Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Ինչ ուժերի դեմ են այսօր պայքարում Ռուսաստանն ու նրա ղեկավարը

Ինչ ուժերի դեմ են այսօր պայքարում Ռուսաստանն ու նրա ղեկավարը
19.03.2023 | 23:57

Ինչո՞վ է հայտնի Վլադիմիր Պուտինի և ՌԴ երեխաների իրավունքների պաշտպանի դեմ, այսպես կոչված, սանկցիա տված միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը։ Ժամանակին նա մասնակցել է Հարավսլավիայի գործով տրիբունալին և փաստացի մասնակից է եղել Հարավասլավիայի դեմ ռազմական ագրեսիա իրականացրած արևմտյան առաջնորդների հանցանքները կոծկելու և նրանց վրայից պատասպանատվությունը հանելու գործում։ Ավելի սարսափելի է 1994 թվականի Ռուանդայի ցեղասպանությունը, երբ իշխանությունները կազմակերպեցին մեծամասնություն կազմող խութուների կողմից փոքրամասնություն կազմող թութսիների ցեղասպանությունը։ Սպանվեց 800000-ից 1,1 միլիոն մարդ։ Ռուանդայում միջէթնիկական թշնամանքը տարիներ շարունակ հովանավորում և հրահրում էր Արևմուտքը։ Ցեղասպանություն իրականացրած խութուների իշխանությանը տարիներ շարունակ հովանավորում և զինում էր Ֆրանսիան, իսկ թութսիներին, հարևան Ուգանդայի միջոցով, հովանավորում և զինում էր ԱՄՆ-ը` Կենտրոնական հետախուզական վարչության միջոցով։ Քարիմ Խանը մասնակցել է նաև Ռուանդայի գործով տրիբունալին, և ցեղասպանության իրական մեղավորները` արևմտյան էլիտաների ներկայացուցիչները, կրկին խուսափել են պատասխանատվությունից։

Վլադիմիր Պուտինի և ՌԴ երեխաների իրավունքների պաշտպանի դեմ սանկցիա տված դատախազի եղբայրը, ով խորհրդարանի անդամ էր, նաև մանկապիղծ է և 2022 թվականին Մեծ Բրիտանիայում դատապարտվեց մանկապղծության համար, սակայն վերջերս վաղաժամ ազատ արձակվեց։ Երբ տեսնում ես, թե ինչ հրեշավոր ուժերի դեմ են այսօր պայքարում Ռուսաստանն ու նրա ղեկավարը, ապա ավելի խորն ես հասկանում մարդատյաց, ցեղասպան, մանկապիղծ և այլասերված արևմտյան էլիտաների լծի դեմ Ռուսաստանի գլխավորած ազգային-ազատագրական պայքարի կենսական նշանակությունն ամբողջ աշխարհի համար։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 6957

Մեկնաբանություններ