«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Թուրքերից մի՛ վախեցեք, Արգիշտիից, Արմենից ու Սուրիկից սարսափեք

Թուրքերից մի՛ վախեցեք, Արգիշտիից, Արմենից ու Սուրիկից սարսափեք
10.09.2023 | 08:21

Արգիշտի Քյարամյան.

ԱԱԾ նախկին տնօրենն է:

44-օրյա ռազմական գործողություններից հետո, Արցախի Հանրապետության նախագահի կողմից ստացել է Արիության մեդալ:

-Քյարամյանը պարգևը ստացել է, մարտական գործողությունների ընթացքում ունեցած ավանդի համար,-հետագայում պարզաբանել է Արցախի նախագահի մամուլի քարտուղարը:

Ասում են, որ կուսակրոն քահանայի որդի է:

Ըստ մամուլի հրապարակումների, կուսակրոն քահանայի որդին, քննչական մարմիններում անձամբ զբաղվում է ամբաստանյալներ խոշտանգելով:

Արմեն Գևորգյան.

Հայաստան դաշինքի պատգամավոր է,

Ruben Rubinyan-ի սրտի ընդդիմադիրն է:

Պառլամենտում պիտի բարձրաձայներ Հայաստանում տեղի ունեցած այլանդակությունների մասին ու պատասխան պահանջեր Հայաստանի վարչապետից:

Բայց, ինչպե՞ս իրականացնի իր սահմանադրական լիազորությունները, եթե ժամանակին ինքն է մաս կազմել այլ այլանդակությունների:

Երևանի կենտրոնում ունի 57 սեփականության իրավունք, ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանի հետ հանդիսանում է ՀԷԿ-ի սեփականատեր:

Բանակում, բնականաբար, չի ծառայել:

Պապիկյան Սուրիկ.

Հայաստանի պաշտպանության նախարարն է:

Ասում են` ժամանակին դիմում է գրել ՀՀԿ-ին անդամագրվելու համար:

44 օր տևած ռազմական գործողությունների ավարտից երեք տարի հետո այդպես էլ չհրապարակեց` ղեկավարի ավանտյուրային զոհ գնացած հայորդիների ամբողջական ցուցակը:

Դարձել է բիրդան աղա:

ՀՀ ԶՈՒ-երում չի ծառայել:

Այլ պետության բանակում ծառայելու ընթացքում դատվել է խուլիգանության համար, ինչը հետո փորձել է թաքցնել:

Դուք թուրքերից մի՛ վախեցեք.

Արգիշտիից, Արմենից ու Սուրիկից սարսափեք:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3731

Մեկնաբանություններ