«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Հրանտ Մելիք Շահնազարյան. «...ձեր հիմար անսարքության պատճառով նույն հիշողություններով ուղևորվեցի նոր կյանք, այն էլ ուրիշ մոլորակ»։

Հրանտ Մելիք Շահնազարյան. «...ձեր հիմար անսարքության պատճառով նույն հիշողություններով ուղևորվեցի նոր կյանք, այն էլ ուրիշ մոլորակ»։
20.01.2021 | 11:18

«...ձեր հիմար անսարքության պատճառով նույն հիշողություններով ուղևորվեցի նոր կյանք, այն էլ ուրիշ մոլորակ»։
Այս տողը քիչ առաջ կարդացի։ Հեղինակը Վարդան Ամալյանն է։ Վստահ եմ՝ իմ ընկերներից շատերն են արդեն ճանաչում նրան՝ մեր հերոսին, ով զոհվեց նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում։


Իսկ հետո Վարդանը գրում է.
- Դե ի՛նչ, գնամ դեպի իմ 21-րդ ուղևորությունը՝ հույս ունենալով, որ ամեն ինչ լավ կվերջանա։
Հունվարի 18-ին Վարդան Ամալյանը կդառնար 20 տարեկան։ Այդ օրը Եռաբլուրում էի։ Իսկ 20 տարի առաջ այդ նույն օրը Վարդանի տանն էի։ Աշխարհով մեկ էինք եղել, երբ իմացանք, որ Վարդանն արդեն ծնվել է։ Իմ կնքահայր Մակիչի հետ երեկոյան գնացինք Սասունիկ, թոնրի մեջ գառ խորովեցինք ու վերադարձանք Վարդանի հոր՝ Դավիթի մոտ։ Ամբողջ գիշեր քեֆ արեցինք։ Հաջորդ օրն էլ, հետո էլի մի քանի այդպիսի օրեր… Էն ժամանակ, կարծում եմ, մի քիչ աներես էի։ Օրերով Դավիթենց տանն էի մնում։ Ու շատ մեծ սիրով անընդհատ գրկում նորածին Վարդանին։


Պետք է մի բան խոստովանեմ։ Այս պատերազմում ես շատ ընկերներ կորցրեցի։ Անսպասելի շատ։ Բայց հենց Վարդանի զոհվելու լուրն առնելուց փլվեցի… Թող Աստված ների, բայց մնացած կորուստներին, կարծես, պատրաս լինեի՝ դե մեր տղերքն էին, ընկերներս։ Իսկ Վարդանը… Վարդանը մեր երեխան էր։


Իսկ հիմա արդեն նա մեր ուսուցիչն է։ Ահա այդպիսին է իր 21-րդ ուղևորությունը։ Հիմա նա իր բարձունքից հավերժության դասեր է տալիս մեզ։ Եվ անչափ շնորհակալ եմ Աստծուն, որ Վարդանը հասցրել է նաև գրի առնել այդ դասերից մի քանիսը։ Երկու օր առաջ վերահրատարակվել է նրա գրքույկը՝ «Անվերնագիրը»։
Ի՞նչ կարող եմ ասել։ Շնորհակալություն քեզ, Վարդան։ Շնորհակալություն, Զինվոր։ Շնորհակալություն, Ուսուցիչ...

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3311

Մեկնաբանություններ