ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Հավատացեք, երազեք ու կտեսնեք, որ թվացյալ անհնարինը դառնում է իրականություն

Հավատացեք, երազեք ու կտեսնեք, որ թվացյալ անհնարինը դառնում է իրականություն
16.08.2023 | 12:38

Աշխարհի երեսին երբևէ գոյություն ունեցած և ունեցող ցանկացած մարդ, այսինքն՝ հոմոսապիենս, իր կյանքի ընթացքում ինչ-որ պահի մտածել է իր գոյության, այսինքն՝ կյանքի իմաստի մասին: Մեծ մասը այդ իմաստի պատասխանը գտել են «լավ ապրելու» մեջ, իսկ փոքր թվով մարդիկ, որ աշխարհի երեսին հոմոսապիենսի կենսակերպի զարգացման կրողն են, կյանքի իմաստը գտել են ստեղծագործելու, արարելու մեջ: Միայն եզակիներն են, որ այդ իմաստը գտել են երազանքը շոշափելի իրականություն դարձնելու մեջ:

Իմ գիտակցության մեջ անիրագործելի մտքեր չկան, չկա այնպիսի երազ, որին ես սրտով հավատամ, ձգտեմ դրան և չհաջողեմ: Եվ ես հավատում եմ, որ բոլոր մարդիկ են ունակ սրան, միայն թե իրենց մեջ տեսնեն այդ ուժը:

Վստահեցնում եմ ձեզ, ինչին հավատաք, դա էլ տեղի կունենա: Եթե այդ հավատը անձնական կյանքից տեղափոխվում է կոլեկտիվ գիտակցական հարթություն, դա դառնում է գերհզոր ուժ, որին ընդդիմանալ չի կարող ոչ ոք: Դա դառնում է ծրագիր, որ տիեզերքը իրականություն է դարձնում:

Աստված մարդուն ստեղծել է իր օրինակով, և հավատն է, որ մարդուն բանական է դարձնում, դրանով է մարդը հզոր, դրանով է նա տարբերվում մյուս կենդանիներից, դրանով է մոտենում Աստծուն և դրանով է օրինակում նրան: Միայն դրանով:

Եթե դուք ձեր կյանքի իմաստը գտել եք միայն լավ ապրելու մեջ ու միայն սպառման մեջ եք ձեզ բավարարված զգում, ապա վստահ իմացեք, որ դուք փակել եք ձեր մեջ դրած տիեզերական ուժը՝ հավատի ուժը:

Սա ցնդաբանություն չէ, սա բացարձակ ճշմարտություն է, որ ինքս ապրել եմ, տեսել եմ ու տեսնում եմ:

Ես իմ պարտքն եմ համարում իմ ազգակիցներին փոխանցել այս գիտելիքը, հավատի, սեփական զորությանը հավատալու գիտելիքը, և սա անելու եմ շարունակաբար: Այն պահից, երբ զգալի թվով մարդիկ կմիանան այս հավատին, Հայաստանը կկանգնի Երազի երկիր դառնալու ճանապարհին: Հավատացեք, որ Հայաստանը, ներառյալ Արցախն ու մեր պատմական հայրենիքը՝ Արևմտյան Հայաստանը (ես իմ գեները Մուշից եմ ժառանգել) Աստծու կողմից մեզ պարգևած բնօրրան է: Եթե հրաժարվենք դրանց կամ թեկուզ դրա մի մասի նկատմամբ Աստծո կողմից մեզ տ8ված իրավունքից, ապա կարժանանանք նրա ցասմանը և արհամարհանքին, ինչը հանգեցնելու է հայ ազգի գոյության դադարին:

Ես սրտով հավատում եմ այս գրածիս: Հետևաբար, բոլոր նրանք, որ հայ ազգին միջակություն կքարոզեն, բոլոր նրանք, որ վախերով կստրկացնեն հային և նրան պարտության հետ համակերպում կուսուցանեն, ինձ համար դավաճան են և Աստծո կողմից անիծված:

Վստահ եղեք, որ երկրի ներկա ղեկավարները գնացել են Աստծո կամքին հակառակ և գործում են հայ ազգի դեմ, ուստի դավաճան են և անիծված: Նրանց բոլոր գործերը արյունով և արհավիրքով են դուրս գալու: Մի հավատացեք և մի հետևեք դրանց: Հրաժարվեք միջակություն լինելուց և մի լքեք հավատն առ ձեր ուժեր: Հավատացեք, երազեք ու կտեսնեք, որ թվացյալ անհնարինը դառնում է իրականություն:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2927

Մեկնաբանություններ