«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Հային մի լավ զայրանալ է պետք

Հային մի լավ զայրանալ է պետք
24.09.2023 | 07:55

Երբեք չի կարելի ներել բռնությունն ու դաժանությունը։ Երբեք չի կարելի լինել հանդուրժող այնպես, ինչպես հայն է հանդուրժող։ Դրա համար էլ բոլորը գլխներիս են նստել։ Ցեղասպանությունը ներեցինք, Բաքվի ջարդերը ներեցինք, Սումգայիթը ներեցինք։ Մեկը չեղավ ղեկավարներից, որ ՄԱԿ-ի կամ Եվրամիության ամբիոնից ելույթ ունենալուց դրանց ցույց տար մեր և Ադրբեջանի ներկայիս քարտեզները և ասեր, որ մի կողմից Հայոց ցեղասպանությունն եք ճանաչում, մյուս կողմից ասում եք, թե քի՞չ ենք հող տվել, էլի պիտի տա՞նք։ Էս գժի աշխարհում ձայններս կտրել ու, չգիտես ինչու, հա՛ պաշտպանվում ենք։ Միայն մեկ անգամ մի քայլ ենք արել խելամիտ՝ 1989-ի դեկտեմբերի 1-ին, այն էլ, հենց անկախացել ենք, անմիջապես մեղա ենք եկել, որ սխալվել ենք, ասելով՝ կներեք, Արցախը մեզ հետ կապ չունի, անկախ պետություն է։

Մի խոսքով, հային մի լավ զայրանալ է պետք։ Բայց դա կարող է տեղի ունենալ այն ժամանակ միայն, երբ իմանա, թե ինքն ով է իրականում և հասկանա, որ իրենից գողացել են իր կենսագրությունը, իր անձնագիրը, իր դիպլոմը, իր տունը, իր ընտանիքը, դավանանքը։ Դա տեղի կունենա, երբ հանկարծակի վերականգնվի հիշողությունը։

Կարինե Հակոբյան

Դիտվել է՝ 1388

Մեկնաբանություններ