Ինչքան էլ հրավիրեք 20-ամյա նորահաս երիտասարդիս ակնկալիքներից հուսավառ, անիմաստ ժպիտով պատկերը ևս ավելացնել ձերոնց պատկերաշարին, չեմ կարող:
Ես, պետհամալսարանի երրորդ կուրսում էի, 1967 թիվն էր, Հայաստան ծաղկող երկրի մի լավատես հյուլեն էի ընդամենը, իսկ տարվա ամենահիշվող դրվագները հիշում եմ՝
Նոյեմբեր 28 - Երևանում տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա կառուցված 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը։
Հունվար 10 - Երևանում գործարկվեց Խորհրդային Միությունում ամենախոշոր՝ 6 միլիարդ էլեկտրոն-վոլտանոց արագացուցիչը՝ Արուսը:
Ավելացնեմ՝ «Հաղթանակ» զբոսայգում բացվեց Արա Հարությունյանի «Մայր Հայաստան» հուշարձանը:
Այն տեղադրվեց Ստալինի` 1962-ին ապամոնտաժված արձանի պատվանդանի վրա:
Շահագործման հանձնվեց Երևանի ճոպանուղին:
Էկրան բարձրացավ «Հայֆիլմի» «Եռանկյունի» ֆիլմը...
Իսկ ես հավատում էի, որ կարևորը մենք ենք ու Ավստրիան:
Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ