Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Բորելի հայտարարության գործնական հետևանքը

Բորելի հայտարարության գործնական հետևանքը
25.01.2024 | 17:43

«Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավակնություններով, իսկ հայկական ինքնիշխանության ցանկացած խախտում Բաքվի համար լուրջ հետևանքներ կունենա»,- ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Անշուշտ, ականջ շոյող հայտարարություն է, բայց մենք նման հայտարարությունների պակաս չունեինք նաև ԼՂ-ում էթնիկ զտումներից առաջ:

Իրականում նման հայտարարությունները գործնականում որևէ արժեք չունեն, եթե չեն ուղեկցվում Բաքվի նկատմամբ պատժամիջոցներով: Դրանք կարող են զսպել Ալիևին և ոչ թե նման տեքստերը ու առավել ևս՝ պոստֆակտում դատապարտումները:

Իսկ Բորելի հայտարարությունը գործնականում որևէ բանով չի զսպելու Բաքվին ու գետնի վրա ավելի պակաս նշանակություն ունի, քան, օրինակ, այն լուրը, որ 2023-ի արդյունքներով Ադրբեջանը հայտնվել է ԵՄ նավթ արտահանողների առաջին տասնյակում:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1696

Մեկնաբանություններ