Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Նիկոլից հետո կյանք կա, կա պատասխան տալու անխուսափելի ժամանակը

Նիկոլից հետո կյանք կա,  կա պատասխան տալու անխուսափելի ժամանակը
15.12.2023 | 09:22

Որքա՜ն անբարո պիտի լինել, տեսակով սնանկ, հոգեպես՝ շեղված, մեղքի ու պատասխանատվության 0 գիտակցումով, հայտարարելու, թե ամենակարևորը Հայաստանն է, նրա 29 800 քառակուսի կիլոմետրը։

Սա ՔՊ-ականների հավաքական ցինիզմն է, կառուցված նիկոլի՝ «30 տարի ժամանակ և ռեսուրս ենք ծախսել մի խնդրի վրա, որն ի սկզբանե անլուծելի էր» թեզի վրա։ Իսկ նրանք հազարների, մի ամբողջ ժողովրդի ստեցին՝ իշխանության գալով Արցախն Հայաստան է ու վերջ խոստումով։

Առավել ցավալին այն է, որ այս թեզերը սպառում ունեն:

Ազգային ամոթի ու նվաստացման ժամանակը:

Միևնույն է՝ նիկոլից հետո կյանք կա,

կա պատասխան տալու անխուսափելի ժամանակը:

Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ

Դիտվել է՝ 1703

Մեկնաբանություններ