ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Նման մարմնի լեգիտիմության հիմքը գործող կառավարության անկարողությունն է. Ստեփան Դանիելյան

Նման մարմնի լեգիտիմության հիմքը գործող կառավարության անկարողությունն է. Ստեփան Դանիելյան
16.09.2022 | 07:28

Ցավոք, հիմա Հայաստանում չեմ։ Եթե լինեի, ապա երեկ բարձրախոսով հետևյալ առաջարկը կանեի։
-Պետք է ստեղծել ռազմական ժողովրդական խորհուրդ, որը կհամագործակցի միայն ՊՆ-ի և տեղական կառավարման մարմինների հետ։
-Ռազմական խորհուրդը կհամակարգի տարերային կերպով ձևավորվող ինքնապաշտպանական ջոկատները, նաև՝ երկրում կարգ ու կանոնի պահպանությունը։
Դրանից բացի այլ անելիք հիմա չկա։


Ու վերջ, դրանով այս կառավարության իշխանությունը կկարողանաք համարել վերջացած։
Նման մարմնի լեգիտիմության հիմքը գործող կառավարության անկարողությունն է։
Մեթոդոլոգիայի մասով. սխալ է որևէ մեկից բան պահանջելը, հատկապես ոչնչի չընդունակ կառավարությունից, թեկուզ հրաժարականի պահով, դրան էլ ընդունակ չեն։ Հրաժարականը դեֆակտո պետք է կայանա, դեյուրեն ընդամենը փաստի արձանագրումն է։

Դիտվել է՝ 6499

Մեկնաբանություններ