Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Սուսաննա Բաբաջանյան․ Վարչապետ նստելու օրից՝ սկսել է բանակի կազմաքանդումը

Սուսաննա Բաբաջանյան․ Վարչապետ նստելու օրից՝ սկսել է բանակի կազմաքանդումը
22.12.2020 | 12:35

Կազմալուծումը սկսել է Սյունյաց զորամիավորումից՝ 1-ԲԿ-ից, Դավիթ Տոնոյանի հետ համաձույլ ջարդելով սահմանամերձ զորքի երկարամյա պաշտոնաթերթը, արգելափակելով Զինուժի հեռարձակումը նժդեհյան հողից, դուրս թողնելով Արցախյան պատերազմի մասնակից, փորձառու լրագրող-խմբագիրներին, սպայական պատրաստված կազմը ցաքուցրիք անելով՝ իր նշանակած մանկլավիկների միջոցով: Դա առաջին ծիծեռնակն էր՝ զորքի ավերման: Դրան հաջորդեց «Հայ ասպետի» ջախջախումն, ու... գնաց այսպես: Նիկոլն ու Տոնոյան ոչնչությունը վաղուց էին պատրաստվել այս անպատիվ պատերազմին ու կապիտուլյացիային:

Դիտվել է՝ 2465

Մեկնաբանություններ