ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Նիկոլի և նրա ոհմակի վառվելուն, մերկացմանն օրերս մեծապես նպաստեց Կոնստանտին Զատուլինը-4

Նիկոլի և նրա ոհմակի վառվելուն, մերկացմանն օրերս մեծապես նպաստեց Կոնստանտին Զատուլինը-4
08.03.2024 | 12:43

Զատուլին. «Ես պնդում եմ, որ Հայաստանի վարչապետը ոչ թե պարզապես դավաճանել է իր հայրենակիցներին, այլ վաճառել է նրանց», թիվը՝ 5 մլրդ դոլար

(սկիզբը`այստեղ)

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն առցանց ձևաչափով ելույթ ունենալով (Բրատիսլավայում օրերս կայացած խորհրդաժողովում, միանգամայն հասկանալի կերպով բացատրել է, թե Ռուսաստանը խորապես ցավալով հանդերձ, ինչու չի կարողացել «աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում խաղաղության որոնումներին», այսինքն, Ադրբեջանին խաղաղության պարտադրամանը։

Անձամբ ես կասկած չունեմ, որ Ռուսաստանն իր թշնամիների (ՈՒկրաինայի կամ Զելենսկու վարչակարգի և նրա հետևում կանգնած Արևմուտքի) նկատմամբ հաղթանակից հետո շուռ է գալու դեպի Անդրկովկաս և օգնելու է Հայաստանին Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու հարցում, Բաքուն ստիպված է լինելու վերադարձնել իր բռնազավթած Արցախի Հանրապետությունը, Արցախի բնակչությունը վերադառնալու է իր սիրելի ծննդավայր, հարազատ օջախներ:

Ավելին՝ Ադրբեջանը ստիպված է լինելու Հայաստանին վերադարձնել Նախիջևանը, պատմական արդարությունը և, ընդհանրապես, արդարությունը վերականգնվելու է, եթե, իհարկե, մինչ այդ, Նիկոլը և իր ոհմակը հասցրած չլինեն Հայաստանը Ռուսաստանի համար վերածել թշնամի պետության, երկրորդ ՈՒկրաինայի, ինչի ճանապարհին են գտնվում այժմ: Բայց հիմա անդրադառնանք մեկ այլ հարցի:

Եթե մենք զոմբիացած կամ դեբիլացած հանրույթ կամ մանկուրտներ չենք, ապա յուրաքանչյուրս պարտավոր ենք ինքներս մեզ գոնե ընդամենը մեկ հարց տալ՝ իսկ ի՞նչ արեց Հայաստանը, ավելի ճիշտ, ի՞նչ արեցին Նիկոլը և նրա ՔՊ- ական իշխանությունն Ադրբեջանին Արցախյան հակամարտությունում խաղաղություն պարտադրելու համար… Այս հարցի պատասխանը վերոնշյալ խորհրդաժողովում տվել է նաև ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ և «Единая Россия» խմբակցության անդամ Կոնստանտին Զատուլինը:

Զատուլին. Հայաստանի կառավարության կողմից, պարոն Փաշինյանի գլխավորությամբ, իրականացվել է Լեռնային

Ղարաբաղի հայ բնակչության, ընդհանրապես հայերի շահերի ճղճիմ դավաճանություն

«Իսկ այդ որոնումների (Արցախյան հակամարտությունում Ադրբեջանին խաղաղության պարտադրման.- Ա. Հ.) առանցքային մասնակցի՝ Հայաստանի կառավարության կողմից՝ պարոն Փաշինյանի գլխավորությամբ, իրականացվել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության, իմ կարծիքով, ընդհանրապես հայերի շահերի ճղճիմ դավաճանություն,- շարունակելով իր խոսքը, ասել է պարոն Զատուլինը:- Ես պնդում եմ, որ Հայաստանի վարչապետը ոչ թե պարզապես դավաճանել է իր հայրենակիցներին, այլ վաճառել է նրանց։ Եվ այդ, ի դեպ, կոնսպիրոլոգիական վարկածն արդեն արտահայտվում է, և այդ թիվը կոչվում է 5 միլիարդ դոլար։ Այն հայտարարվել, առաջարկվել է գործնականում հրապարակայնորեն ռազմական գործողությունների վերսկսմանը նախորդող շրջանում։ Իսկ պարոն Փաշինյանի համար, ում համար Լեռնային Ղարաբաղում մարդիկ միշտ եղել են քաղաքական հակառակորդներ, անհուսալի տարր, իսկ ղարաբաղյան կլանը Հայաստանի քաղաքական դաշտում եղել է իշխանության ճանապարհին գլխավոր խոչընդոտը, պարզ դարձավ, որ Ադրբեջանի հետ հենց այնպես ցանկացած պայմանավորվածություն ստորագրել, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հարակից սահմանային շրջանները Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ, ինչի մասին միշտ խոսք է եղել, չի կարելի՝ Հայաստանում դրա հակառակորդների կողմից չմեղադրվելով դավաճանության մեջ։ Բայց եթե դա հնարավոր չէր անել խաղաղ հիմունքներով, ապա ինչու՞ չպարտվել պատերազմում, որպեսզի այն ամենը, ինչ տեղի է

ունեցել, դառնա փաստ և ստանա իր գումարը:

Այս տարբերակը իրավունք ունի գոյություն ունենալ: Ես այն այսօր հրապարակում եմ հենց այն պատճառով, որ, տագնապով եմ հետևում, գտնվում են մարդիկ, ովքեր տարվում են այդ քարոզչությամբ և մեղավորներ են փնտրում ոչ թե այնտեղ, որտեղ պետք է փնտրել նրանց, ոչ այնտեղ, ինչ տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ»:

Եթե դուք գնացել եք ձեր հայրենակիցների դավաճանության, ապա այս ճանապարհին այլևս չկան հետագա արգելակներ

«Ես վստահ եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը շատ անհեռատես է վարվում և վիշապի ատամներ է ցանում՝ շարունակելով ճնշումը և միակողմանի զիջումների պահանջները։ Հենց նոր պարոն Ալիևը հայտարարեց, որ Հայաստանը պետք է համաձայնվի Ադրբեջանի բոլոր պահանջներին, իսկ առանց դրա, ոչ մի լավ բան չի լինի։ Մեզ մոտ ասում են՝ «ճանկը խրվեց, թռչունը կորած է»։ Եթե դուք գնացել եք ձեր հայրենակիցների դավաճանության, ապա այս ճանապարհին այլևս չկան հետագա արգելակներ: Եվ դա ինձ խորապես անհանգստացնում է։ Բայց եթե մենք մտածում ենք խաղաղության, հայերի և ադրբեջանցիների միջև հարաբերությունների ինչ-որ նոր փուլի մասին, ապա այդ դեպքում, անկասկած, հայերի նկատմամբ հաղթանակի կապակցությամբ անվերջ տոնակատարությունները, որոնցով այսօր զբաղվում են Բաքվում և Թուրքիայում, ոչ մի լավ բանի չեն հանգեցնի։ Դա նման է հին հունական առասպելին՝ վիշապի ատամներ ցանել, որոնք նոր բախումներ կառաջացնեն»։

Անշուշտ, ուշագրավ է նաև Ադրբեջանի ղեկավարության անհեռատեսության և վիշապի ատամներ ցանելու մասին Կոնստանտին Զատուլինի մատնանշումը: Հավանաբար ինչպես Նիկոլը, Ալիևը նույնպես հաշվարկել է, թե ՌԴ- ի դեմ Արևմուտքի պատերազմում Ռուսաստանը պարտվելու է, հետևաբար բանը չի հասնելու իր և իր վարչակարգի պատժին և կորստին իրենց ողջ ձեռքբերածի:

Կարծում ենք, հենց սա է Զատւլինի ասած անհեռատեսությունը, և նաև այն, որ Բաքվում և Թուրքիայում, որտեղ չեն մտածում հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղության, հարաբերությունների ինչ-որ նոր փուլի մասին, անհեռատեսաբար վիշապի ատամներ ցանելով, ծնելու են նոր բախումներ կամ նոր պատերազմ, որը, մեղմ ասած, ոչ մի լավ բանի չեն հանգեցնելու նաև այդ պետությունների և նրանց ղեկավարների համար:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9285

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ