչ թե չորս, այլ երեք հոգի է առաջարկում:
Բավականին «կրքոտ» վիճաբանության արդյունքում այդպես էլ համաձայնություն չի կայացել (հույս ունեին երկուշաբթի համաձայնության գալ):
Ի դեպ, քննարկումներին չի մասնակցում «Հանրապետություն» կուսակցության որևէ ներկայացուցիչ:
Իսկ Ստեփան Դեմիրճյանի նման կտրուկ պահվածքը փորձագետները բացատրում են ոչ այնքան այդ մեկ հոգու (ընդ որում, շատերն են այսօր պնդում, որ այսպես շարունակվելու դեպքում ՀԱԿ-ը հազիվ կարողանա տասը տեղ ունենալ ապագա պառլամենտում), որքան ուրույն, «Հանրապետություն» կուսակցությունից փոքր-ինչ տարբերվող դեմարշով` կոնգրեսում տիրող անընդունելի բարքերի, անձնիշխանության դեմ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ