«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Բալասանյանի «գործը» բացարձակ քաղաքական հետապնդում է

Բալասանյանի  «գործը»  բացարձակ քաղաքական հետապնդում է
14.07.2023 | 17:55

Ձերբակալվել է Վիտալի Բալասանյանը: Ինչ-որ մեղրի համար ինչ-որ փող է վերցրել, բայց ուրիշ բանի վրա է ծախսել, դրա համար էլ կրակն է ընկել որդու հետ, որը նույնպես ձերբակալվել է:

Հակված եմ հավատալու, որ իրոք Վիտոն մի բան թարս է արել, սակայն մի երկրում, որտեղ ամեն ինչն է թարս, որտեղ եվնուխները նախագահ են դառնում, իսկ գրանտակերները տարածքներ վաճառում, Բալասանյանի մեղրի գործը ծիծաղ է առաջացնում, հետևաբար, բացարձակ քաղաքական հետապնդում է: Ըստ ամենայնի, եվնուխ Հարությունյան Արայիկը, ժողվարչապետ Նիկոլի հետ ունիսոն գործելով, ինչ-որ վտանգ են տեսել Վիտոյի մեջ ինչ-որ զարգացումների նախաշեմին: Եվ որոշել են ապահովագրել իրենց պոտենցիալ գլխացավից:

Բայց խոսքս Վիտոյի մասին չէ հիմա: Խոսքը գեներալների կոմերցիոն ախորժակի, այլ կերպ ասած՝ հարուստ գեներալի էության և դրանից բխող մահացու վտանգի մասին է: Գեներալը հարուստ լինելու իրավունք չունի:

Դրա վտանգն առաջինը զգացել է, թերևս, Ալեքսանդր Մակեդոնացին, որը Պերսեպոլիս քաղաքի գանձերը այրեց իր հրամանատարների աչքի առաջ՝ զրկելով նրանց հսկայական հարստությունից:

Ինչու՞:

Որովհետև Արիստոտելի աշակերտը գիտեր` հարուստ գեներալն այլևս զինվոր չէ, այլ կոմերսանտ, ինչը վտանգավոր է պետության պաշտպանողականության և բանակի մարտական ոգու համար:

Ինչու՞ հայոց բանակում չգտնվեց գեթ մեկը, ով կջարդեր ժողվարչապետի գլուխը դեռ 2018-ի մայիսին՝ անմիջապես Նախիջևանի դիրքերի հանձնումից հետո: Ինչու՞ հայ ազգի ԱԽՔ-ի քեռի Հակոբյան Մոսիկը երկու տարի յոլա գնաց Փաշինյան Նիկոլի հետ, մեկ միլիոն հանցանք ու զանցանք տեսավ, բայց ձայն չհանեց: Որովհետև կոմերսանտ էին բոլորը, ընդ որում՝ քրեական հետապնդման արժանի: Եվ լուռ հանդուրժեցին ժողվարչապետի բոլոր արարքները, կատարեցին նրա բոլոր հանցավոր հրամանները՝ գիտակցելով, թե ինչի դա կարող է հանգեցնել:

Ինչու՞ առ այսօր գեթ մեկ գեներալ կամ գնդապետ բերանը չի բացում, կարծես OMERTA-ի (իտալական գողականների լռության ուխտը) տակ է: Պատճառը նույնն է: Միայն վիթխարի ունեցվածքից զրկվելուց հետո Հադրութում հայ ազգի միասեռական ԱԽՔ-ի քեռին սկսեց խոսել (իսկ հայի համար փող կորցնելուց սարսափելի բան չկա, բացառությամբ զավակի կորուստը), և բոլորը զարմացան, թե էս ինչե՜ր է արել ժողվարչապետ Փաշինյան Նիկոլը:

Տո՛ պարոն Հակոբյան Մոսիկ, բա ինչու՞ շուտ չէիր ահազանգում: Վախենում էիր պաշտոնդ կորցնեի՞ր, չէի՞ր ցանկանում զրկվել կոմֆորտ կյանքից: Դե, հիմա ապրիր առանց վիթխարի ունեցվածքի, քեզ դա էլ է շատ:

Ինչևէ, ծայրահեղ վտանգավոր բան է հարուստ, կոմերսանտ գեներալը: Ալեքսանդրը դա հասկացավ 24 դար առաջ, հայ քաղաքական էլիտան չի հասկացել առ այսօր:

Վտանգավոր է, որովհետև հարուստ գեներալն այլևս չի կռվի՝ նա կկռվի իր ակտիվների համար, ո՛չ հայրենիքի: Հենց դա էր մեր ողբերգությունը, հենց դա է պատճառը, որ առ այսօր Փաշինյան Նիկոլը թթվածին է սպառում, իսկ Արցախի 80 տոկոսը չկա, ինչպես և չկա նրա կարգավիճակը՝ տասնամյակների ընթացքում դժվարությամբ ձեռք բերած:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1742

Մեկնաբանություններ