Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Չզարմանաք, եթե Նիկոլին պարգևատրելու այս խայտառակ պատմության հետևում կանգնած լինի հենց Իլհամը

Չզարմանաք, եթե Նիկոլին պարգևատրելու այս խայտառակ պատմության հետևում կանգնած լինի հենց Իլհամը
26.10.2023 | 18:03

Սրանց ֆինանսական կապերի մասին չմանրամասնեմ...

Գործը հասել է նրան, որ Ֆրանցիսկոսն ընդունում է թմրամոլ ու շիզոֆրենիկ Լեյլային:

Դե իսկ Լեյլայի ծնողների մասին էլ չասեմ. երբ գնում են Հռոմ մտնում են Ֆրանցիսկոսի մոտ սուրճ խմելու...

Չզարմանաք, եթե Նիկոլին պարգևատրելու այս խայտառակ պատմության հետևում կանգնած լինի հենց Իլհամը:

Նա ուղղակի, բառի բուն իմաստով, գնել է Հռոմի պապին ու պատվերներ է իջեցնում:

Եվ կաթոլիկ եկեղեցու առաջնորդի ձեռամբ շնորհակալություն է հայտնում կապիտուլյանտ Նիկոլին Արցախի հնագույն եկեղեցիներն ու վանքերն իրեն նվիրելու համար, որոնք նա արդեն պղծել և վերանորոգման անվան տակ քանդում է...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1739

Մեկնաբանություններ