Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

ԵՄ-ը Հայաստանին առաջարկում է անվտանգության ռուսական համակարգը փոխարինել թուրքականով

ԵՄ-ը Հայաստանին առաջարկում է անվտանգության ռուսական համակարգը փոխարինել թուրքականով
03.03.2024 | 14:08

Երեկ Տովյո Կլաարը Անթալիայում ասաց այն, ինչի մասին գրել էի օրեր առաջ. ԵՄ-ը Հայաստանին առաջարկում է անվտանգության «ՀԱՊԿ» (ռուսական) համակարգը փոխարինել թուրքականով:

ՈՒ այսպես ամեն 100 տարին մեկ Արևմուտքը, Թուրքիայի ձեռքերով ու հայոց անխելքությամբ, տարածաշրջանից փորձում է հանել ռուսներին, որի արդյունքում հարյուր հազարավոր հայեր են զոհվում, միլիոնավորները` դառնում անտուն ու անտեր:

Գրանտի ու մի թուլափայ միլիոնի մեռած հայոց օլիգարխիատն էլ ձեռքերն է շփում` հաջող առևտրի ապագա հույսով, բայց տանում են նրան լոկ Գրիգոր Զոհրապի ճակատագրի ճամփով:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 2217

Մեկնաբանություններ