Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Նորից շարունակելու են առցանց պատերազմ վարել

Նորից շարունակելու են առցանց պատերազմ վարել
04.10.2023 | 13:45

Վաղը կամ մյուս օրը եթե պատերազմ սկսվի, «թշնամիներ կերտող» մեր հայրենակիցները, այդ թվում՝ Հայաստանից դուրս, բայց ամեն օր Հայաստանի բնակիչներին ուղղություն ցույց տվող, նորից շարունակելու են օնլայն պատերազմ վարել: Հայաստանի իշխանությունները, իրենց ձեռքով երկիրը կործանման հասցնելուց հետո, նոր «Սարդարապատի» կոչեր են անելու, իսկ ինձ նման մարդիկ, որ ամեն օր զգուշացնում են, թե «Գիքո՜ր ջան, ծակ ջեբով ո՞ւր ես գնում», գնալու են ռազմաճակատ։ Այ քեզ արդարություն։

Մեկ-մեկ ուզում ես ասել. «Տո անուղեղներ, էս անգամ ինձ վրա հույս չդնեք, ձեր անուղեղ ու դավաճան վարքագծով երկիրը կործանում եք, ու ե՞ս պիտի հետևանքների տակից դուրս գամ։ Չէ, ես որ համաձայն չեմ, ձեր մուր, ձեր գլուխ»: Բայց հետո հիշում ես, թե ինչքան ես սիրում էս քար ու քռեքը, էս ժողովուրդը, որ ավելի շատ քեզ անիծում, քան ընդունում է, քան լսում է...

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1268

Մեկնաբանություններ