«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ինչու՞ Արցախում սկզբունքորեն չեն ուզում փրկվել

Ինչու՞ Արցախում սկզբունքորեն չեն ուզում փրկվել
28.06.2023 | 21:57

Արցախի Ազգային ժողովը, որը գրեթե ազդեցություն չունի քաղաքականության վրա, քանզի գործադիրը ղեկավարում է ամենայն հայոց եվնուխը Փաշինյան Նիկոլի վերահսկողության ներքո, և այդ իսկ պատճառով հարգանքի արժանի չէ, այսօր հայտարարություն է ընդունել՝ կապված ադրբեջանցիների գիշերվա կրակոցների հետ, որի արդյունքում չորս զոհ կա: Հայտարարությունում ասվում է, որ անհրաժեշտ է դադարեցնել բանակցությունները Վաշինգտոնում և շտապ հետ կանչել հայ բանագնացներին:

Կամ Արցախի Ազգային ժողովում ապուշացել են և չեն հասկանում, թե ինչ է կատարվում, կամ պարապությունից հայտարարություններ են գրում՝ լուրջ աշխատանքի պատրանք ստեղծելու համար: Բանն այն է, որ Հարությունյան Արայիկին երկընտրանքի առաջ են կանգնեցրել Փաշինյան Նիկոլն ու նրա վերադասը. կամ ենթարկվում են ղարաբաղցիք Ադրբեջանին և սկսում երկխոսել հետագա «խաղաղ համակեցության» վերաբերյալ, կամ տեղահանվում են:

Եվ այս իրավիճակում Արցախի պառլամենտ կոչվածը պահանջում է թուրքական գործակալ Միրզոյան Արոյին հետ կանչել բանակցություններից:

Եվ զարմանալի չէ Արցախի պատգամավորների անիմաստ, անհեռանկար քայլերի հերթականությունը: Տպավորություն է ստեղծվում, որ էս մարդկանց արգելված է դիմել իրենց համար օգտակար քայլերի: Օրինակ, ինչու՞ չդիմել Ռուսաստանին ճանաչման կամ միացման խնդրանքով՝ հանուն 120 հազարանոց ազգաբնակչության փրկության, ինչը չի հակասում միջազգային իրավունքին:

Դոնբասի հանրապետությունները հենց այդ նորմերով ճանաչվեցին ու միացան Ռուսաստանին, չէ՞:

Ինչու՞ Արցախի պառլամենտը չի ճանաչում Փաշինյան Նիկոլին օտարերկրյա գործակալ (լավ, թող չնշեն դրա անգլոսաքսոնական ծագումը) և չի դիմում հայությանը կոչով՝ գալ Հայաստան և ռադ անել դրան, փրկվել և փրկել Արցախը:

Այս հարցերը կարելի է շարունակել, բայց բավարարվենք այսքանով և արձանագրենք.

Արցախի պառլամենտը, հասկանալով գլխի գալիքը, խուսափում է դիմել փրկարար քայլերի՝ նախընտրելով կործանվել, այսինքն՝ հայրենազրկվել կամ թրքանալ:

Զարմանալի չէ նաև այն, որ Հայաստանի քաղաքական դաշտում, քաջ գիտակցելով Արցախի երկընտրանքը՝ հեռանալ կամ թրքանալ, ավելին, տեղյակ լինելով ամերիկացիների ճնշմանն այս հարցում, նույնպես խուսափում են արմատական, ռեալ փրկություն ապահովող քայլերից: Զարմանալի չէ, քանի որ գոնե ես գիտեմ՝ ինչ ասել է ամերիկյան դեսպան ՀՀ բոլոր քաղաքական կազմակերպությունների համար:

Ի՞նչ ասեմ:

Թող արցախցիները թրքանան կամ հայրենազրկվեն:

Հայ արևմտական աղանդն էլ նոր թեմա կունենա քարոզելու ևս 100 տարի, այն է՝ ռուսները թուրքերի հետ հայաթափեցին Արցախը:

Եվ որպես ապացուցյ կնշեն, որ ռուսներն Արցախն իրենց կազմ չվերցրին, որովհետև ձգտում էին հայերի հեռացմանը այնտեղից:

Եվ ամեն ինչ տրամաբանական կլինի, քանզի ոչ ոք չի ֆայմի կամ ռիսկ չի անի հարցնել. ա՛յ տղա, դուք ռուսներին դիմե՞լ եք միացման համար, որ խոսում եք մերժման մասին, ինչպես այսօր չեն ֆայմում կամ ռիսկ չեն անում հարցնել. ա՛յ ոչխարներ, 1920-ի դեկտեմբերին դուք հող ունեցե՞լ եք, որ ռուսները թուրքերի հետ կիսեին:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Այն մարդիկ Հայաստանում և սփյուռքում, որոնք իմաստուն են կամ իրենց իմաստուն են համարում, գլոբալ ազգային ստրատեգիական ծրագրեր են մշակում, թող մի պահ իջնեն իրենց մտավոր բարձունքներից ներքև և մի կերպ հասկանան, որ Արցախի հայաթափման և ընդհանրապես ցանկացած բնակելի տարածքի ամայացման հարցը ընդամենը հաշված օրերի գործ է. ստեղծվում են կյանքի համար անհամապատասխան պայմաններ, ինչից հետո ոչ մի հայ կամ ֆրանսիացի ծնող երկու օրից շատ չի դիմանա սովից լացող երեխայի ձայնին: Եվ ոչ մի «Հայաքվե», որի արդյունքը (լավ կամ վատ) առնվազն մեկ տարուց կերևա, չի կասեցնի այդ պրոցեսը:

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2805

Մեկնաբանություններ