Telegram-ի հանրահայտությունն ավելացել է մի քանի երկրներում, ներառյալ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, Ֆրանսիայում սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո՝ տեղեկացնում է TechCrunch պորտալը։ Ֆրանսիայում Telegram-ը բարձրացել է առաջին հորիղոնական «Սոցիալական ցանցեր» կարգում:                
 

Ոնց շպրտում ես՝ կանգնում է թաթերի վրա. Ռոբերտ Մելքոնյան

Ոնց շպրտում ես՝ կանգնում է թաթերի վրա. Ռոբերտ Մելքոնյան
25.10.2022 | 07:23

Այն, ինչ կատարվում է հիմա Հայաստանում, եթե նախկինների օրոք կատարվեր, ապա ԱԺ մի շատ ակտիվ ու էլի նախկին պատգամավոր իրեն ամբիոնից կգցեր, պատեպատ կտար, Վարդեգես Գասպարիին ու սորոսական կամիկաձեներին օգնության կկանչեր և կսկսեր բոլոր ղեկավարներին մերժել, պարսավել, փնովել, մեղադրել կոռուպցիայի մեջ ու հրաժարական պահանջել:


Իսկ հիմա այդ նույն անձը՝ նախկին պատգամավորը, որը Հայաստանն ու Արցախը տարավ պատերազմի, զոհերի, կորուստների, նման է ճարպիկ կատվի, որին որտեղից գցում ես, ոնց շպրտում ես՝ կանգնում է թաթերի վրա...
Ինչքան մեղադրում ես, «թքում» երեսին, հանգիստ ու անվրդով մաքրում է և ասում. «Ժողովուրդ ջան, անձրև եկավ, ու այդ ամենը նախկիններն են գցել իմ ջեբը, ես անմեղ եմ, «կույս» եմ, սուրբ եմ»...

Դիտվել է՝ 8807

Մեկնաբանություններ