Telegram-ի հանրահայտությունն ավելացել է մի քանի երկրներում, ներառյալ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, Ֆրանսիայում սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո՝ տեղեկացնում է TechCrunch պորտալը։ Ֆրանսիայում Telegram-ը բարձրացել է առաջին հորիղոնական «Սոցիալական ցանցեր» կարգում:                
 

Դու ողջ արցախահայության անվան հետ ես խաղում

Դու ողջ արցախահայության անվան հետ ես խաղում
03.09.2023 | 15:08

Էս տղային փոխանցեք, որ իրեն օգտագործելու են ու օգտագործելու են շատ կեղտոտ ձևով, շատ զզվելի քարոզչության մեջ: Ասելու են. «Տեսեք, բա ասում էիք՝ Արցախում սով ա, կռիվ ա… 6 միլիոնով համերգ մի արեք, հենա, արցախցի երգիչն ինքն ա եկել էդ համերգի բացումն անի»:

Ու հերթական անգամ արցախցին պիտակավորվելու է որպես Երևանում կայֆեր անող, Սնուփի համերգին երգող...

Լյոկա ջան, Արցախը բեմերից չեն փրկում, եղբա՛յր, Արցախը փրկում են Արցախը դավաճանածներին, վաճառածներին պատժելով, իրենց դեմ պայքարելով, ոչ թե նրանց հետ համագործակցելով:

Էս համերգը ոտքից գլուխ Արցախը դավաճանածների կազմակերպածն է՝ Արցախը սովամահ անելու պահին ստեղ տժժալու համար: Մասնակից մի դարձիր էդ ամենին: Չգիտեմ՝ քեզ էլ ի՞նչ են խոստացել, բայց հավատա՝ ոչ մի բան չարժի նրան, որ դու համագործակցես դրանց հետ: Դու մենակ քո անվան հետ չես խաղում, դու ողջ արցախահայության անվան հետ ես խաղում:

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 2071

Մեկնաբանություններ