ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՀՀ-ում իշխանական «էլիտան» բոլորովին անպիտան էր թե՛ հաղթանակի և թե՛ անգամ «արժանապատիվ պարտության» համար

ՀՀ-ում իշխանական «էլիտան» բոլորովին անպիտան էր թե՛ հաղթանակի և թե՛ անգամ «արժանապատիվ պարտության» համար
12.06.2023 | 09:53

Ճապոնիան Երկրորդ Աշխարհամարտի արդյունքում պարտվեց և կապիտուլյացիայի ենթարկվեց։ Ճապոնական հասարակությունը ևս խորը ճգնաժամի մեջ հայտնվեց կապիտուլյացիայի արդյունքում և դրանից հետո։

Պարտության մեջ իրենց մեղավոր համարող գեներալները դիմեցին զանգվածային ինքնասպանության ակտերի։ Գեներալներից շատերը իրենց վերջին գրություններում ներողություն էին խնդրում կայսրից և ժողովրդից, որ իրենք լավ չեն կռվել, բավարար անձնազոհություն չեմ դրսևորել հաղթանակի համար։

Կայսր Հիրոհիտոն ստիպված էր հրաժարվել ճապոնական միապետների աստվածային ծագումից և հաստատել նոր սահմանադրությունը 1946 թվականին, պահպանելով միայն «կայսր» տիտղոսը։

Ճապոնիայում ստեղծվեց գեներալ ՄաքԱրթուրի օկուպացիոն վարչակազմը։

Սակայն չնայած այդ ամենին, կայսրը շարունակեց ծառայել որպես ողջ ժողովրդի միասնության խորհրդանիշ և Ճապոնիայի խաղաղ գոյակցության երաշխավոր։

Սակայն Ճապոնիան շարունակեց զարգանալ, հասարակությունն արագ վերականգնեց իր դիմադրողունակությունը, որովհետև երկիրն ուներ ռազմական և քաղաքական այնպիսի էլիտա, որն ի զորու էր մոբիլիզացնել հասարակությանը հանուն Ճապոնիայի վերականգնման և հանուն կայսեր։

Հայաստանում սա տեղի չունեցավ, որովհետև ո՛չ միայն հասարակությունը պետականության գաղափարի շուրջ բավականաչափ կրթված չէր, չկար

գաղափարական-ռազմավարական էլիտա, ժամանակի ընթացքում չէր ձևավորվել հեղինակավոր անձանց շերտը։

Հեղինակավոր անձանց շերտը չձևավորվեց, որովհետև բոլոր ժամանակների իշխանությունները «հեղինակավոր անձանց շերտը» դիտարկել են որպես սեփական իշխանությանը հակակշիռ, սպառնացող վտանգ։

Իշխանական «էլիտան» բոլորովին անպիտան էր թե՛ հաղթանակի և թե՛ անգամ «արժանապատիվ պարտության» համար։

Ընդդիմադիր «էլիտան» իր հերթին չուներ բավականաչափ հեղինակություն, կամք և գիտելիքներ, հասարակական աջակցություն, որպեսզի կարողանար ազդել իրավիճակի վրա, ուստի աղետը անխուսափելի էր։

Հաշվի առնելով մեր անձնային և խմբային հատկությունները, ճապոնական հասարակարգի օրինակը մեզ համար չափազանց օրինակելի կլիներ։

Ճապոնական հասարակությունը ևս իր հերթին ունի անհատ-իշխանների հակումներ։ Այնտեղ ևս յուրաքանչյուր անհատ իր մեջ ունի լիդերության այնպիսի հակումներ, ինչպես մեզանում է։

Սակայն Ճապոնական հասարակությունը զարգացման տարբեր փուլերում կրել է որոշակի փոփոխություններ, ունեցել է կայսեր ինստիտուտ, որը բոլորից մեկ քայլ առաջ էր կանգնած և չնայած իրենց առաջնորդության հակվածությանը, ոչ ոք չէր մտածում համեմատվել կայսեր հետ։

Ցավոք, մեր թագավորական հարստությունները ևս որոշ դեպքերում թուլություն դրսևորելով, իշխանների համար ստեղծել էին միջավայր, որ ամեն իշխան կարող էր մտածել իր կալվածքում առանձին թագավոր դառնալու մասին։

Գուցե հնարավորություն կա, ստեղծելու այդ հեղինակավոր անձանց շերտը, բայց դրանում առանց պետության ուղիղ մասնակցության հնարավոր չէ լուծել այդպիսի հեռագնա խնդիր, որը ֆորս-մաժորային իրավիճակում կարող է առողջ հակազդեցություն բերել։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2759

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել
«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել