ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Ամերիկյան և բրիտանական գործոններ՝ Թուրքիայի դարպասներով. Նաիրի Հոխիկյան

Ամերիկյան և բրիտանական գործոններ՝ Թուրքիայի դարպասներով. Նաիրի Հոխիկյան
14.10.2022 | 07:22

ԱՄՆ-ի քաղաքական ղեկավարությունը այլևս չի թաքցնում բանակցությունների և մեր փակ զրույցների ժամանակ, որ զոհաբերում է Արցախը, որպեսզի կարողանա իրեն մոտ պահել Ադրբեջանն ու Թուրքիան, իսկ Հայաստանի համար խոստանում է տևական ժամանակ խաղաղ կյանք՝ առանց թշնամու սպառնալիքի։


Հայաստանի քաղաքական իշխանությունը հստակ պայմանավորվածություն է ձեռք բերել դուրս մղել ռուսական զորքը մեր երկրից, խստացնել Իրանի հետ սահմանը, հրաժարվել ամբողջ Արցախից և մտնել ԱՄՆ-ի ուղեծիր' ստանալով մինչև 20 մլրդ դոլարի ներդրումների խոստում։


Ըստ Փաշինյանի պայմանավորվածության' ռուսական և իրանական գործոններին պետք է փոխարինելու գան ամերիկյան և բրիտանական գործոնները՝ Թուրքիայի դարպասներով։

Դիտվել է՝ 15151

Մեկնաբանություններ