«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Պատերազմը շարունակվում է, «խաղաղության դրաման»՝ ևս

Պատերազմը շարունակվում է,  «խաղաղության դրաման»՝  ևս
28.06.2023 | 21:55

Թշնամու հերթական սադրանքից Արցախում ունենք 4 նահատակ:

Խոնարհումս Ձեր վառ հիշատակի առաջ, տղե՛րք:

Ինչ խոսք՝ չենք զարմանում, «սովորական» է դարձել:

Մոտ 5 հազար զոհ՝ 44 օրում, 300 զոհ՝ մեկ ու կես օրում տեսածի համար մեկ օրում 4 զոհն ի՞նչ է...

Չէ՜, նահատակվողների թվաքանակը պետք է տասնյակների ու հարյուրավորների հասնի, որ նոր ասենք՝ դրությունը վատ է:

ՈՒ այսպես, առայժմ լոկալ սադրանքների ու սողացող պատերազմի արդյունքում, լայնածավալ պատերազմի խիստ հավանականությունն էլ աչքի առաջ:

Վաշինգտոնում արտգործնախարարներով իբր փորձում են խաղաղության հասնել, բայց արի ու տես, խաղաղություն չի հաստատվում:

ՈՒ չի՛ էլ հաստատվելու, որովհետև այն միֆ է:

ՈՒզում եք արլինքթոնյան բանակցություններին անձամբ Հենրի Քիսինջերին՝ որպես միջնորդ հրավիրեք, միևնույն է՝ կոնֆլիկտը չի հանգուցալուծվելու:

Այստեղ դիվանագիտությունն իր գործը կանի այն ժամանակ, երբ մեր թիկունքն ապահովված կլինի ռազմական ռեալ պոտենցիալով, ինչպես նաև ուժերի հավասարության բալանսի պարագայում:

Իսկ ռազմաքաղաքական բալանսը ակնհայտ խախտված է:

Թշնամին կսկսի իրոք բանակցել, երբ հակառակորդից ուժի կիրառման սպառնալիքի կամ արժանի դիմադրողականության, հակահարվածի, իր հարձակումը կասեցվելու, այն չեզոքացվելու իրական վտանգ զգա:

Այսօր նա այդ ամենը չի զգում, որովհետև այն իսպառ բացակայում է:

ՀՀ և ԱՀ իշխանություննե՛ր, լա՛վ հիշեք, բոլոր նահատակների, և ոչ միայն, այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը ձեր վրա է:

Ռուս խաղաղապահնե՛ր, լա՞վ եք:

Ձեր առաքելությունը պատշաճ կատարում եք չէ՞:

Գիտե՛մ, բյուլետենը գրագետ կազմել եք, մինչև վաղն էլ կարխիվացնեք, թեման էլ ինքնաբերաբար կփակվի:

Կարևորը ձեր մասով լուրջ բողոք չկա:

Թե չէ դուք չուզենաք, բայց ադրբեջանցին ռիսկ անի ու կրակի՞:

Դուք «պահում եք», ազերը՝ կրակում:

Պարո՛ն Լենցով, ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերն ըստ ձեզ նույն վարքագիծը կդրսևորե՞ին:

Ինչևէ, փաստ է՝ խախտվել են նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի անխտիր բոլոր կետերը, բացի մեկից՝ ռուսական կոնտինգենտն Արցախում է։

Սկսե՞նք վերջնականապես հաստատել, որ Բիսմարկը ճիշտ էր՝ ասելով, թե Ռուսաստանի հետ ձեռք բերված որևէ պայմանավորվածություն չարժի անգամ այն թղթի գինը, որի վրա այն ստորագրվել է:

Այլ բան չի մնում կարծելու:

Կրկին համբերություն ժողովրդի գիտակից հատվածին:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2001

Մեկնաբանություններ