«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Արցախը սովամահության առջև, մինչդեռ «ժողվրչոյի» կողմից կապիկություններ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և Պուտինին դիմելու փոխարեն

Արցախը սովամահության առջև, մինչդեռ «ժողվրչոյի» կողմից կապիկություններ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և Պուտինին դիմելու փոխարեն
01.07.2023 | 14:20

Արդեն ավելի քան կես ամիս է, ինչ շարունակվում է Արցախի Հանրապետության լիակատար արգելափակումը Արցախի հայ բնակչության նկատմամբ բացահայտ ցեղասպանական քաղաքականություն վարող Ադրբեջանի կողմից: Արցախում Հայաստանից մինչ այդ բերված, պահեստավորված պարենային և ոչ պարենային առաջին անհրաժեշտության ապրանքները, վառելիքը գնալով սպառվում են և հեռու չէ այն օրը, երբ դրանցից այլևս ոչինչ չի մնա: Իսկ հետո՞…

Եթե Ադրբեջանը չապաարգելափակի Լաչինի միջանցքը, ինչը քիչ հավանական է, այդ հետոն պատերազմն է՝ տարածաշրջանային մեծ պատերազմը, որը, ի դեպ, կարող է սկսվել նույնիսկ մինչ այդ:

Ալիևն ուղղորդվելով աշխարհի գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերի կողմից ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի միջոցով տրված հրահանգներով, վարում է Արցախի առիթով մեծ պատերազմ սադրելու կամ նույնիսկ, բացառված չէ, անմիջականորեն նախաձեռնելու քաղաքականություն՝ դրանում Ռուսաստանին ու Թուրքիային ներքաշելու, ՌԴ-ի համար մեր տարածաշրջանում երկրորդ ճակատ բացելու հաշվարկով:

Դեո չորս օր առաջ Արցախում արդեն խիստ ծանր վիճակ էր: Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջև նստացույց հայտարարած մարդկանց ուղիղ տեսակապով ահազանգեց, թե այդ պահին Արցախում ինչ իրավիճակ է. առաջին անհրաժեշտության ապրանքներ խանութներում գրեթե չկան:

«Դուք հիմա ականատես եք, որ ես մթության մեջ եմ, այսինքն՝ հերթական անջատումն է, որը ամբողջ Արցախում արդեն բավականին ժամանակ է, օրը 3 անգամ դեռևս 2-ական ժամով,- ասաց Հակոբյանը:- Այսօր ես ոտքով կիլոմետրեր եմ անցել, որովհետև նախ հնարավորություն չունենք այլևս տեղաշարժվելու ավտոմեքենաներով, հանրային տրանսպորտը շատ ուշ-ուշ է աշխատում և բավականին ծանրաբեռնված, օգտվելը բավականին խնդիր է: Այդ ընթացքում որ շրջել եմ քաղաքում, հատուկ մտել եմ նաև խանութներ, փորձել տեսնել այն իրավիճակը, որն այսօր կա, որովհետև մենք յուրաքանչյուր օր արդեն այլ իրավիճակ ենք գրանցում, նույնիսկ ժամերի ընթացքում փոխվում է: Պարենի առումով ասեմ, որ արդեն առաջին անհրաժեշտության ապրանքներ համարյա թե չկան խանութներում: Կան այնպիսի բաներ, որոնք առօրյա օգտագործման չեն, որոնք դեռևս հնուց են նույնիսկ մնացել:

Չենք խոսում այլևս բանջարեղենի, մրգի մասին, եթե տեղական արտադրության շատ քիչ քանակության կարող է լինել, համենայն դեպս, մենք չենք տեսնում, որովհետև դրանք նույնիսկ աստղաբաշխական գներով շատ արագ սպառվում են: Այսինքն՝ 21-րդ դարում այսօր Արցախում 30 000 երեխա ուղղակի զրկված է վիտամիններով սնունդ ընդունելու հնարավորությունից… Վերջերս նաև մի պահ խուճապ էր առաջացել ժողովրդի մեջ ցորենի պաշարների հետ կապված… Փորձում են պահեստավորել սնունդ՝ գիտակցելով, որ, հնարավոր է, այս ամենը շատ երկար տևի…» (պատգամավորի կարևոր խոսքի շարունակությունը՝ տեսանյութում):

Ադրբեջանը, նրա նախագահ, պատերազմական հանցագործ Իլհամ Ալիևը փաստորեն վարում են Արցախի բնակչությանը սովամահ անելու, ցեղասպանելու քաղաքականություն, ինչպես ժամանակին նացիստական Գերմանիան և ֆաշիստ Հիտլերն են փորձել սովամահ անելով, վերացնել ԽՍՀՄ խաղաղ բնակչությանը:

Ինչպես օրերս տեղեկացրեց «РИА Новости»–ին, Ռուսական ռազմապատմական ընկերությունն առաջին անգամ ռուսերենով հրապարակել է «սովի պլանի» ամբողջական տարբերակը, փաստաթուղթ, որը դեռ նույնիսկ Հայրենական մեծ պատերազմի մեկնարկից առաջ մշակվել է նացիստական Գերմանիայի կողմից ԽՍՀՄ ժողովուրդներին ոչնչացնելու համար: 1941 թ. մայիսի 23-ի հիշյալ փաստաթուղթը ենթադրում էր Խորհրդային Միությունում 20-30 միլիոն խաղաղ բնակիչների ոչնչացում: Այս փաստաթուղթը ամերիկացիները գտել են Վերմախտի գերագույն հրամանատարության թղթերում և ասպարեզ բերել Նյուրնբերգյան դատավարությունների ժամանակ:

«Դա եղել է ցեղասպանության ծրագիր, քանի որ հենց ցեղասպանությունն է նախատեսում ինչ-որ ժողովրդի զանգվածային սպանություն»,- ասել է ՌԴ «Թվային պատմություն»

գիտա- հետազոտական հիմնադրամի տնօրեն Եգոր Յակովլևը և նշել, որ դրանում եղել է ոչ միայն տնտեսական, այլև էթնիկ նպատակադրում:

Վերջին օրերին Ադրբեջանը «միջազգային հանրություն» կոչվածին խաբելու նպատակով, լիակատար կերպով արգելափակած Լաչինի միջանցքով երթևեկելու համար բացառություն է կատարել միայն Արցախում խիստ ծանր վիճակում գտնվող հիվանդներին Երևան տեղափոխող Կարմիր խաչի մեքենաների համար, ընդ որում, ադրբեջանական քարոզչամեքենան կեղծիքի իր ծանոթ ձեռագրով շարունակում է Կարմիր խաչի մեքենաներն արտաքին աշխարհին մոլորեցնելու նպատակով, ներկայացնել իբրև սովորական մարդատար տրանսպորտ, իբր թե ինչ արգելափակում, հայերը ստում են, Լաչինի միջանցքը բաց է:

Զուգահեռաբար հայ ժողովրդին և Արցախում ստեղծված իրավիճակով մտահոգ օտարերկրացիներին մոլորեցնելու քաղաքականություն է վարում նաև Էրդողանի բարեկամ և Ալիևի եղբայր, Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը՝ իբր թե ինքը պայքարում է, ամեն ջանք գործադրում է, որ Ադրբեջանը բացի Լաչինի միջանցքը: Լկտի սո՛ւտ, կեղծի՛ք:

Փոխանակ Լաչինի միջանցքը բացելու պահանջով Հաագայի միջազգային դատարանի որոշումն Ադրբեջանի կողմից չկատարելու առնչությամբ, որպես ՄԱԿ-ի անդամ պետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու, փոխանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրելու, որ Ադրբեջանի կողմից

2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները խախտելու կապակցությամբ ՌԴ առաջնորդը եռակողմ ձևաչափով հանդիպում կազմակերպի, Նիկոլը երեկ կառավարության նիստում ու դրանից առաջ կապիկություններով էր զբաղված:

Նիկոլի ու նիկոլենց դերասանության ողջ նպատակը երևութականություն ստեղծելն է, թե ինքը, իրենք հնարավոր ամեն ինչ անում են, որ Ադրբեջանը միջազգային հանրության ճնշմամբ Լաչինի միջանցքը բացի: Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ոչ հիմար է, ոչ էլ միամիտ, ու, հետևաբար, չի կարող չիմանալ, որ Ադրբեջանը Հայաստանի կողմից Եվրամիությանը, եվրոպական այլ կառույցների դիմելով կամ նույնիսկ նրանց հայտարարությունների դեպքում չէ, որ բացելու է Լաչինի միջանցքը, եթե նույնիսկ Հաագայի միջազգային դատարանի որոշումից հետո չի բացել, հակառակը՝ մասնակի շրջափակումը հունիսի 15-ից վերածել է լիակատար շրջափակման: Անարդյունավետ, ի սկզբանե ձախողման դատապարտված և այդ առումով նախապես հայտնի քայլերի փոխարեն, կրկնում ենք, պետք է անհապաղ դիմել ՄԱԿ-ի ԱԽ և ՌԴ նախագահին, հակառակ պարագայում Նիկոլը, Ալիևի հետ միասին, կիսելու է նրա ցեղասպանական քաղաքականության պատասխանատվությունը:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9928

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ