Թուրքիայի հանրահռչակ վերլուծաբան, լրագրող՝ Թօքայ Կէօզիւթօքի (Tokay Gözütok, 1944-2020թթ․) մասնագիտական կարիերան ձեւաւորուել է նաեւ «Թերջուման» (Tercüman) թերթում, 1962 թուականից։ Աշխատակցել է «Մեյդան» (Meydan) թերթին և «Ֆլեշ ԹիՎի»-ին (Flash TV)։ Որպէս մամուլի խորհրդատու պաշտօնավարել է Ստամբուլի հին թաղամասերից՝ Էմինյոնիւի քաղաքապետարանում։
Կէօզիւթօքն Թուրքիայի պետական առաջին վերլուծաբաններից է, ով 1980-ականներից ի վեր, խորքային քննութեան առարկայ է դարձրել Հայ ազգային ազատագրական շարժումը։ Նա դեռ 1983թ․ մայիսին, այսինքն՝ նոր զինեալ պայքարի եռանդալից ժամանակաշրջանին, ուղղակիօրէն հետեւեալն է գրի առել «Թերջուման»-ում, ՀՅԴ-ի նկատմամբ իր ոխն ու ատելութիւնը հազիւ զսպելով․
«Ermeni Soykirimi Adalet Komandolari/ESAK/-ը (ՀՑԱՄ` Հայոց Ցեղասպանութեան Արդարության Մարտիկներ, JCAG` Justice Commandos of Armenian Genocide, ,- Կ․ Խ․), որը հայկական ահաբեկչական կազմակերպութիւններից ամենազդեցիկն է իր զանգուածայնութեամբ եւ արդիւնաւետութեամբ, ստեղծուել է 1975թ․։
«․․․Ըստ Ինտերպոլի, ՀՑԱՄ-ն Դաշնակ կուսակցութեան մեծագոյն ոճրային (իմա՝ ուժային,- Կ․ Խ․) կազմակերպութիւնն է: ՀՑԱՄ-ն, ի հարկին, մահացու գործողութիւններ է կազմակերպում, իր վարձկան միլիտանտներով (իմա՝ զինեալներով,- Կ․ Խ․)։
«ՀՑԱՄ-ից յետոյ, կարեւոր կազմակերպութիւններից մէկն է ԱՍԱԼԱ-ն․․․»
(“Tercüman” gazeti, İstanbul, 1983 mayıs 26)
Կարէն ԽԱՆԼԱՐԵԱՆ
Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր,
Թեհրանի Ազատ համալսարանի դասախոս,
Պատմական գիտությունների թեկնածու