Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցը Թուրքիա և մի շարք զգայուն հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի ՈՒՍշակովը։               
 

Կուռքերի հետևից ստրկորեն քարշ գալու վատ սովորույթից ազգը պիտի հրաժարվի

Կուռքերի հետևից ստրկորեն քարշ գալու վատ սովորույթից ազգը պիտի հրաժարվի
17.08.2023 | 07:49

Հասարակությանը շատ հեշտ կարելի է փչացնել կամ բուժել իշխանության օրինակով:

Չգիտեմ, ուրիշ ազգերու՞մ էլ է այդպես, թե՝ ոչ, բայց վերջին երեսուն տարվա ստրկատիրական Հայաստանում այս կանոններն են դրվել. ստրկացված, լափակերության ու գրանտակերության, շնության, ուրացության և մատնության վարժեցված հանրության աչքը վախեցնել նրա պայծառ անհատներին հետևողականորեն ոչնչացնելու, ծաղրելու, բոմժ դարձնելու, «մեկ լիտրանոցում զակատ անելու», տարածքից վռնդելու, ուղղակի՝ ֆիզիկապես վերացնելու օրինակով:

Մասշտաբը փոքրացնելով՝ պատկերը չի փոխվում.

այդպես սկսվել է, պայմանական ասած, «լիսկաների» անվերջ բազմացումն ու վերարտադրողականության ծաղկումը:

Սա որ բացարձակ ճշմարտություն է. յուրաքանչյուր քաղաք ու գյուղ, ամեն թաղ ու փողոց, կազմակերպություն, դպրոց ու մանկապարտեզ, մանկամսուր, ամեն շենք ու հարկ, նույնիսկ՝ ամեն տուն, նույնիսկ՝ երկուսից մեկը, ունեցել են իրենց ԱՍՈՂ «լիսկան», ով իշխել, հեծել, անարդար դատ ու դատաստան է տեսել իր տարածքի ենթակաների կամ ենթակայի հետ:

Դա կարող էր լինել քո հազար տարվա ընկերը, հարևանը, բարեկամը, կարևոր չէ՝ էլի ով:

Հինգ մատի վրա էլ չէիր կարող հաշվել բացառիկ անաղարտ ու հավատարիմ մնացածներին, ովքեր քեզ հետ իսկական չարենցյան Հարդագողի թե Գողգոթայի ճանապարհ էին անցնում՝ փշե պսակները գլխներիս քաշած, երազելով երազի մեջ, խելագարի կիսաձայն բարևին կարոտ…

Դեռ 20-30 տարի առաջ այս մասին արդեն գիտեի, ինքս էլ երբեմն գերեվարվել ու քրքրվել եմ սրանց ձեռքը՝ մեկ ջարդելով, մեկ ջարդվելով ու ինձ մեկընդմիշտ պարսպելով սրանցից:

Ու այս աղանդի հետևանքները մի օրում, մի տարում անցնող բան չի, մանավանդ որ, փոխարինող նոր վրա հասած աղանդը հրաշալի հնարավորություն է տալիս տեսակը հիբրիդելու, առավել, նոր աղանդի կարևոր հատկանիշները դոմինանտելու հարցում:

Հիմա էլ նիկոլականություն է ամեն տեղ, ստախոսության, մարդ գցելու, ամորֆության, վատ իմաստով՝ էգության, անտարբերության, հայրենադավության ու ծախուության նորագույն որակներ են եկել ու հիբրիդվել նախորդ աղանդներին:

Հացակեր փեշը պիտի վերանա, աղանդների, կուռքերի հետևից ստրկորեն քարշ գալու վատ սովորույթից ազգը պիտի հրաժարվի, այլապես մի հազարամյակ անօգուտ շրջապտույտի մեջ ենք լինելու, ինչպես՝ белка в колесе…

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 2548

Մեկնաբանություններ