Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«ՉԻՆԱՐԵՆԻ ԴԱՍԵՐԸ» ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ՕԳՈՒՏ ՉԵՆ ՏԱԼԻՍ ԵՎ ԱՇԱԿԵՐՏ ՉԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ

«ՉԻՆԱՐԵՆԻ ԴԱՍԵՐԸ» ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ՕԳՈՒՏ ՉԵՆ ՏԱԼԻՍ ԵՎ ԱՇԱԿԵՐՏ ՉԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ
04.11.2011 | 00:00

Հիշում եմ խորհրդային ժամանակների մի անեկդոտ. երկու ծեր հրեա մտածում են, թե ինչ անուններ են ունենալու միութենական հանրապետությունների Լենինի հրապարակները մի հարյուր տարի հետո, և գալիս են այն համոզման, որ դրանք բոլորը կրելու են Մաո Ցզե Դունի անունը։
Հարյուր տարի դեռևս չի անցել, հրապարակներն էլ չեն կրում մեծ առաջնորդի անունը, սակայն վերջին ժամանակներս նախկին խորհրդային տարածքներում այդ կանխատեսման հնարավոր իրականացումը տեսնել ցանկացողների թիվը բացահայտորեն նվազել է։ Իսկ ռուս քաղգործիչների գլխին, որոնք կենաց ու մահու կռիվ են տալիս Արևմուտքում «արտոնյալ շահերի» համար, և հույս ունեն, որ այդ գոտեմարտում վերջնական հաղթանակը սարերի հետևում չէ, ինչպես նաև ռուս օլիգարխների գլխին, որոնք իշխանությունների օգնությամբ, երևի, արդեն կանխազգում են հարևանների տնտեսությունների ամենահամեղ պատառները կուլ տալու հաճույքը, հանկարծ դժբախտություն պայթեց։ Ընդ որում այնտեղից, որտեղից չէին էլ սպասում` Չինաստանի կողմից։ Վերջին տարվա ընթացքում ԱՊՀ երկրներում Չինաստանի ակտիվացումը ոչ միայն չափազանց աճել է, այլև սկսել է կրել հարձակողական և, հավանական է, անդառնալի բնույթ։ Ընդ որում, դա առաջին հերթին վերաբերում է «ինտեգրացիայի դրոշակակիրներին», Եվրասիական միության մասին երազանքներում Վլադիմիր Պուտինի գլխավոր հույսերին` Բելառուսին և Ղազախստանին։
Վերջերս Կրեմլի համար անհաճո սենսացիայի նման հնչեց այն լուրը, թե Չինաստանը, այս տարի արդեն երկրորդ անգամ, Բելառուսին վարկ է տրամադրել` այս անգամ 1 մլրդ դոլար։ Հիշեցնենք, պարզվում է, վերջին տարիներին այդ երկրին Չինաստանի բացած վարկային գծերի ընդհանուր գումարը կազմել է 15 մլրդ դոլար (հետաքրքիր է, որ նախընթաց ութ տարիներին բելառուսական տնտեսության մեջ մուտք է եղել ընդամենը մի քանի տասնյակ միլիոն ամերիկյան դոլարի չինական ուղղակի ներդրում)։ Այնուհետև չինական խորհրդարանական պատվիրակության Մինսկ կատարած այցի ընթացքում ստորագրվեց մոտ 10 փաստաթուղթ համագործակցության զարգացման վերաբերյալ, այդ թվում, օրինակ, Բելառուսում 30 մլրդ դոլար արժեքի արդյունաբերական համակազմ ստեղծելու մասին։ Հասկանալի է, որ այս բոլոր վարկերը հատկացվում են համատեղ նախագծերի իրականացման նպատակով չինական սարքավորումներ գնելու պայմանով, բայց և այդ վարկերը ծանրակշիռ ավանդ կլինեն Բելառուսի արդյունաբերական բազայի արդիականացման գործում։ Բայց անգամ սա չէ գլխավորը։ Այցի ընթացքում կողմերն ստորագրեցին աննախադեպ համաձայնագիր չին ներդրողների կողմից բելառուսական ձեռնարկությունների սեփականաշնորհման ասպարեզում համագործակցության մասին։ Ինչպես հայտնի է, նման համաձայնագիր Բելառուսն անգամ դաշնակից Ռուսաստանի հետ չունի, ու պարզվում է, որ ձեռնարկություններ ձեռք բերելու չին գործարարների ցանկությունը գրեթե լիովին զուգադիպում է սեփականաշնորհման գծով ռուս գործարար անձանց մտադրություններին։ Այսինքն, Պեկինն ու Մոսկվան ուղղակի պայքարի մեջ են մտնում բելառուսական նավթավերամշակման գործարանների, ագրոարդյունաբերական համալիրի և մեքենաշինական ձեռնարկությունների համար։ ՈՒ թեև Բելառուսի տնտեսությունն առայժմ նկատելիորեն ավելի է ինտեգրված ռուսական տնտեսությանը, քան Չինաստանի, իսկ համաձայնագիրն առայժմ սոսկ հռչակագիր է մտադրությունների մասին, բելառուսական ակտիվների համար կարող է կատաղի պայքար ծավալվել։ Ընդ որում, իհարկե, պետք է հաշվի առնել, որ Չինաստանը ներկայումս շատ ավելի վարկունակ ու վճարունակ է, քան Ռուսաստանը։ Այս իրավիճակում ռուսի ականջին առանձնապես տհաճ են հնչում այն ներբողները, որ չինական ղեկավարության հասցեին շռայլում է Ալեքսանդր Լուկաշենկոն. «Դուք կարող եք վստահ լինել Բելառուսի վրա` որպես Եվրոպայում ձեր հենարան երկրի, դուք մեր բարեկամն եք, մեր հենարանն աշխարհում, որը մեզ երբեք չի դավաճանել անգամ ամենաբարդ իրավիճակներում։ Ինչպես մենք ենք ձեզ վրա վստահ, այնպես էլ դուք կարող եք վստահ լինել մեզ վրա բոլոր ուղղություններում և համապարփակ` այնպես, ինչպես ձեզ է պետք»։ Համաձայնեք, ինչ-որ դժվար է հիշել, որ որևէ ռուս ղեկավարի հասցեին Բատկան նման խոստումներ շռայլած լինի (ոչ այնքան վաղուց էլ Կիևն էր հույս հայտնում Պեկինի համար դառնալու դեպի Եվրոպա բացվող պատուհան)։ Կարևոր է նաև այն, որ Բելառուսում Չինաստանը սկսել է, ասես, հեռանալ հին` «միայն տնտեսական նվաճամտություն» հայեցակարգից, և անցել է սոցիալական և մշակութաբանական ներդրման նոր մակարդակի։ Այսպես, եթե Բելառուսում արբանյակային կապի և հեռարձակման ազգային համակարգի ստեղծման պայմանագիրը դեռ գտնվում է բիզնեսի շահերի ոլորտում, ապա 2007-ից գործող Կոնֆուցիոսի ինստիտուտը` իր ծրագրվող մասնաճյուղերով, և Մինսկի կենտրոնում «Պեկին» համալիրի և չինական շրջանի կառուցման խոշոր ծրագրերի իրագործումն արդեն միանգամայն այլ իրավիճակ կստեղծեն։ Պարզվում է, «ուղղակի ներդրումների» շնորհիվ մինչև 2016 թ. մոտ 20000 բելառուս բնակարան կստանա այն շենքերում, որոնք կկառուցեն չինացի շինարարները` ՉԺՀ-ի մշակութային տարրեր պարունակող իրենց նախագծերով։ Չինական անզուգական կոլորիտին մինսկցիները կառնչվեն նաև «Չայնա-թաուն» տեղեկատվական, առևտրական և գործարար կենտրոնի շինարարության ավարտից հետո։ Չինական ընկերությունների կոնսորցիումը ծրագրում է դրա համար Չինաստանից ներգրավել 300-350 մլն դոլար։ Կենտրոնը կզբաղեցնի 13 հա տարածք, կունենա հյուրանոց, չինական ապրանքների վաճառասրահներ։ Այնտեղ լինելու են նաև չինական ավանդական բժշկության կետեր, չինական ոճի ռեստորաններ ու զվարճանքի վայրեր։
Է՛լ ավելի լուրջ, ավելի վաղեմի և ավելի փորձված «չինարենի դասեր» կարելի է տեսնել Ղազախստանում։ Եվ դա այն դեպքում, երբ Ռուսաստանն ինտեգրացիայի խորացման հարցում ավելի շատ ապավինում է ոչ թե «խելահեղ Լուկաշենկոյին», այլ հենց Նազարբաևին։ Իսկ Ղազախստանը, առաջին հայացքից, կայուն բարեհաճություն է ցուցադրում։ Բայց ահա մի հետաքրքիր մանրամասն. ղազախական փորձագիտական ընկերակցության ռուսազգի հատվածն անգամ հիմա պնդում է, թե «Չինաստանը դիտվում է որպես Ռուսաստանի միանգամայն արժանի այլընտրանք»։ Արդեն մի երկու տասնամյակ է, ինչ Չինաստանը ներկա է Ղազախստանի նավթի-գազի ոլորտում։ Ներկայումս չինական ընկերություններ կան Ղազախստանի նավթարդյունահանման բոլոր շրջաններում, իսկ Չինաստանի զուտ եկամուտն այդ երկրում նավթի հանույթից հասնում է 25-27 տոկոսի, իսկ գազինը` 13-15 տոկոսի։ Իսկ դա շատ էական է, հատկապես եթե հաշվի առնենք, որ նավթի-գազի հատվածը Ղազախստանի տնտեսության հիմքն է և բյուջեի գլխավոր հարկատուն։ Ընդ որում, վերջին ժամանակներս սրընթաց աճում է համագործակցության քաղաքական բաղադրիչը, և որ շատ հետաքրքրական է, թվում է, եթե ոչ Արևմուտքի օրհնությամբ, ապա հաստատ նրա հավանությամբ։ Եվ այդ գործում առանձնահատուկ վճռորոշ դեր է սկսում խաղալ Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ), որտեղ Պեկինը վաղուց արդեն գերիշխող է դարձել (ճիշտ դուրս եկան փորձագետները, որոնք, ի հակակշիռ ռուսների հույսերի ու ցնծության, կանխատեսել էին, թե ՇՀԿ-ն Կրեմլին սոսկ հնարավորություն կտա տեսնելու «վատ երազ», այսինքն` չինական զինվորին Ղազախստանի հետ համատեղ զորավարժություններում)։ Իսկ հիմա, Աֆղանստանից ՆԱՏՕ-ի շուտափույթ հեռանալուց հետո, չինացի շատ պաշտոնյաներ ու փորձագետներ ուզում են, որ ՇՀԿ-ն ավելի նշանակալի դեր խաղա և եթե չհամակշռի էլ Արևմուտքի բացակայությանը, ապա գոնե առայժմ լրացուցիչ դեր խաղա Կենտրոնական Ասիայում իրադրության կայունացման գործում։ Նրանք առաջարկել են ՇՀԿ-ի և ՆԱՏՕ-ի, ՇՀԿ-ի և ԱՄՆ-ի համագործակցության ուժեղացման տարբեր մեխանիզմներ, ինչը արևմտյան կառավարություններին կօգնի ընտելանալու այն մտքին, որ ՇՀԿ-ն խաղալու է տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևոր դերերից մեկը։ Իսկ «փոքր գործընկերոջ» դերն այդ կազմակերպությունում Պեկինը վերապահում է ամենևին էլ ոչ Մոսկվային, այլ, ինչպես և պետք էր սպասել` Աստանային։ Այնպես որ, պատահական չէ, որ վերջերս Ղազախստանն ու Չինաստանը հայտարարեցին համակողմանի ռազմավարական գործընկերության, առևտրի ասպարեզում ազգային արժույթի անցնելու, ճեպընթաց երկաթուղու համատեղ նախագծի և ապրանքաշրջանառության կրկնապատկման մասին։ «Հիմա մենք հանդիսավորապես հայտարարում ենք, որ ռազմավարական գործընկերությունը դարձել է համակողմանի, համագործակցության զարգացման ստորագրված համատեղ հռչակագիրն ընդգրկում է բոլոր ուղղությունները»,- հայտարարել է Նուրսուլթան Նազարբաևը և ավելացրել, որ կողմերը պայմանավորվել են ստեղծել երկու երկրների կառավարությունների ղեկավարների կանոնավոր հանդիպումների մեխանիզմ։
Այնպես որ, ակնհայտ է, որ եթե այդ միտումը շարունակվի նախկին ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքում, ապա չինացիների հնարավոր մրցակցությունը կարող է խառնել Մոսկվայի բոլոր քայլերը «նոր ինտեգրացիա» անվանումով խաղում։ Ավելին, կարելի է ամբողջ համարձակությամբ պնդել, որ դա շատ բարեհաճորեն կընդունվի ԱՊՀ շատ երկրների ղեկավարների կողմից, և ոչ միայն դրամական ներարկումների և փաստորեն անսահմանափակ ներդրումային ռեսուրսների պատճառով։ Ի տարբերություն Ռուսաստանի ու Եվրամիության, Չինաստանը սկզբունքորեն ընդունակ չէ, ասենք, մտադիր էլ չէ միջամտելու այդ երկրների ներքին քաղաքականությանը, վարկեր տրամադրելիս իր գործընկերներին չի առաջադրում ոչ մի գաղափարախոսական ու քաղաքական պահանջ։ Այնպես որ, ըստ էության, Չինաստանն իդեալական ներդրող է զարգացող երկրների համար, հատկապես նրանց, որոնց հարաբերություններն Արևմուտքի հետ փչացել են, կամ որոնք խիստ անհանգստացած են Կրեմլի քաղաքական ճնշումից։ Եվ քանի դեռ Ռուսաստանը «գազի պատերազմներ» է մղում, պաշտպանում է «Գազատարի» կորպորատիվ շահերը, բոլոր հնարավոր միջոցներով ձգտում է ձրի ձեռք գցել հարևանների ռազմավարական ակտիվները, Չինաստանը մեթոդաբար, հանգիստ, առանց ճռճռան արտահայտությունների և «գլոբալ պլանների» յուրացնում է նախկին խորհրդային տարածությունը։ Այդ քաղաքականության նպատակն է հասնել տնտեսական, հեռանկարում նաև քաղաքական գերիշխանության, և նրա հաջողության հավանականությունը բավական մեծ է։ Չէ որ Չինաստանն ունի աշխարհի շատ երկրներում երկար տարիներ ի վեր մշակված համագործակցության սխեմա` արտաքուստ հիմնված կողմերի շահերը փոխադարձաբար հաշվի առնելու վրա, բայց իրականում աշխարհաքաղաքական հեռագնա նպատակներ հետապնդող։ Բայց ինչպես ցույց տվեց փորձը, «չինարենի դասերը» Ռուսաստանին, ինչպես միշտ, օգուտ չեն տալիս և աշակերտ չեն հավաքում։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1044

Մեկնաբանություններ